Նրանք, ովքեր մերժում են Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում որևէ ձեռքբերում, սնուցում են մի անձի՝ Նիկոլ Փաշինյանի եսասիրությունը

Նրանք, ովքեր մերժում են Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում որևէ ձեռքբերում, սնուցում են մի անձի՝ Նիկոլ Փաշինյանի եսասիրությունը։

Նրանք, ովքեր մերժում են Հայաստանի անկախության վերջին 20 տարիների ձեռքբերումները, սնուցում են մեկ այլ անձի՝ Լևոն Տեր֊Պետրոսյանի եսասիրությունը։

Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, դրանցից մեկը եսասիրությունն է (էգոիզմ) որ բերում է եսասեր առաջնորդներ, որոնք հանուն իրենց եսասիրության կարող են ոչնչացնել և մոռացության մատնել այն բոլոր ձեռքբերումները, որոնք իրենց անձին չեն վերաբերում, և այդ ճանապարհին պառակատել ու իրար դեմ հանելով թշանամացնել հասարակության տարբեր խմբեր։

Որտեղի՞ց է գալիս այս եսասիրությունը, Փաշինյանն ասում է, որ իզմերի ժամանակն անցել է։

Իզմը բնորոշում է գաղափարախոսություն։ Գաղափարախոսությունն անձանց միջև համերաշխություն է բերում, գաղափարախոսությունն այն է, որ եսասիրությունը ստորադասում է վերանձնային հավաքական գաղափարին։ Սակայն կա մի իզմ, որը խրախուսում է եսասիրությունը՝ լիբերալիզմը֊ազատականությունը, որ հիմնված է անձնական շահի վրա, իսկ երբ այդ լիբերալիզմը լրիվ «մաքուր» է, չունի այդ անձնական շահը բավարարելու այլ շարժառիթ, քան ես֊ն է, անձնական շահը աշխատում է միայն եսասիրությունը բավարարելու համար, լիբերալիզմը իր տեղը զիջում է մեկ այլ իզմի՝ էգոիզմին։

Հայաստանի անկախությամբ նաև հիմք դրվեց նոր գաղափարախոսության տիրապետությանը՝ լիբերալիզմին՝ ազատականությանը, սոցիալիզմին փոխարինեց նրա հակապատկերը՝ լիբերալիզմ֊էգոիզիմով, որը առաջացնելով անձնական շահի հետևից ընկած հարուստ փոքրաթիվ վերնախավ և աղքատացած զանգվածներ թշվառության մատնեց երկիրը, սակայն մեկ այլ համախմբող գաղափար՝ Արցախի ազատագրության գաղափարը որոշ չափով զսպիչ դեր խաղաց «մաքուր» ազատականության վրա, և հենց այդ գաղափարն էր և նրանով անհանգստությունը, որ 1998֊ին իշխանությունից հեռացրեց «մաքուր» ազատականներին, և Հայաստանը մղեց որոշ զարգացման։

Նրանք կարող են հանրությանը մոլորեցնել 1998֊ից ի վեր տնետեսական աճի, աղքատության նվազման տվյալները մոռացության մատնելով, սակայն դժվար է քողարկել դրանց նյութական արտահայտությունները՝ Դավթաշենի կամուրջը, Օդանավակայանի նոր շենքը, Դիլիջանի թունելը, Թումոն, Աղետի գոտու նոր թաղամասերը և այլն, և մանավանդ Երևանի ժամանցային կյանքը՝ ռեստորաններ, սրճարաններ, որտեղ սիրում է նստել քաղաքացիական հասրակության ողջ ներկապնակը։

Հայրենասիրությունն է նաև եսասիրությունը ճնշում, և ստիպում նկատել նաև այն ձեռքբերումները, որոնք սեփական ես֊ի հետ չեն առնչվում, ավելին կապվում են անձանց հետ, որոնք այդ ես֊ին թշնամին են։ Այն գործիչների ու նրանց հետևորդների մոլագար մերժումը այն տարիների, որոնք իրենց հետ կապված չեն, ցույց է տալիս, որ եսասիրությունը ճնշում, թույլ չի տալիս հայրենասիրությանը նկատել ձեռքբերումներ։

Այդ շրջանակները ծաղրում են նաև հայրենասիրությունը, «Անտարես» հրատրակչությունը մրցույթ էր հայտարարել՝ «Հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է» թեմայով։ Այս խոսքը 18֊րդ դարի անգլիացի բանաստեղծ Սեմուել Ջոնսոնն է ասել։ Պատկերացնենք Անգլիական կայսրությունը, ուր ասում էին՝ արևը մայր չի մտնում, և այդ կայսրության մեջ «հայրենասիրություն» հասկացությունը ինչ իմաստ կարող էր ունել՝ իհարկե, նվաճողական։ Ահա՝ ինչ է անում լիբերալիզմը, հակակայսերական գաղափարներն ու արտահայտությունները վերցնում (ինչպես նաև անարխիզմը, որը որպես պետության մերժում մեծ կայսրություններում է առաջացել), տեղադրում է ինքնապաշտպանության դատապարտված փոքր ժողովուրդների վրա, որ քայքայի համախմբող վերջին գաղափարը՝ հայրենասիրությունը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am