Սերժ Սարգսյանը առճակատման չի գնա

Մի քանի օրից կմեկնարկի վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ամենաինտրիգային հարցերից մեկը մնում է ԱԺ նախագահի ընտրության հարցը: Այս ընթացքում մամուլում ԱԺ նախագահի թեկնածուների տարբեր անուններ են շրջանառվել, բայց որեւէ մեկի անունը դեռ չի հաստատվել:Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ թերեւս սպասում էր հորով-մորով անել Երեւանի ավագանու ընտրությունը, որից հետո հանգիստ խղճով կանդրադառնա նոր խորհրդարանի ձեւավորմանը: Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունից հետո խորհրդարանի նոր խոսնակի ամենահավանական թեկնածուների ցանկում շրջանառվում է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր «Տաշիր» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի անունները: Եւ Արմեն Աշոտյանը, եւ Էդուարդ Շարմազանովը համարվում են Սերժ Սարգսյանի թիմի հավատաիմ ներկայացուցիչներ, եթե չասենք ՀՀ նախագահի <<լյուբիմչիկներն>> են, որոնց վրա նախագահը բոլոր ժամանակներում եւ անվերապահ հույս է դրել, խաղադրույքներ կատարել: Այդուհանդերձ երկուսին էլ չի կարելի է համարել ՀՀԿ-ի ներսում միանշանակ ընկալելի եւ ընդունելի ներկայացուցիչներ բազում հայտնի պատճառներով, դեռ չենք խոսում Ծառուկյան դաշինքի շահերից, որն առանցքային նշանակություն է ունենալու նոր խորհրդարանում ՀՀԿ-ի համար կառուցողական ընդդիմության դիրքը զբաղեցնելու տեսանկյունից: Այսինքն, մեծ հավով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող թեկնածուն պետք է ինչ-որ իմաստներով նաեւ այդ դաշինքի կողմից ընդունելի պերսոնաժ լինի: Դրանից բացի կա առավել կարեւոր հանգամանք, որն անցանկալի ու նույնիսկ անհնարին է դարձնում նշված թեկնածուներից որեւէ մեկի գոնե այս փուլում ԱԺ նախագահի պաշտոնում ներկայացնելու համար: Խոսքը իշխանության ներսում ընթացող խուլ հակամարտության եւ 2018-ից հետո իշխանությունը վերցնելու համար Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի ու վերջինիս քաղաքական մեկենաս, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի միջեւ ընթացող պայքարի մասին է: Հետեւաբար մինչեւ 2018 թվականը Սերժ Սարգսյանը ավելորդ լարվածություն չի մտցնի այդ հարթությունում ու ներկայումս զերծ կմնա յուրայինների միջոցով հստակ իշխանության ձեւավորումից: Հատկապես որ ԱԺ նախագահի պաշտոնի համար անթաքույց պայքար է ընթանում երկու թիմերում էլ: Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը չթաքցրեց, որ ինքը այդ պաշտոնում տեսնում է պատգամավոր Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը, իհարկե, տեղի չի տա նաեւ մրցակիցների ցանկությանը ու Կարեն Կարապետյանին չի նշանակի ԱԺ նախագահը, ինչը կնշանակի, որ օրենսդիր ու գործադիր մարմինների ղեկավարումն ամբողջովին հանձնել Կարապետյաններին: Այս համատեքստում լավագույն ընտրությունը, որ նա կարող է անել, պահպանելն է <<ստատուս քվոն>>, այսինքն՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը ներկայացնել նույն պաշտոնին: Հասկանալի է, որ այդ պարագայում Գալուստ Սահակյանը լինելու է ժամանակավոր խոսնակ, 2018-ից հետո Սերժ Սարգսյանը հստակ իր թիմն է ձեւավորելու:Բայցեւայնպես ներկայումս ՀՀԿ-ի հին գվարդիայի ներկայացուցչի նշանակումը հնարավորինս խոցելի չի լինի եւ ոչ մի թիմի համար, անգամ ընդդիմության: Գալուստ Սահակյանի ոչ կոնֆլիկտային տեսակը, համենայն դեպս, անցած տարիներին ընկալելի է եղել քաղաքական գրեթե բոլոր ուժերի համար: «Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք՝ որպես Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այդ մրցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա: Բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ: Ցանկացած հայի, որը երրորդ, չորրորդ, հինգերորդ կամ բարձր դասարան է գնացել, մի քիչ որ խորանաք, բոլորն ուզում են թագավոր դառնան եւ նախագահներ»,- օրերս անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնում իր մնալու հավանականությանը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Գալուստ Սահակյանը, ինչից երեւում է, որ նույնիսկ այդ պաշտոնի համար թեժ մրցակցության պարագայում նա ցուցաբերել է փորձառու քաղաքական գործչի հավասարակշիռ կեցվածք: Ի վերջո, այս ընտրության հավանականությամբ էլ կարելի է բացատրել փաստը, որ իշխող ՀՀԿ-ն կրտսեր Սահակյանի, Գալուստ Սահակյանի որդուն դուրս թողեց նոր խորհրդարանից: Թեեւ Արման Սահակյանը առաջադրվել էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով եւ թիվ 3 ընտրատարածքում ամենաշատ թվով ձայն ստացած ՀՀԿ-ականն է: Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am