Մեծ սկանդալ անձամբ Պուտինի համար. Թունավորման վարկած

Այսօր առավոտյան սկանդալային տեղեկություն ստացվեց Ռուսաստանից: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, փաստաբանի վկայությամբ՝ նա թունավորված է:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարի ինքնազգացողությունը վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործչին հոսպիտալացրել են անգիտակից վիճակում: Նավալնիի փաստաբան Կիրա Յարմիշը հայտարարել է, որ ընդդիմադիր գործչի մոտ տոքսիկ թունավորում է:

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին շարունակում է գտնվել Օմսկի շտապ օգնության հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում։

Այսպես, Նավալնիի թիմակիցների ենթադրությամբ՝ ընդդիմադիր գործչին թունավորել են։ «Ալեքսեյը շարունակում է միացված մնալ թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նա կոմայի մեջ է՝ ծանր վիճակում», - Twitter-ում գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Ընդդիմադիրները ենթադրում են, որ նրան թունավորել են օդանավ նստելուց անմիջապես առաջ։

«Նավալնիի թունավորումը դեռ հաստատված չէ, նրա ախտորոշումը կհստակեցվի օրվա ընթացքում», - «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել է Օմսկի թիվ 1 շտապ օգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն։
«Մեկ տարի առաջ Ալեքսեյին թունավորել են, երբ նա գտնվում էր կալանավայրում: Ակնհայտ է, որ հիմա էլ են նույնն արել»,- Կիրա Յարմիշը գրել էր այսօր Twitter-ի իր էջում:

Ըստ նրա՝ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով: «Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- հավելել էր Յարմիշը:

Ինտերֆաքսի փոխանցմամբ էլ՝ S7 ավիաընկերությունից հավաստիացրել են, որ Նավալնին օդանավում ոչինչ չի կերել ու չի խմել:

«Ասաց, որ իրեն վատ է զգում, ինձնից անձեռոցիկ խնդրեց, նա ամբողջովին քրտնել էր։ Խնդրեց, որ խոսեմ հետը, քանի որ ցանկանում էր կենտրոնանալ ձայնի վրա»,- ասել է Յարմիշը՝ նշելով, որ ջուր է առաջարկել, ինչից ընդդիմադիր գործիչը հրաժարվել է և փոխարենը գնացել է զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը։

Տոմսկի բնակիչ Պավել Լեբեդևն իր հերթին հայտնել է, որ թռիչքի ժամանակ ուղևորները լսել են Նավալնիի ճիչերը․ նա տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից, որտեղ լսվում են տղամարդու բղավոցներ։

Մի շարք լրատվականներ հայտնում են, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: Հիվանդանոցի բժիշկների փոխանցմամբ՝ անալիզների արդյունքները պատրաստ կլինեն այսօր ավելի ուշ։
Բոլոր լրատվամիջոցները հաղորդում են, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ալեքսեյ Նավալնին հիվանդանոց էր տեղափոխվել Մոսկվայի հատուկ կացարանից, որտեղ վարչական կալանք էր կրում: Նրան հիվանդանոց էին տեղափոխել «սուր ալերգիկ ռեակցիա» ախտորոշմամբ։

Ռուս ընդդիմադիր գործչի՝ ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում գտնվելն, անկասկած, նոր սկանդալ է Ռուսաստանի համար ու անձամբ Պուտինի համար:
Բելառուսում Լուկաշենկոն երկրում տեղի ունեցածը արտասահմանից ուղղորդվող պրոցեսներ անվանեց: Կասկած չկա, որ նա Պուտինին ահազանգած կլինի նաև Ռուսաստանին սպասող նույն ճակատագրի մասին՝ «գունավոր հեղափոխության» իրականացմամբ:

Այս մթնոլորտում Ալեքսեյ Նավալնիի հնարավոր թունավորման վարկածով արևմուտքում մեղադրանքի սլաքները կուղղեն անձամբ Պուտինի ուղղությամբ:
Անհասկանալի է, թե այս մթնոլորտում, երբ ողջ աշխարհի ուշադրությունը Բելառուսի ուղղությամբ է, երբ բոլորը սպասում են, թե ինչ որոշում կկայացնի Պուտինը՝ Լուկաշենկոյի հետագա ճակատագրի հարցում, հանկարծ նոր սկանդալ է հասունանում ռուս ընդդիմադիր գործչի հնարավոր թունավորման շուրջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5446 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am