Նիկոլ Փաշինյանի երևակայությունն այլևս կործանարար է

Հայաստանում 2020թ. հուլիսի տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 3 հազարով, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։
Առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք։»,- գրել է Փաշինյանը:
Փաշինյանի երևակայությունն այլևս կարծանարար է, որովհետև պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ այս տարի համավարակի պատճառով ստացել է լրջագույն հարված։ Աշխատատեղերի ստեղծումն ուղիղ համեմատական է տնտեսության աճի հետ, իսկ այս տարի պաշտոնական տվյալները, մեղմ ասած ողբերգական են։
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյելների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում (2020 հունվար-հունիս) Հայաստանն աշխարհի հետ 3.1 մլրդ դոլարի առևտուր է արել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 10.7%-ով նվազել է։ Ընդ որում, այս ընթացքում ներմուծումն ավելի մեծ տեմպերով է նվազել, քան արտահանումը։
Մասնավորապես 2020 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանվել է 1.1 մլրդ դոլարի ապրանք, որը, 2019 թվականի նույն կիսամյակի համեմատ, նվազել է 6.5%-ով։
Նույն ժամանակաշրջանում Հայաստան է ներմուծվել 2 մլրդ դոլարի ապրանք, որը, 2019-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 12.9%-ով։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունիսին, 2019-ի հունիսի համեմատ, նվազել է 7.5 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:Ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում։ 2020-ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, նվազումը կազմել է 23.3 տոկոս:
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 15.9 տոկոսով։
Առևտրի շրջանառությունը նվազել է 12.4 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2020-ի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 10.2 տոկոսով. արտահանումը նվազել է 0.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.2 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 13.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.4 տոկոսով։ Ընդհանուր առմամբ հունվար-հունիսին, 2019-ի հունվար-հունիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով։

Միայն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նվազել են 42 մլրդ դրամով, փոխարենը ավելացել են ծախսերը՝ ավելի քան 129 մլրդ դրամով / 20.2 տոկոս/։
Եթե բոլոր ոլորտներում համատարած անկում է գրանցվել, բյուջեի հավաքագրումներն էլ կտրուկ նվազել են, հետաքրքիր է նոր գրանցված աշխատատեղերը որտեղից և ինչի հաշվին են ի հայտ եկել։


Հայկ Դավթյան

դիտվել է 5129 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am