Արփինե Հովհաննիսյանի հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում  քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ   միջազգային և հայաստանյան փորձագետների աջակցությամբ նախորդ տարի մշակվել է «Հայաստանի Հանրապետության պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչի արդյունքում մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում: Փորձարկման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ  20 անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել է այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծման նպատակով նախորդ տարեվերջին շահագործման են հանձնվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկրորդ և երրորդ բնակելի մասնաշենքերը և ազդարարվել է «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարության պետական ծրագրի ավարտը: Հիմնարկը նախատեսված է 1240 դատապարտյալի համար: Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան», «Վանաձոր»,  «Վարդաշեն»,  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում կլուծվեն կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2015-ին ստեղծվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման էլեկտրոնային գրանցամատյանը, որը հասանելի է 2015 թ.-ի հոկտեմբերի 1-ից՝ www.registration.am հասցեով: Նախորդ տարվա ընթացքում վերապատրաստվել է 224 շահառու (նոտարներ, նոտարի օգնականներ, իրավաբաններ, վարկային և ռիսկերի կառավարման մասնագետներ): ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը նշել է, որ 2015 թ.-ին ԴԱՀԿ բռնագանձումների և  վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամը: Հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, պահանջատերերի, մասնավորապես,  պետական բյուջեի օգտին բռնագանձվել և վերակագնվել է 7 մլն 190 մլն, իրավաբանական անձանց օգտին` 13 մլրդ 676 մլն, ֆիզիկական անձանց օգտին` 1 մլն 601 մլն դրամ: Ոչ գույքային բնույթներով  հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթի: Ավարտված ու կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835: Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը զեկուցել է, որ հանրապետության քրեակատորաղական հիմնարկներում ներկայում պահվում է 3 հազար 800 դատապարտյալ և կալանավոր: ՔԿ վարչությունը նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ է տարել ՔԿՀ-ներում դատապարտյալների սոցիալական վիճակի բարելավման, համակարգում կոռուպցիոն դրսևորումների նվազեցման ուղղությամբ: Ներդրվել է դատապարտյալների հանձնուքի տրամադրման էլեկտրոնական համակարգ: ՔԿՀ-ները համալրվել են նաև անհրաժեշտ բուժտեխնիկայով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում պրոբացիոն ծառայության ներդրումը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության, ԴԱՀԿ-ի և Քրեակատարողական վարչության ակտիվ աշխատանքից՝ իրենց առջև դրված խնդիրների, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման, կառավարության գործունեության իրավական դաշտի ապահովման առումով:  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am