Մոսկվան նորից փրկում է Ալիևին՝ Հայաստանին մեղավոր մատնացույց անելով

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագ վերականգնման ուղղությամբ: Այդ մասին «Տրուդ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նշել է՝ հուլիսին սահմանային հակամարտությունը 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ մեծածավալ խախտումն է դարձել։

Նրա խոսքով, վերջին 26 տարում առաջին անգամ բարձր ինտենսիվության ռազմական բախումները՝ հրետանու, ականանետների և հարվածային անօդաչուների օգտագործմամբ, ընթացել են ոչ թե ԼՂ շփման գծում, այլ անմիջաբար Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հատվածում։

Լավրովն ասել է, որ հակամարտությանն է հանգեցրել պատճառների մի ամբողջ համալիր. սահմանի երկու կողմում հանրային տարածքի բացառիկ թեժացումը։

Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հուլիսին սկսված բախումներին, պնդելով, թե դրան նպաստել են մի շարք պատճառներ։ «Առանցքայինը բնականաբար այն է, որ հակամարտությունը կարգավորված չէ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով. - «Դրան ավելացավ սահմանի երկու կողմերում հանրության թեժացումը և աշխարհագրությունը»:

«Բացի այդ յուրատեսակ ձգան է հանդիսացել աշխարհագրական գործոնը․ հայկական կողմի որոշումը հին սահմանակետը վերակենդանացնելու մասին, որը տեղակայված է ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորությամբ, առաջացրել է ոմանց մեծ մտահոգությունը, մյուսների չարդարացված պատասխան արձագանքը և արդյունքում գործարկել է դիմակայության թափանիվը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով»։

Սերգեյ Լավրովն հարցազրույցում, այսպիսով, հայկական կողմին է մեղավոր նշում, քանի որ մատնանշում է, որ հենց հայկական կողմն է որոշում կայացրել՝ «վերագործարկել հին սահմանակետը, որը տեղակայված է ադրբեջանական խողովակաշարերից 15 կմ հեռավորությամբ»:

Իսկ ադրբեջանական կողմին Լավրովը, փաստորեն «մտահոգություն» է նկատել, իսկ մյուս կողմին, ենթադրվում է՝ «հայկական կողմի» քայլերին, չարդարացված պատասխանող:

Դե ինչ, Մոսկվան, կրկին փրկում է Ալիևի դեմքը: Արդեն՝ երկրորդ անգամ...
2016թ. ապրիլյան պատերազմում նույն վիճակն էր. Բաքուն, ըստ ամենայնի, ռուսական կողմի համաձայնությամբ սկսեց պատերազմ, 2 օր հետո, երբ պարզվեց, որ Ադրբեջանն է մեծ կորուստներ կրում, Ալիևը հանկարծ «խաղաղասերի» ու «զինադադար կնքողի» դերում սկսեց ելույթներ ունենալ:

Այնուհետև, ապրիլյան քառօրյայից 2 շաբաթ անց Լավրովը շտապեց Երևան՝ «Լավրովի պլանով»:

Ռուսական «պոստ-ֆակտում» սրբագրումները, Ալիևին ամեն կերպ հրեշտակ ներկայացնելու փորձերն ուղղակի անընդունելի են: Այստեղ, պաշտոնական Երևանի թերացումն է նաև:

Անշուշտ, կա ռուսական շահի գործոնը, սակայն հիմա պետք է հասկանալ, թե ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանը, որը նաև Հայաստանի ռազմավարական գործընկերն է՝ ինչու՞ է պատերազմի սպառնալիքներ հնչեցնող, միջնորդների պահանջներն արհամարհող Ալիևին այսքան ինքնամոռաց փրկելու շտապում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6014 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am