Նախկին սև, ներկայումս՝ սպիտակ իշխանավորի դղյակը. Տեսանյութ

«Ղալաթ կանի մեկը, որ կասի՝ Կառավարությունը կոռումպացված ա»,- օգոստոսի 13-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանյան սլենգում տարածված մի արտահայտություն կա: Երբ դիմացինին ուզում են հեգնանքով ասել, որ չեն հավատում նրա ասածներին, ասում են՝ «շուտ-շուտ կրկնի՝ չմոռանաս»:

Հիմա վարչապետինն է. անընդհատ խոսում է իր կառավարության մաքրամաքուր լինելու մասին, որ հավատա ու հավաստիացնի, որ իր գլխավորած կառավարությունը կոռումպացված չէ:

Սակայն, երբ ներկայիս իշխանություններն անդրադառնում են նախկին իշխանության դղյակներին, լավ կլինի՝ տեսնեն իրենց քթի տակ կառուցվող դղյակները։ Քրեակատարողական հիմնարկներում և ծառայության կենտրոնական մարմնում ընթացող լայնածավալ (ինչպես Ծառայությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում թմբկահարում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը) վերանորոգման և շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ շատ մեծ թափով ընթանում է նաև Ծառայության պետի սեփական առանձնատան կամ դղյակի (նախկին ընդդիմադիր՝ ներկայիս իշխանավորներն ավելի լավ կբնութագրեն) շինարարական աշխատանքները, որը վեր է խոյանում դեպի Երևան-Սևան մայրուղու՝ հայտնի Արծվի արձանին չհասած՝ ձախ հատվածում:

Ասում են՝ առանձնատան շինարարական աշխատանքները թեպետ սկսվել են ՔԿԾ պետի պաշտոնում Արթուր Գոյունյանի նշանակվելուց առաջ, բայց մեծ թափով ընթանում են արդեն մեկ տարի:

Ըստ 168.am-ի՝ Ծառայության պետին մոտ կանգնած աղբյուրի՝ մինչ Ծառայության պետի պաշտոնում նշանակվելը Գոյունյանը որոշ ժամանակ դադարեցրել է շինարարությունը՝ հավանաբար թավշյա հեղափոխության ընթացքում աչքի չընկնելու համար, հիմա, փաստորեն, հարկադիր պարապուրդը կոմպենսացվում է ողջ ծավալով:

Ավելին, ՔԿԾ պետի ծառայողական երկու մեքենաներն էլ՝ թե ներկայիս ու նախկին պետերին սպասարկող 001SS03 պետհամարանիշը կրող սև գույնի NISSAN TEANA-ն, և թե TOYOTA PRADO ամենագնացը (մեկն էլ չէ, երկուսը, մինչդեռ վարչապետը բազմիցս հպարտությամբ անդրադարձել է պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաների կրճատմանը), ամբողջ օրը ներգրավված են առանձնատան շինարարական աշխատանքներում, իսկ թե ինչպե՞ս և ինչո՞ւ, հավանաբար նախարար Բադասյանը կիմանա, ով իր ընկերոջ աներոջը, ըստ տեղեկությունների, համատեղությամբ նաև՝ իր համակուրսեցու հորը, նշանակել է այդ պաշտոնին։

Ավելին, ուսումնասիրելով Արթուր Գոյունյանի և վերջինիս կնոջ հայտարարագրերը, նկատում ենք, որ ամուսինները 2019թ. հայտարարագրել են համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող 4 հողամաս Կոտայքի մարզի Պտղնի գյուղում, ինչպես նաև շինություն, այգետնակ: Բազմաբնակարան շենքում 1 բնակարան Երևանի Կենտրոն համայնքում գտնվող, ՔԿԾ պետին պատկանում է ¼ բաժնային սեփականության իրավունքով, ևս մեկին էլ, կրկին Կենտրոնում, միանձնյա է տիրապետում:

Արթուր Գոյունյանը պատկառելի դրամական միջոցներ չի հայտարարագրել, ըստ հայտարարագրի՝ չունի նաև բիզնես, ուրեմն ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով է վերջինս կառուցում նշված առանձնատունը: Արդյո՞ք ՔԿԾ-ից որպես աշխատավարձ ստացած 5,655,881.00 դրամ գումարը բավարար է նման ծավալի շինարարություն անելու համար, թող պարզի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն:

Պարզապես, երբ հաջորդ անգամ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնա վեթինգին, գոնե թող նշի, որ իր հովանավորյալ Քրեակատարողական ծառայության պետն իրավապահ համակարգում իր թափանցիկ ու ազնիվ աշխատանքի արդյունքում կուտակած համեստ աշխատավարձով է ձեռք բերել վերոնշյալ սեփականությունը, և այժմ էլ իր աշխատավարձով է կառուցում այս «համեստ» դղյակը:

Հ.Գ. Այսօր մեր թղթակիցը եղել է առանձնատան տարածքում, կատարել է տեսանկարահանում: Հարևաններից հաստատել են, որ դղյակը պատկանում է նախկին դատախազի:

168.am

դիտվել է 1861 անգամ
Լրահոս
Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը շատ լավ գիտի ու չի ասում՝ Ջերմուկը Պուտինը պահեց. Հրանտ Բագրատյան (video) Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Արմեն Սարգսյանն Ամուլսարի բաժնետոմսերը վաճառել է 60 մլն դոլարով․ իր դեմ շտապ պետք է քրգործ սկսվի (video) Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am