Առաջնորդը՝ ինքնաձիգով. Բարդ հարց բոլորի համար

Երեկ Մինսկում կայացավ Բելառուսի պատմության մեջ ամենամեծ ցույցերից մեկը: Նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց, ըստ տարբեր գնահատականների, մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել են շուրջ քառորդ դար երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի հարյուր հազարավոր հակառակորդներ: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ չնայած Լուկաշենկոյի և պաշտպանության նախարարության սպառնալիքներին:

Բելառուսի ռազմական գերատեսչությունը հայտարարեց, որ կարգուկանոնը խախտելու դեպքում ցուցարարները գործ կունենան բանակի հետ, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով երեկոյան ժամանել է Մինսկի իր նստավայր, ուղղաթիռից դուրս էր եկել ինքնաձիգը ձեռքին: Ցույցը, ինչպես հաղորդել է ներքին գործերի նախարարությունը, ավարտվել է առանց բախման անվտանգության ուժերի հետ, որոնք շրջապատել էին հրապարակներ ու շենքեր:

Այսպես, նախօրեին Մինսկում բողոքի ցույցի ֆոնին, որին մասնակցում էր ավելի քան հարյուր հազար մարդ, Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեսախցիկների առաջ է հայտնվել զրահաբաճկոնով և ինքնաձիգը ձեռքին: Տեսանյութը հրապարակել է «Բելտա» լրատվական գործակալությունը:

Երկրի պետական լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանում է իր նստավայրը՝ Անկախության պալատ, որը երեկ ամբողջ օրվա ընթացքում շրջափակած էր ոստիկաններով: Մի քանի տասնյակ ցուցարարներ, այդուհանդերձ, միառժամանակ բողոքի ակցիաներ են իրանականացրել տարածքի մերձակայքում: Հրապարակված տեսանյութում լսվում է Լուկաշենկոյի ձայնը, ով վերևից հայացք նետելով ընդհանուր համայնապատկերին և պողոտայով երթ անցկացնող ցուցարարների բազմությանը՝ ասում է. - «Ցրվել են ինչպես առնետները»:

Լուկաշենկոյին ավանդույթի համաձայն ուղեկցում էր անչափահաս որդին՝ 15-ամյա Նիկոլայը: Նա հոր օրինակով զրահաբաճկոնով և սաղավարտով էր, ձեռքին նույնպես ինքնաձիգ: Այս ամենը տեղի էր ունենում մայրաքաղաք Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցին զուգահեռ:
Բելառուսի հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Անկախության հրապարակում, ապա երթով շարժվել գործող նախագահի նստավայրի ուղղությամբ, ճանապարհը, սակայն, ՕՄՕՆ-ն արգելափակել էր: Լուկաշենկոյի մամլո ծառայությունը տարածեց մի տեսանյութ, որում նա շնորհակալություն է հայտնում ուժայիններին, որոնցից մի քանիսը ի պատասխան հավաստիացնում են՝ նախագահի հետ կլինեն «մինչև վերջ»:

Բելառուսում բողոքի ցույցերը, գործադուլները շարունակվում են օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից ի վեր, որոնց պաշտոնական արդյունքներով՝ երկրի 65-ամյա առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է ավելի քան քառորդ դար, վեցերորդ անգամ հինգ տարով պաշտոնավարելու հնարավորություն է ստացել` հավաքելով քվեների ավելի քան 80 տոկոսը: Այդ ընտրություններում նրա հիմնական մրցակիցը՝ 37-ամյա Սվետլանա Տիխանովսկայան, կասկածի տակ է դրել քվեարկության արդյունքները՝ աջակիցներին կոչ անելով միանալ իրեն և անհամաձայնություն հայտնել կեղծված ընտրություններին: Երկու շաբաթ է երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականն ու նոր ընտրություններ:

Խաղաղ ցույցերի դեմ բելառուսական ոստիկանությունը հերթական անգամ կիրառեց անհամաչափ բիրտ ուժ՝ հազարավոր մարդիկ ձերբակալվել և խոշտանգումների են ենթարկվել, այդ թվում՝ լրագրողներ և երեխաներ, առնվազն երեք մարդ սպանվել է ցույցերը ցրելու ընթացքում, հարյուրավոր ցուցարարներ վնասվածքներ են ստացել, մոտ մեկ տասնյակի ճակատագիրն անհայտ է:

Չնայած երկրում ստեղծված աննախադեպ լարվածությանն ու ճգնաժամին, Լուկաշենկոն խոստանում է շարունակել պաշտոնավորումը և հանձնարարել է բանակը բերել լրիվ մարտական պատրաստականության վիճակի, ինչպես նաև փակել այն գործարանները, որոնք համարձակվել են ի նշան բողոքի գործադուլ հայտարարել:

Ի դեպ, Բելառուսում գտել են տղամարդու դին, որը օգոստոսի 12-ի բողոքի ցույցերից հետո անհետ կորել էր: Այս մասին հաղորդել է «Նաշա Նիվա»-ն: Ըստ հրապարակման, Նիկիտա Կրիվցովին Մինսկի մերձակա անտառում կախված են գտել: «Հրեշտակ» որոնողա-փրկարարական խումբը հաստատում է այս տեղեկատվությունը, սակայն չի նշում մահվան հանգամանքները: Իշխանությունների կողմից դեռևս պաշտոնական հաստատում չկա: «Նաշա Նիվա»-ն նաև տեսանյութ է հրապարակել, որում 28-ամյա Կրիվցովը դրոշը ձեռքին բողոքի ակցիայի է մասնակցում:

Լուկաշենկոյի իշխանավարման ապագան ավելի ու ավելի մշուշոտ է դառնում: Իրավիճակը բարդ է նրանով, որ Ռուսաստանը մի կողմից, ԵՄ-ն մյուս կողմից Բելառուսի ապագայի մասով, ըստ ամենայնի, չեն կարող հաշտության եզրեր գտնել:
Ո՞վ է Լուկաշենկոյին փոխարինելու... Սա, թերևս, մի հարց է, որի պատասխանը բոլորի համար է բարդ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2776 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am