Սորոսի հետ ընդդեմ Ռուսաստանի աչքկապոցի

Վերջին շրջանում բացասական առումով լրջագույնս փոխվել է ՀՀ իշխանություններ-Արևմուտք փոխհարաբերությունները, որոնք տարբեր դրսեւորումներ են ստացել: Նիկոլ Փաշինյանի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեկ ոտ շուտ շնորհավորելը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն անհավանական արտահայտությունը, թե Սորոսն ում շունն է, որ խառնվի հայաստանյան իշխանությունների գործերին, մյուս կողմից իշխանության փայատեր սորոսական պատգամավորների եւ սոցցանցային օգտատերերի դիրքորոշումները, հատկապես, վերջինները, որոնք դեռևս երկու տարի առաջ խելակորույս սատարում էին Նիկոլ Փաշինյանին, վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջովին վերանայել են քաղաքական «գիծը» և բավականին կոշտ քննադատական տեսակետներ են արտահայտում: Իրական է արդյոք այս հակասությունը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության երկու փայատերերը ինչ-որ բան են խաղարկում Ռուսաստանին սիրաշահելու համար, այդ հարցին դժվար է պատասխանել: Բայց փաստն այն է, որ տավուշյան գծում վերջին հայ-ադրբեջանական լարվածությունը մեկ անգամ եւս վերահաստատեց Ռուսաստանի՝ մեր տարածաշրջանում առանցքային դերակատարումը: Նախիջեւանում ադրբեջանական զորավարժությունները, Թուրքիայի բարձր ղեկավարության ռազմատենչ հայտարարություններն ու գործողություններն, անշուշտ, զգոնության ու սթափության ազդակ պետք է հանդիսանային ցանկացած խելամիտ իշխանությունների համար՝ նաեւ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները վերանայելու առումով: Քանզի անկախ ունեցած տարաձայնությունների եւ սառը հարաբրությունների, Ռուսաստանն այդ օրերին իրեն պահեց ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի վրա Թուրքիայի կողմից ուղղված ռազմական ուղղաթիռների դեմ օդ բարձրացնելով իր ուղաթիռները:

Բացի անվտանգության խնդիրը Ռուսաստանի հետ կայուն եւ ջերմ փոխհարաբերություններն անհրաժեշտ են նաեւ տնտեսական առումով,գազի գնի ավելացումը եւ դրան հաջորդած զանգվածային կրճատումները նախանշում են, թե ինչ կարող է լինել, եթե ռուսական բոլոր կոմունիկացիաներում նման գործընթացներ սկսեն: Ավելորդ է հիշեցնել, որ Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիների գերակշիռ հատվածի համար որպես աշխատանքի ու ապրուստի միջոց է հանդիսանում եւ պատահական չէ այն բողոքի ալիքը, որը բարձրացել է այդպիսի մարդկանց կողմից, ովքեր եկել են Հայաստան եւ վեց ամիս է չեն կարողանում կորոնավիրուսի պատճառով վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, իսկ ՀՀ իշխանությունները ռուսաստանյան իրենց գործընկերների հետ հարցը կարգավորելու համար լեզու գտնել չեն կարողանում: Կարճ ասած՝ տասնյակ այսպիսի հարցեր ու խնդիրներ կան, որոնք կարող են պայթել:
Բայց մի՞թե Նիկոլ Փաշինյանը կարողացել է ընկալել այս ամենը եւ այսպես կոչված հակասորոսական դրսեւորումներն էլ այս ընկալումների ծիրում պետք է դիտարկել:

Իշխանափոխության գերխնդիրն, իհարկե, Հայաստանը Ռուսաստանից պոկելն էր, բայց կյանքը ցույց տվեց, որ դա կարող է ծանր նստել պետության ու ժողովրդի վրա:
Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մղվել է եւ-եւ-ի քաղաքականության մեջ: Սորոսի «պորտը տեղը դնելու» ձեւական բեմականացումներին զուգահեեռ, փաստը մնում է փաստ, որ Սորոսը եղել է և մնում է իշխանության փայատերերից մեկը, որը պահպանում է իր պատվավոր ներկայությունն իշխանական բուրգում, վճռորոշ դերակատարում ունի իշխանության բոլոր հակահայ, ապազգային նախաձեռնություններում,նրանց ջանկերով անցկացվեց Լանսարոտեի կոնվենցիան, օրակարգ կբերվի Ստամբուլյանը,արտոնություններ շնորհվեցին ԼԳԲՏ համայնքին, նրանք մեծ դերակատար են կադրային քաղաքականության մեջ և այլն։
Փոխարենը իշխանության «քաղպայմանագրային» թևը մինչ այս պահը իշխանությունը նրանցից մաքրելու որեւէ քայլ չի ցուցաբերում, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաինյանը ձեւական դրսեւորումներով փորձում է դիվիդենտներ շահել ազգայնական ուժերի եւ գաղափարների կրողների մոտ: Պարզ ասած՝ Փաշինյանը փոքրին խորամանկություն է բանեցնում, որով ուզում է եւ ներքին լսրանի վրա ազդել, եւ արտաքին:

Անի Սահակյան

դիտվել է 2230 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am