Հայաստանյան ներիշխանական ճամբարում «թայֆայական» հակասությունները խորանում են

Օրերս հայտնի դարձավ, որ «Բաց հասարակության հիմնադրամների» Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խնդրելով պատժել ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլական» կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին, տեղեկացնում է politik.am-ը։

Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամները» ժողովրդի մեջ առավել հայտնի է «Սորոսի հիմնադրամ» պայմանական անվանումով, իսկ վերջինիս համակրողներին կամ վերջինիս պաշտպաններին /նաեւ սնվողներին/ հասարակության մեջ ընդունված է անվանել «սորոսականներ» պայմանական անվանումով։

Այսինքն, թե՝ պայմանական ասած՝ Հայաստանի «սորոսականների» ղեկավար Լարիսա Մինասյանը դիմել է Արարատ Միրզոյանին, որպեսզի պատժեն Նիկոլ Փաշինյանի ամենից վստահելի եւ ամենից հավատարիմ զինակիցներից մեկին։ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է Լարիսա Մինասյանի նամակը, ուղղված Արարատ Միրզոյանին։ Իսկ պատճառը եղել է այն, որ «Հրապարակին» տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը «սորոսականների» «պորտը տեղն է դրել» հայտարարելով՝ «․․․ Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։

Իսկ ահա Լարիսա Մինասյանի նամակի բովանդակությունը հետեւյալն է․ «Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»։

Ինչ խոսք հետաքրքիր եւ ինտրիգային իրավիճակ է ստեղծվել, քանի որ բոլորս ենք հասկանում, որ Ալեն Սիմոնյանին պատժելու հարցը հասցեագրված լինելով հանդերձ Արարատ Միրզոյանին՝ հասցեագրված է Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, պայմանական անվանումով հայտնի «սորոսականները» հանդիսանում են Փաշինյանի իշխանության այսպես կոչված «փայատերերից» մեկը եւ ԱԺ-ում ունեն ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում։ Ստացվում է, որ եթե օրինակ Արարատ Միրզոյանը ձեւավորի էթիկայի հանձնաժողով եւ կազմակերպի լսումներ, ապա «Իմ քայլը» ֆրակցիայից հնարավոր է, որ «սորոսականների» թեւը սկսի քննադատել իրենց թիմակից Ալեն Սիմոնյանին, դատապարտել նրա վարքագիծը եւ այլն։ Ինչ կարող է դա նշանակել, եթե ոչ այն, որ այդ կերպ իշխանական ֆրակցիան կպառակտվի, կամ գոնե իշխանական թիմի ներսում եղած ճաքերը կխորանան այնքան, որ կդառնան անդունդներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար բավական բարդ ընտրություն է իրականում ստեղծվել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

դիտվել է 569 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am