Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է ամսական ցմահ պատվովճար տրամադրել մարզիչներին

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է ամսական ցմահ պատվովճար տրամադրել այն մարզիչներին, որոնց սաները հաջողության են հասել Օլիմպիական խաղերում ու դարձել աշխարհի չեմպիոն:

«Ամսական ցմահ պատվովճար տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ, և անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ և մրցանակակիրներ, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի և շախմատի աշխարհի չեմպիոններ։ Առաջարկել եմ գնահատել յուրաքանչյուր մարզչի գրանցած երկու լավագույն արդյունքը և պատվովճարի չափ սահմանել այդ երկուսի հանրագումարը։

Որպես պատվովճարի չափ առաջարկել եմ.

1.Օլիմպիական չեմպիոնի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 100.000 դր

2. ՕԽ-ի 2-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 70.000դր

3. ՕԽ-ի 3-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50.000դր

4. Աշխարհի չեմպիոնի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50.000դր

Կարծում եմ, այս առաջարկի ընդունումը կարևոր ուղերձ կլինի մարզաշխարհին առ այն, որ մարզիչ- մանկավարժի մասնագիտությունն ու գործունեությունը շատ կարևորվում է ՀՀ-ում։ Սա կլինի նաև ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը:

Ամենամսյա թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (անհատական և թիմային), ինչպես նաև շախմատ մարզաձևի մեծահասակների ՀՀ առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով՝ մինչև հաջորդ տարվա ՀՀ առաջնությունը։ Որպես ամենամսյա թոշակի չափ առաջարկել եմ սահմանել 50.000 դր։

Կարծում եմ, նման մոտեցումը կարևոր խթան կհանդիսանա հատկապես դեռևս ոչ տիտղոսակիր մարզիկների համար, ովքեր հիմնականում եկամտի այլ աղբյուր չունեն և հնարավորություն կընձեռի վերջիններիս ինչ-որ չափով հոգալ սպորտային նվազագույն կարիքները։

Այն նաև էլ ավելի կբարձրացնի ՀՀ առաջնության դերակատարությունն ու կարևորությունը մարզիկների համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որդին:

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊ Ֆրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումը Ամեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խս Խոշոր ու ողբերգական ավտովթար․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ Բաժիններ են ներկայացվել 61 անձինք Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը Արցախցի բլոգերի ամուսինը մահացել է Լսի՛ր Փաշինյան, եթե կա մի ղեկավար, որը Հայաստանը փնտրել է այլ երկրներում՝ դու ես. Զուրաբյան (video) Ինձ տալիս եք ռևանշիստի պիտակ, ուրեմն ես պատրաստ եմ դա կրել․ Նարե Սիմոնյան (video) Արցախի առաջնորդները Բաքվում ենթարկվում են արդարադատության ծաղրի. Բաղունց (video) Դուք ո՞վ եք․ չփորձվեք խոսել Արցախյան շարժման վախճանից․ Արթուր Խաչատրյան (video) Ադրբեջանը մինչ օրս չունի հռչակված տարածքներ, իսկ Արցախը հանրաքվեով հռչակել էր անկախությունը (video) Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 2-ին Ձեզ հիմա ասեմ՝ էդ ամբողջ 192 գույքից քանիսն են Գագիկ Խաչատրյանինը․․․ փաստաբանը մանրամասնեց (video) Պահանջում ենք՝ Անդրանիկ Թևանյանի դատական նիստը բաց լինի․ կտեսնեք՝ ինչեր են բացահայտվելու․ Սուքիասյան (video) Քննիչն ասում է` անօգնական վիճակում գտնվող Խաչատրյանը կփախչի. արվում է Խաչատրյանին պատժելու նպատակով (video) Երևանի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Նիկոլից փոքրիկ հրեշ» Ավինյանը մարդկանց տներն է քանդում, որ․․․ Նարե Սոսե (video) #ՀԻՄԱ․ Պուտինի սարսափելի հայտարարությունը․ խոշտանգված Գագիկ Խաչատրյանը (video) «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am