Ռեկորդային ճգնաժամի սպասումը

2020 թվականը վերջին երկու տասնամյակի կտրվածքով ամենաբացասականն է լինելու համաշխարհային տնտեսության համար։
Կորոնավիրուսի համավարակը, շատ արագ տեմպերով տարածվելով ամբողջ աշխարհում, կաթավածահար է արել ոչ միայն առողջապահական համակարգը, այլև տնտեսությունը ։ Դեռ մինչև համաճարակի բռնկումը միջազգային կառույցները 2020թ-ին համաշխարհային տնտեսության աճի դանդաղում էին կանխատեսում՝ պայմանավորված ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Չինաստան և մի շարք այլ երկրների միջև առկա լարվածությանմբ։ Ամեն դեպքում տերեսկզբին Արժույթի միջազգային հիմնադրամը նախապես կանխատեսում էր համաշխարհային տնտեսության 3․3 տոկոս աճ։ Տարեսկզբին, երբ համավարակի տարածմումը նոր էր սկսվել, կանխատեսումները փոխվեցին և սկսեցին ի հայտ գալ վատատեսական կանխատեսումներ :

Համաշխարհային անկում՝ 3-ի փոխարեն 4,9 տոկոս


Արժույթի միջազգային հիմնադրամը նախ կանխատեսում էր համաշխարհային տնտեսության 3 տոկոս անկում։ Սակայն կարճ –ամանակ անց վերանայեց իր կանխատեսումը՝ անկման ցուցանիշը սահմանելով 4.9 տոկոս: Ե՛վ Արժույթի միջազգային հիմնադրամի, և՛ Համաշխարհային բանկի կանխատեսումներով կորոնավիրուսային համաճարակի վնասները հյամաշխարհային տնտեսության վրա ավելի մեծ կլինեն, քան 2008-2009թթ-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ էր։ Ավելին՝ ըստ ՀԲ կանխատեսումների կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական անկումը կարող է լինել ամենախորը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր երկրներում արտակարգ դրություն սահմանվեց, փակվեցին սահմանները և կաթվածահար եղավ ողջ համաշխարհային տնտեսությունը։
կիսամյակային վիճակագրական տվյալների տեսանկյունից ուսումնասիրենք՝ թե համավարակը ինչ հետք է թողել զարգացած և զարգացող տնտեսությունների վրա:
Օրբելի կետնրոնի մասնագիտական դիտարկմամմբ՝ համավարակի դեմ պայքարի ռազմավարության տեսանկյունից պետություններն ի սկզբանե բաժանվեցին երկու խմբի՝ նրանք, որոնք անցան սահմանափակումների խիստ ռեժիմի, ինչպիսիք էին երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ նաև Հայաստանը, և նրանք, որոնք շարունակեցին իրենց բնականոն գործունեությունը: Նման երկրների թվում էին օրինակ Շվեդիան և Բելառուսը: <<Ուսումնասիրելով Շվեդիայի փորձը, կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպքերը 6 անգամ ավելի են Դանիայի և 12 անգամ ավելի Նորվեգիայի ցուցանիշից: Սահմանափակումներ չկիրառելը չօգնեց նաև տնտեսությանը. Շվեդիայի Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն 2020թ.-ին կգրանցի 4.5 տոկոս անկում: Համեմատության համար նշենք, որ Դանիայում կանխատեսվում է ՀՆԱ 4.1 տոկոս անկում: Եվ սա բնական է, քանի որ Շվեդիայի տնտեսությունը մեծ կախում ունի միջազգային առևտրից: Ուստի մատակարարման շղթայի խափանված աշխատանքն իր անմիջական ազդեցությունը թողեց Շվեդիայի տնտեսության վրա: Այսպիսով նույնիսկ այն երկրները, որոնք կոշտ սահմանափակումների ուղին չընտրեցին, այդուհանդերձ գլոբալ լոքդաունի ժամանակ ենթարկվեցին այդ սահմանափակումներին: Ամփոփելով կարող ենք պնդել, որ ամեն դեպքում սահմանափակումների կիրառումը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է և այս համատեքստում Հայաստանը շարժվել է ճիշտ ուղով>>,- նշվում է կենտրոնի վերլուծության մեջ:
Այդքանով հանդերձ՝ Հայաստանում տնտեսության անկումն ավելի մեծ տոկոս է կազմել, քան ԵԱՏՄ համընդհանուր անկման ցուցանիշը։

ԵԱՏՄ-ում անկումն ավելի մեծ է


ԵԱՏՄ անդամ երկրներում մեծամասամբ գրանցվել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների անկում: Մասնավորապես, միությունում 2020թ.-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 3 տոկոս, իսկ բեռնափոխադրումների ոլորտում՝ 5.8 տոկոս անկում: Հունվար-մայիս ամիսներին միության արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 16.2, իսկ ներքին առևտրաշրջանառությունը՝ 15.2 տոկոսով: Հատկանշական է, որ դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մոտ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է աճ:

Հայաստանում անկմատ տեմպերն ավելի մեծ են


Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ապա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4.7 տոկոսով, իսկ հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ՝ 7.5 տոկոսով: Տնտեսական ակտիվության անկումն ուղեկցվել է ներքին պահանջարկի զգալի թուլացմամբ, ինչն արտահայտվել է թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների էական նվազումներով:
Առաջին կիսամյակում տնտեսության հիմնական ճյուղերում, բացի գյուղատնեսությունից, արձանագրվել է անկում: Մասնավորապես՝ առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1 տոկոսով, ծառայությունների ծավալն առանց առևտրի նվազել է 6.4 տոկոսով: Արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել է 10.3 տոկոսով, ընդ որում, արտահանումը՝ 6.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.9 տոկոսով։ Դիտարկվող ժամանակահատվածում ամենամեծ անկումը, թերևս, գրանցվել է շինարարության ոլորտում՝ 23.4 տոկոս. անկում են գրանցել և՛ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները՝ 22.3 տոկոս, և՛ կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալները՝ 18.3 տոկոս, և՛ բնակչության կողմից իրականացված շինարարության ծավալները՝ 31.6 տոկոս:

Հարևանների վիճակը 


Համեմատության համար նշենք, որ նավթային տնտեսության համարում ունեցող Ադրբեջանում անկումն ավելի քիչ է եղել, քան մեզ մոտ։ Չնայած համավարակի պատճառով գարնանը նավթի գների կտրուկ անկմանը՝ Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020թ.-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ՀՆԱ-ի ընդամենը 2.8 տոկոս անկում։ , Ընդ որում արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 2.7 տոկոս: Միաժամանակ պետական բյուջեի եկամուտներն աճել էն 11.4 տոկոսով, կապիտալ ներդրումները՝ 2.6 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2 տոկոսով:
Մեր մյուս հարևանը՝ Վրաստանը համախառն ներքին արդյունքի 5.8 տոկոս կրճատում է ունեցել: Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ 2.2 տոկոս աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 12.6 տոկոս անկում: Տարվա առաջին կիսամյակում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 18.2 տոկոսով, այդ թվում՝ ներմուծումը կրճատվել է 19.1 տոկոսով, իսկ արտահանումը՝ 15.9 տոկոսով: Զբոսաշրջությունից մեծ կախում ունեցող Վրաստանի տնտեսությունը հնարավոր է ոլորտում որոշակի դրական աճ գրանցի օգոստոսին՝ սահամանների աստիճանական բացմանը զուգահեռ:


Հայկ Դավթյան

դիտվել է 4624 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am