Վտանգավոր թույն Նավալնիի օրգանիզմո՞ւմ. Ինչու են ռուս բժիշկներն արգելում նրան տեղափոխել Գերմանիա

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին շարունակում է գտնվել կոմայի մեջ:

Նրա շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ բժիշկները հրաժարվում են Նավալնիին դուրս գրել և թույլ տալ նրան տեղափոխել Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար: «Մոտ մեկ ժամից Գերմանիայից ժամանելու է ժամանակակից օդանավ՝ բժշկական անհրաժեշտ սարքավորումներով՝ Նավալնիի տեղափոխումը կազմակերպելու համար: Մենք հսկայական ջանքեր ենք գործադրել դրա համար, մի շարք համաձայնություններ ենք ձեռք բերել: Եվ ի՞նչ են անում Օմսկի բժիշկները: Արգելում են նրան տեղափոխել: Թեպետ այդ օդանավում ավելի անվտանգ է, քան Օմսկի հիվանդանոցում: Սպասում են, որ վտանգավոր թույները դուրս գան օրգանիզմից: Հանցագործներ: Սա բժշկական որոշում չէ, այլ թելադրված է Կրեմլի կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:

Քաղաքական գործիչի կինը՝ Յուլիան, իր հերթին գրառում է կատարել՝ նշելով, որ ոստիկանությունը գտել է նյութը, որով թունավորել են իր ամուսնուն, և այդ նյութը վտանգավոր է շրջապատի համար:

Ծանր վիճակում գտնվող Նավալնիի տեղափոխման արգելքի կապակցությամբ վերջինիս մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը դիմել է ՄԻԵԴ։ Նա պնդել է, որ տեղափոխության գործընթացի ձգձգումը կարող է անդառնալի վնաս հասցնել Նավալնիի առողջությանը և կյանքին։ Նավալնիի խոսնակը նաև թվիթերում գրառում է կատարել՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովը լրագրողներին ասել է, թե ոստիկանության աշխատակիցը հիվանդանոցում հայտնել է, որ Նավալնիի օրգանիզմում հայտնաբերվել է թույն, որը վտանգավոր է ոչ միայն նրա համար, այլև նրա շրջապատի։ Թույնի անվանումը չեն հայտնում, քանի որ քննության գաղտնիք է։ Առայժմ բժիշկները չեն արձագանքում այս հայտարարությանը։

Ավելի ուշ, սակայն, Օմսկի հիվանդանոցի բժիշկներն ասել են, որ Նավալնիի օրգանիզմում թույն չի հայտնաբերվել, իսկ բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: «Օմսկի հիվանդանոցի ներկայացուցիչը հայտարարել է, որ Նավալնիին չեն թունավորել: Այսինքն` մեկ ժամ առաջ մեզ ասում էին մահացու թույնի մասին, որը վտանգավոր է շրջապատի համար, իսկ այժմ ասում են, որ թույն չի հայտնաբերվել»,-գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հետազոտությունը թույնի հետքեր չի հայտնաբերել: Բժիշկները չեն կարծում, որ նրան թունավորել են: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլիյ Կալինիչենկոն: «Օրգանիզմում թույն կամ թույնի հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա:

Բժիշկը հավելել է, որ իրենք արդեն ախտորոշումն ունեն, սակայն չեն հայտնի լրատվամիջոցներին: «Մենք ունենք բարդություններ, ունենք այն իրավիճակը, որ նա ունի. դրանք լիովին տեղավորվում են մեր կողմից հաստատված ախտորոշման կառուցվածքում: Այդ մասին ասվել է մեր հիվանդի կնոջն ու եղբորը», - ասել է Կալինիչենկոն:

Արևմտյան առաջնորդները ուշի-ուշով հետևում են ռուս ընդդիմադիրի մասին տեղեկություններին: Եթե հաստատվի Նավալնիի թունավորումը, ապա ԱՄՆ-ը կվերանայի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, նշում են Վաշինգտոնից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ իրենց երկրները պատրաստ են բուժում և օգնություն տրամադրել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին նրանք նշել են համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում․ հաղորդում է Reuters-ը։ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերել Ալեքսեյ Նավալնիին և նրա հարազատներին՝ առողջության և պաշտպանության համար», – ասել է Էմանուել Մակրոնը: Նա նշել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստ են նաև ապաստան տրամադրել Նավալնիին։

Հիշեցնենք, որ 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր երեկ վաղ առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, որն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, ինչից հետո ընդդիմադիր գործչին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա անգիտակից վիճակում միացված է արհեստական շնչառության սարքին: Պաշտոնապես առայժմ չի հաստատվել, որ նրա վիճակի կտրուկ վատթարացման պատճառը թունավորումն է, ինչը պնդում են քաղաքական գործչի թիմակիցները: Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի խոսնակ Կիրա Յարմիշը համոզված է, որ Նավալնին թունավորվել է Տոմսկի օդանավակայանի սրճարանում, որտեղ թեյ էր խմել:

Ալեքսեյ Նավալնին թունավորվել էր նաև մեկ տարի առաջ՝ Մոսկվայի բանտերից մեկում, որտեղ 30-օրյա կալանք էր կրում: Այն ժամանակ պաշտոնական վարկածը եղնջացանն էր, մինչդեռ քաղաքական գործչի անձնական բժիշկ Անաստասիա Վասիլևայի կարծիքով՝ մեկուսարանում կարող էր «քիմիական նյութ» լինել, որն էլ ալերգիկ դրսևորումների պատճառ է դարձել: Ինքը՝ Նավալնին, պնդում էր, որ երբեք որևէ ալերգիա չի ունեցել:

Մինչ այդ էլ՝ 2017 թվականին ընդդիմադիր գործչի դեմ քիմիական նյութով հարձակում էր իրականացվել, որի հետևանքով Նավալնիի մոտ տեսողության խնդիրներ էին առաջացել, և միայն ամիսներ տևած բուժումից հետո, ընդ որում՝ արտասահմանյան հիվանդանոցներում, հնարավոր եղավ վերականգնել տեսողությունը:

Ռուս բժիշկների պահվածքն, իհարկե, անհասկանալի է, թե ինչու են նրանք դեմ տեղափոխել Նավալնիին Գերմանիա: Թույնի վերաբերյալ հակասական տեղեկություններն իրենց հերթին էլ ավելի են խորացնում անորոշությունը և ավելի կասկածները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3095 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am