Նոր զոհ ցուցարարների շարքում. ԵՄ-ում չեն բացառում պատժամիջոցները Լուկաշենըկոյի նկատմամբ

Բրեստում բողոքի ցույցերի ընթացքում գլխին ստացած հրազենային վիրավորումից Մինսկի հիվանդանոցներից մեկում մահացել է 44-ամյա Գենադի Շուտովը: Երկու օր հարազատները չէին կարողանում գտնել նրան: Ներքին գործերի նախարարությունը հաստատում էր, որ Բրեստում ոստիկանությունը կրակել է ցուցարարների վրա, և մեկ մարդ վիրավորվել է: Քննչական կոմիտեից հայտնում են, թե տղամարդն ինքն էր հարձակվել ոստիկանների վրա:

Վոլկովիսկի Ռազմական պատմության թանգարանի տնօրեն 29-ամյա Կոնստանտին Շիշմակովի դին գտել են անտառում: Մահվան պատճառը դեռ պարզ չէ: Շիշմակովը օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո հրաժարվել էր ստորագրել կեղծված արձանագրությունը, այնուհետև մեկ շաբաթով գնացել էր արձակուրդ, արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրը հեռախոսով հայտնել էր կնոջը, որ ազատված է աշխատանքից և տուն է վերադառնում, ապա անհետացել էր:

Մինսկում ավտոբուսի կանգառում 16-ամյա Թիմուր Միցկևիչը դաժանորեն ծեծի էր ենթարկվել անվտանգության ուժերի կողմից, բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են պահում: Ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել: Նախնական կալանքի վայրերում խոշտանգումների ապացույցներն էլ բազմապատկվում են:

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան առանձին տեսաուղերձով կոչ էր արել եվրոպական երկրների առաջնորդներին չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները: Եվրամիությունը հատուկ գագաթնաժողով անցկացնելով չճանաչեց դրանք և պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ընտրակեղծիքներին և բռնություններին մասնակցած անձանց նկատմամբ։ 53 միլիոն եվրոն, որը նախատեսված էր Բելառուսի կառավարության համար, Եվրամիությունն ուղղելու է քաղաքացիական հասարակությանը և ոստիկանության բռնությունների զոհերին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Բելառուսի գործող նախագահ, ընտրությունների պաշտոնական արդյունքներով վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին, սակայն վերջինս հրաժարվել է խոսել: Լիտվայի արտգործնախարարությունն արգելել է Լուկաշենկոյի և բելառուսցի 31 այլ պաշտոնյաների մուտքը երկիր:

Այսպիսով, Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որ հնարավորություն են ընձեռել քսանվեց տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին ևս հինգ տարի պաշտոնավարել։ «Այդ ընտրությունները ո'չ ազատ էին, ո'չ էլ արդար», - ասվում է Եվրամիության անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ այսօր շուրջ երեք ժամ տևած արտահերթ նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։
Գագաթաժողովի մասնակիցները խստորեն դատապարտել են տասներորդ օրը Բելառուսում շարունակվող բազմահազարանոց ցույցերի մասնակիցների դեմ բռնությունները և Լուկաշենկոյից պահանջել են ճգնաժամի հանգուցալուծման խաղաղ ուղիղներ գտնել։

Բելառուսում հետընտրական բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 7000 մարդ, տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել ոստիկանական բռնությունների հետևանքով, երկու մարդ մահացել է:

Եվրոպական միության անդամ պետությունների առաջնորդները նաև համաձայնեցրել են ֆինանսական օգնության փաթեթը, որը կուղղվի, ինչպես շեշտում է Բրյուսելը, Բելառուսի ժողովրդին․ 53 միլիոն եվրոյի մի մասը կտրամադրվի բռնությունների զոհերին և քաղաքացիական հասարակությանը, մյուս մասը նախատեսված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար: «Մենք ցանկանում ենք հստակ ուղերձ հղել՝ Եվրամիությունը իր համերաշխությունն է հայտնում բելառուս ժողովրդին, և մեզ համար անպատժելիությունն անընդունելի է։ Օգոստոսի 9-ի ընտրությունները ո'չ ազատ էին, ո'չ արդար և ո'չ էլ համապատասխանել են միջազգային չափանիշներին։ Մենք չենք ճանաչում բելառուսական իշխանությունների ներկայացրած արդյունքները։ Բելառուսի ժողովուրդը լավագույնին է արժանի», - հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ կոչ անելով Լուկաշենկոյի վարչակազմին խուսափել բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հետագա բռնություններից:

Միշելի խոսքով, Բրյուսելն առաջիկայում պատժամիջոցներ կսահմանի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ինչպես ընտրությունների կեղծման, այնպես էլ խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար։ Շարլ Միշելի խոսքերով, չի բացառվում, որ պատժամիջոցներ ընդունվեն նաև անձամբ Լուկաշենկոյի, նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների և բելառուսական ուժայինների նկատմամբ։

«Դրանք կլինեն հասցեական պատժամիջոցներ, ինչը չի անդրադառնա Բելառուսի ժողովրդի վրա։ Մոտ ապագայում կհաստատվի այդ անձանց ցանկը կհաստատվի», - հավելել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը:
Եվրամիությունը տարածած հայտարարությամբ նաև իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ ի առաջարկին՝ Բելառուսի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն սկսելու վերաբերյալ` իր հերթին պատրաստակամություն հայտնելով մասնակցություն ունենալ այդ գործընթացում։

Եվրամիությունը ընդամենը չորս տարի առաջ էր չեղարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև 169 բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները: Ուժի մեջ են միայն Բելառուսին զենք մատակարարելու արգելքը և Բելառուսի չորս քաղաքացիների նկատմամբ սահմանած պատժամիջոցները, ովքեր, Եվրամիության պնդմամբ, առնչություն ունեն 1999-2000 թվականներին Լուկաշենկոյի քաղաքական մրցակիցների անհետացման հետ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1051 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am