Արայիկ Հարությունյանը որոշել է դպրոցը վերածել մինի գաղութի


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է պարետատան հաստատած ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն դպրոցները։ Ուսումնական գործընթացի կազմակերպման համար սահմանված են այնպիսի կանոններ, որոնք իրականացնելու դեպքում դպրոցը կվերածվի մինի գաղութի։
Համաձայան ուղեցույցի՝ դասասենյակում սովորողները պարտավոր են կրել դիմակներ, դասին մասնակցում են տեղից, գրատախտակին մոտ կանչելն արգելվում է:Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը:
Գրավոր աշխատանքները կատարվում են թղթի վրա, տետրերի գործածումն արգելվում է։
Դպրոցական բուֆետները և ճաշարանները չեն աշխատելու, երկաօրյա չի լինելու, միջոցառումներ չեն կազմակերպվելու, խմբակներ չեն լինի։ Դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար՝ դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի: Սեղանները պետք է դրված լինեն իրարից 1,5 մետր հեռավորության վրա, ամեն սեղանի մոտ պետք է նստի մեկ երեխա, , դասամիջոցների ժամանակ երեխաները դասասենյակից դուրս չեն գալու, երկարօրյա չի լինելու։ Խմբերի բաժանված դասարանների երեխաները դպրոց են հաճախելու շաբաթվա մեջ 3 օր, մնացած օրերին տանը կատարելու են ինքնուրույն աշխատանք։
Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյան տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա:
Իսկապես համակենտրոնացման ճամբար տպավորություն թողնող նկարագրություն է, մնում է միայն երեխաներին ձեռնաշղթա հագցնեն։

Անհասկանալի է, թե մասնագիտական ինչ հիմնավորում է դրվել այս կանոնների հիմքում։ Աշխարհի որ երկրում են, օրինակ մինչև 10 տարեկան երեխաները դիմակով նստում դասի։ Կամ տեսնես ինչ են մտածել, որ որոշել են երեխաներին 5-6 ժամով փակել դասասենյակում և թոյլ չտալ, որ դուրս գան բակ՝ օդ շնչելու։ Այս կանոները մշակած նախարարները՝ Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը կյանքում քանի անգամ են տեսել, որ դասամիջոցի զանգից հետո երեխաները անշարժ նստեն տեղերում կամ էլ միմյանց հետ չխաղան, կամ էլ գուցե խաղան՝ 2 մետր հեռավորությունից։ Դասամիջոցն հենց նրա համար է, որ երեխաները ազատ շփվեն ու լիցքաթափվեն։ Իսկ եթե նման անհեթեթ կարգավորման հիմնավորումն այն է, որ կարող են առաջանալ կուտակումներ և միմյանց հետ շփվելու ժամանակ վարակը կտարածվի, ապա պետք է այս խելոքներին հիշեցնել, որ ավանդաբար դասարանը փոքր ընտանիք է եղել։ թե սույն հանճարեղ կարգը գրողները կաբինետներից դուրս եկած լինեին և շուրջբոլորը նայեին, թերևս տեսած կլինեին, որ երեխաները բակերում ամբողջ օրը խաղում են իրար հետ։
Կանոններն արդեն առաջ են բերել հանրային մեծ դժգոհություն, անգամ մարդու իրավունքների պաշտպանն է հարցադրումներ ուղղել ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով պատշաճ հիմնավորում և բացատրություն, թե ինչ հմքով են որոշել, որ երեխան դասի պետք է նստի դիմակով։ Բացատրություն, իհարկե, չկա, եթե լինեին, դրանք կցված կլինեին ուղեցույցին։
Միակ հույսն այն է, որ դժգոհության ալիքի ազդեցության տակ պարետը փոխի կանոնները և դպրոցները փրկվեն այս աբսուրդային կանոներից։ Հակառակ դեպքում սեպտեմբերին դպրոց գնալու փոխարեն ուսուցիչներն ու աշակերտները՝ ծնողների հետ միասին քայլելով կգնան հրապարակ՝ ցույցի։

Նաիրա Բաղդասարյան

 

դիտվել է 3614 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am