Արսեն Թորոսյանի հրամանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 14-ին նոր հրաման է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներում։

Նշված սանիտարական կանոնները և նորմերը սահմանում են հանրակրթական ուսումնական հաստատություններում, ըստ դրանցում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, այդ թվում` հանրակրթական դպրոցներում, մասնագիտացված հանրակրթական դպրոցներում, հատուկ հանրակրթական դպրոցներում և ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի` տարրական, միջին, հիմնական ավագ դպրոցներում, վարժարաններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ), ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից), որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ` սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1) ձու` անլվա կճեպով,

2) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,

3) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,

4) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,

5) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
6) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,

7) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),

8) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),

9) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև՝ կաթնաշոռի պատրաստման համար,

10) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,

11) մակարոն՝ աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,

12) աչքով-ձվածեղ, թերխաշ և հում ձու,

13) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,

14) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում՝ արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,

15) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),

16) արյունային, լիվերային, ապխտած, կիսաապխտած, հում ապխտած երշիկեղեն,

17) տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,

18) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր,

19) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,

20) կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ,

21) սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,

22) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,

23) գազավորված քաղցր ըմպելիքներ,

24) պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ, և այլն,

25) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք,

26) բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք,

27) պաղպաղակ:

Սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման համար սննդամթերքի ցանկը փոփոխության է ենթարկվել։ Հրամանը օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտնելու։

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ

Հ/հ

Սննդամթերքի անվանումը

Քաշը(գ) / Ծավալը (մլ)

Նշումներ

1. Մրգեր, բանջարեղեն

Վաճառվում է նախապես լվացված
2. Շշալցված խմելու ջուր (չգազավորված)
Մինչև 500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի
3. Թեյ, կակաո կաթով և շաքարով (կամ առանց շաքարի ավելացման)
200 մլ

Տաք ըմպելիքները պատրաստվում են անմիջապես իրացումից առաջ կամ պահվում են մարմիտի վրա պատրաստելու պահից 3 ժամից ոչ ավելի
4. Հյութեր հատապտուղներից և մրգերից
Մինչև 500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
5. Կաթ (2,5-3,5% յուղայնության)
Մինչև 500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
6. Կաթնաթթվային ըմպելիքներ (մածուն, կեֆիր, յոգուրտ)
Մինչև 200 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով
7. Կաթնաշոռային արտադրանք (մինչև 9 % յուղայնության), բացի կաթնաշոռային պանրիկներից
Մինչև 125 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով
8. Բուտերբրոդների համար պանիրներ, բացառությամբ հալեցրած պանիրների
Մինչև 125 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով
9. Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության` հաց, բուլկի և հացաբուլկեղեն (ջեռոցում պատրաստված կարկանդակներ, միջուկը` հավ, բանջարեղեն, լոբազգիներ, կանաչի, պանիր), պանրային սենդվիչներ
Մինչև 100 գ

Իրացվում է միայն սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
10.

Ընկուզեղեն (բացի գետնանուշից և աղի պիստակից), չորամիրգ
Մինչև 50 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
11.

Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության աղցաններ` թարմ մրգերից, բանջարեղենից, ձավարեղենից, լոբազգիներից
Մինչև 150 գ

Իրացվում է միայն ցուցադրասառնարանի առկայության պայմանով, սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

դիտվել է 1164 անգամ
Լրահոս
Խոշոր ու ողբերգական ավտովթար․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ Բաժիններ են ներկայացվել 61 անձինք Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը Արցախցի բլոգերի ամուսինը մահացել է Լսի՛ր Փաշինյան, եթե կա մի ղեկավար, որը Հայաստանը փնտրել է այլ երկրներում՝ դու ես. Զուրաբյան (video) Ինձ տալիս եք ռևանշիստի պիտակ, ուրեմն ես պատրաստ եմ դա կրել․ Նարե Սիմոնյան (video) Արցախի առաջնորդները Բաքվում ենթարկվում են արդարադատության ծաղրի. Բաղունց (video) Դուք ո՞վ եք․ չփորձվեք խոսել Արցախյան շարժման վախճանից․ Արթուր Խաչատրյան (video) Ադրբեջանը մինչ օրս չունի հռչակված տարածքներ, իսկ Արցախը հանրաքվեով հռչակել էր անկախությունը (video) Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 2-ին Ձեզ հիմա ասեմ՝ էդ ամբողջ 192 գույքից քանիսն են Գագիկ Խաչատրյանինը․․․ փաստաբանը մանրամասնեց (video) Պահանջում ենք՝ Անդրանիկ Թևանյանի դատական նիստը բաց լինի․ կտեսնեք՝ ինչեր են բացահայտվելու․ Սուքիասյան (video) Քննիչն ասում է` անօգնական վիճակում գտնվող Խաչատրյանը կփախչի. արվում է Խաչատրյանին պատժելու նպատակով (video) Երևանի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Նիկոլից փոքրիկ հրեշ» Ավինյանը մարդկանց տներն է քանդում, որ․․․ Նարե Սոսե (video) #ՀԻՄԱ․ Պուտինի սարսափելի հայտարարությունը․ խոշտանգված Գագիկ Խաչատրյանը (video) «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի․ Արթուր Խաչատրյան Խայտառակ մանրամասներ՝ ինչ պայմաններում են պահում Գագիկ Խաչատրյանին (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Ահազանգ․ Խաչատրյանին ԱԱԾ-ականները դրեցին աթոռներին, կարիքներն անգամ չկարողացավ հոգալ (video) Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան (video) Պուտինը և Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում նոյեմբերին․ Կրեմլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am