Ուրախությունը կարճ տևեց

Չգիտեմ, թե մյուս ուս.տարիներին ինչպե՞ս, բայց այս անգամ շատ ու շատ դպրոցականներ իսկապես անհամբերությամբ են սպասում ուսումնական տարվա մեկնարկին: Հասկանալի է, երեխաներից շատերը պարզապես կարոտել են իրենց դասընկերներին, կարելի է ասել, դեռ մարտի վերջերից: Առհասարակ, որքան էլ որ դա տարօրինակ չհնչի, հոգնել են հեռավար դասաձևացումներից...

Եվ ահա, ազդարարվեց, որ մեծն ու բարեգութ ՀՀ պարետի ողորմածությամբ և կամոք, սեպտեմբերի 15-ից «դպրոցներն սկսվում են», այսինքն՝ դպրոցականները, ի դեպ նաև ուսանողները կարող են հաճախել կրթօջախներ, մի խոսքով՝ նորմալ, մարդավարի դաս կանեն, կհանրակրթվեն, կուսանեն...

Սակայն ուրախությունը կարճ տևեց: Բանն այն է, որ պատասխանատուները (պարետ, ԿԳՄ և այլն նախարար) հայտարարեցին, թե աշակերտները և ուսանողները, հասկանալի է՝ նաև ուսուցիչներն ու դասախոսները դասապրոցեսի ընթացքում պետք է լինեն դիմակներով: Ավելի անհեթեթ բան դժվար կլիներ երևակայել: Վերջիվերջո, Հայաստանի կառավարության ոչ կոմպետենտ (մեղմ ասած) ու ինքնահավան ներկայացուցիչներից բացի, աշխարհում ու նաև մեր երկրում կան բազմաթիվ մասնագետներ, որոնք միանգամայն փաստարկված պնդում են, որ այդ անտեր դիմակները վնաս են ու, մեծ հաշվով, խնդիր չեն լուծում, եթե չեն բարդացնում խնդիրները:

Դե, օրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «շեղված» է դիմակների վրա: Դիմակն այս իշխանության հակավարակային կամ վարակի դեմ պայքարի ֆետիշն է, անկյունաքարը, ամեն ինչը: Գումարած՝ տուգանային եկամտի աղբյուրը (շուրջ 150 հազար մարդ է տուգանվել), չհաշված՝ սեփական երկրի բնակչության դեմ ոստիկանական տեռորը:

«Դիմակամանիա», մի խոսքով: Այն, որ դիմակը զուտ մարդկանց ճնշելու և տուգանելու միջոց է, իսկ հակավարակային առումով ընդամենը դետալ, պարզորոշ հիմնավորվում է այն իրողությամբ, որ հազարավոր ու հազարավոր մարդիկ (ես էլ այդ թվում), տուգանքի և ոստիկանական բռիության թիրախ չդառնալու համար, շաբաթներով կրում են միևնույն դիմակը և՝ ոչինչ:

Բայց լավ, ենթադրենք, թե դիմակն է փրկության ալֆան և օմեգան: Հարց է ծագում. ո՞վ է ապահովելու դպրոցականների դիմակները: Կասեն՝ ծնողները: Բայց բոլորն էլ պատկերացնո՞ւմ են, չէ՞, որ հատկապես երեխաների դեպքում դիմակները բավականին արագ կարող են շարքից դուրս գալ, էլ չենք ասում, որ ըստ կարգի, դրանք պիտի մի քանի ժամը մեկ փոխվեն: Պետությունն իր միջոցների հաշվին պատրա՞ստ է ամեն օր, շաբաթը 6 օր, ամիսը 26 օր յուրաքանչյուր դպրոցի մուտքի մոտ ապահովել առնվազն 1000 շնչադիմակ:

Երկրորդը՝ երեխաները և ուսուցիչները դպրոցներ մտնելուց առաջ ջերմաչափվելո՞ւ են: Ինչպե՞ս է ապահովվելու այդ գործընթացը, որպեսզի 10-15 րոպեի ընթացքում ջերմաչափվեն հարյուրավոր երեխաներ և տասնյակ ուսուցիչներ: Լրացուցիչ անձնակա՞զմ է ներգրավվելու: Ո՞վ է ապահովելու համապատասխան թվով (յուրաքանչյուր դպրոցի, խիստ մոտավոր հաշվարկով, անհրաժեշտ կլինի առնվազն 10 ժամանակակից էլեկտրոնային ջերմաչափ):

Երրորդը՝ ո՞վ է հոգալու դպրոցների, առհասարակ, կրթօջախների ամբողջ տարածքի ախտահանման հարցերը, նախքան օրվա դասերի մեկնարկը և դրանցից հետո: Դպրոցներն ու բուհերն ապահովվա՞ծ են անհրաժեշտ ծավալի ախտահանիչ նյութերով, ունեցած հավաքարարների և տեխնիկական աշխատողների քանակը բավարա՞ր է այդ խնդիրները արագ ու որակով կատարելու համար:

Երրորդի ածանցյալ՝ անհատական ախտահանիչ միջոցներն ո՞վ է ապահովելու: Թե՞ յուրաքանչյուր դպրոցական և ուսանող դասի պիտի ներկայանա իր անձնական ալկոգելի սրվակով:

Չորրորդը՝ հատկապես մայրաքաղաքում ինչպե՞ս է լուծվելու հանրային փոխադրամիջոցների հարցը: Ի վերջո, ակնհայտ է, որ կրթօջախների գործունեության մեկնարկի հետ հանրային փոխադրամիջոցները, հատկապես ավտոբուս-միկրոավտոբուսները կանգնելու են գերբեռնվածության խնդրի առաջ: Ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը, մանավանդ եթե նկատի առնենք այն տեղեկությունները, որ մոտ 450 միկրոավտոբուս դադարելու է գործել:

Հինգերերոդ՝ ո՞վ և ե՞րբ է կոնկրետ և առարկայորեն պատասխանելու այս «հողեղեն» հարցերին:

Տրամաբանությունը հուշում է, որ այս կարգի բոլոր հարցերի պատասխանները վաղուց արդեն պետք է պարզորոշ տրված լինեին առնվազն ԿԳՄ և այլն նախարարության կողմից՝ դասերի վերսկսման մասին հայտարարության հետ միատեղ: Բայց հատկապես վերջին երկու տարիներին մեր երկրում տրամաբանությունը հռչակված է որպես «հակահեղափոխական տարր»:

Կարևորը, առանցքայինը դիմակն է: Դա էլ երևի այն բանի համար, որ եթե վաղը, մյուս օրը որևէ դպրոցում հանկարծ (Աստված չանի, իհարկե) այդ չարաբաստիկ վարակի հետ կապված խնդիր ի հայտ գա, ԿԳՄՍՆ-ն ու իր վերադասը սկսեն մեղադրել աշակերտներին, նրանց ծնողներին, ժողովրդին, թե՝ «այ, դուք վատ ժողովուրդ եք, դրա համար էլ...»:

Եղել է, տեսել ենք:

Արմեն Հակոբյան

դիտվել է 1423 անգամ
Լրահոս
Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով «Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան» «Մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից» «Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք» Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Իրանը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ նոր հակամարտության․ WSJ Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am