Արագաչափերից մինչև «ասֆալտի գործ»

Նիկոլ Փաշինյանն ասֆալտի գործ է անում։ Ավելի ճիշտ՝ մեկն անում է, հազարը գովազդում։ Լավ է անում։ Դատարկաբանությունից, դեմագոգիայից, հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելուց հաստատ ավելի լավ է ասֆալտ փռելը։ Հարցը, սակայն, ասֆալտը չէ, այլ «ժողովրդի» վարչապետի մտածելակերպը և գործելակերպը։

Դատելով ամենից՝ Ն․ Փաշինյանը «միաբջիջ» է, կամ էլ ինքը գիտի, որ իր երկրպագուններն են «միաբջիջ» և միայն մեկ բան են կարողանում ընկալել։

Նիկոլը միայն մեկ բանի վրա է կարողանում կենտրոնանալ կամ կենտրոնացնել։

Երբ Գյումրիից գալիս էր Երևան, որպեսզի հաճախորդական գինը բարձրացնի (այդ փուլում նա դեռ չգիտեր, որ վարչապետ է դառնալու, իսկ եթե իմանար էլ, ռիսկ չէր անի հայտարարել, քանզի Երևանում 10 մարդ չէր հավաքվի նրա վարչապետության օգտին), զբաղված էր բացառապես արագաչափերը «սկոչավատ» անելով, իսկ եթե «սկոչ» չէր լինում, ապա թիմակցուհիների ներքնաշորն էր օգտագործում։

Հեղափոխության օրերին էլ մեկ բանով էր զբաղված․ գոռում էր հայտնի նախադասությունն ու այն կրկնում անընդհատ։

Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը խոսում էր տնտեսական հեղափոխությունից և կոչ անում սեփական գլուխներում հաղթահարել աղքատությունը։

Սկզբում նա ասում էր, որ քանի դեռ հին ավտոմեքենաների «կուզովները» չեն հավաքվել, երկիրը երկիր չի դառնա (հետո պարզվեց, որ դրանք հավաքում ու բիզնես է անում)։

Ինչ մնում է տնտեսական հեղափոխությանը, ապա դրա գործիք հռչակվեց ․․․ ՀԴՄ կտրոնը (չհաշված մոշ հավաքելը և ոչխար պահելը)։ Նիկոլը ՀԴՄ–ի հետ էր կապում ամեն ինչ և ՀԴՄ–ակոխ քարոզչություն անում։ ՀԴՄ–ական հեղափոխությունը վերածվեց մառազմի նրա Արցախ մեկնելու ճանապարհին։

Հետո ՀԴՄ–ի մասին մոռացան՝ տնտեսական հեղափոխությունից անցնելով հակահամաճարակային հեղափոխության, որի միակ գործիքը դարձավ ․․․ դիմակը։ Նիկոլական «դիմակահանդեսը» դեռ շարունակվում է, բայց կամաց–կամաց իր տեղն է զիջում ասֆալտին։

Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ թևերը քշտած գործ է անում։ Ասֆլատ է փռում։ Փռելը փռում է, բայց ավելի շատ լաշփա է փռում ֆեյսբուքներում ու հեռուստատեսությունում՝ ինքնագովազդի տեսքով։ Դե քանի այլ անելիք չկա ու այլ բան չկա ցույց տալու, կարելի է ասֆալտ փռել, այն է՝ զբաղվել ասֆալտային պոպուլիզմով։ Մինչդեռ մեր երկիրը լուրջ քանակի և որակի ներդրումների կարիք ունի։ Ներդրումներ, որոնք Փաշինյանի վարչապետության օրոք չեն եղել ու չեն լինելու։ Թեև ներդրումների մասով նա լրիվ հակառակ խոստումն էր տվել։

Սամվել Խաչագողյան

7or.am

դիտվել է 770 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am