Ռուսական ընկալման վտանգը

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները եռակողմ համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը: Եռակողմ համագործակցության հարցը քննարկվել է Վրաստանի և Թուրքայի ՊՆ նախարարներ Լևան Իզորիայի և Ֆիքրի Ըշըքի հանդիպմանը, որը կայացել է Ստամբուլում՝ պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում (IDEF): 10 օրից Բաթումում կայանալու է երեք երկրների նախարարների համատեղ հանդիպումը, որում քննարկվելու է եռակողմ համագործակցության ձևաչափը: «Կստորագրվի հուշագիր՝ ուղղված մեր ռազմական համագործակցության ընդլայնմանը»,-ասել է վրացի նախարարը: Տարածաշրջանային տարբեր ծրագրերից Հայաստանն, իհարկե, դուրս է մնացել: ԼՂ խնդրի պատճառով Ադրբեջանն արգելափակում է Հայաստանի մասնակցությունն այս և այլ ծրագրերին: Ալիևը, որևէ առիթ բաց չի թողնում շեփորահարելու Հայաստանը մեկուսացնելու անհրաժեշտությունը: Երեկ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մուսուլմանական երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ասվում է Ալիևի՝  «Իսլամական համերաշխության ամրապնդումը ժամանակի մարտահրավեր է» խորագրով հոդվածում, որը հրապարակվել է Իսլամական համագործակցության կազմակերպության ամսագրում: Ալիևն իր հոդվածում նշում է, որ Հայաստանի քաղաքականությունը «հարձակում է ոչ միայն Ադրբեջանի կրոնական և մշակութային օբյեկտների, այլև ամբողջ իսլամական աշխարհի պատմամշակութային ժառանգության վրա»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ մուսուլմանական երկրներից  Պակիստանը չի ճանաչում Հայաստանը, իսկ Սաուդյան Արաբիան և Թուրքիան հրաժարվել են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց: Ադրբեջանի նախագահը վերոնշյալ երկրների այս քայլը համարում է «եղբայրական աջակցություն»: Ալիևի կոչը մուսուլմանական երկրներին, իհարկե, էժանագին քարոզչական հնարք է: Ինքն` Ալիևն էլ շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը դարավոր բարեկամական հարաբերություններ ունի մուսուլմանական երկրների հետ ու նրա հայտարարությունները որևէ արժեք չեն ներկայացնում: Խնդիրն այն է, որ Հայաստանն իսկապես մեկուսացել է ոչ միայն տարածաշրջանային ծրագրերից, այլ քաղաքական տեսակետից, անվտանգության առումով հայտնվել է ռուսական ազդեցության գոտում: Հայաստանի ռուսական ընկալումը հղի է վտանգներով, քանի որ այն բացառում է Հայաստանի ինքնուրույնության, ինքնիշխանության դրսևորումները` Հայաստանի ու Արցախի համար վճռորոշ պահերին: Թամար Բագրատունի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am