Փաշինյանը Սերժ Սարգսյանի «մեղքերը» քողարկում է դիմակի տակ

Թավշյա հեղափոխությունից երկու տարի եւ 100 օր անց լռությունը խախտած եւ ապրիլյան պատերազմի թեմայով ավելի քան երեք ժամ ասուլիս տված երրոդ նախագահ Սերժ Սարգսյանին իշխանության հուժկու պատասխանը չուշացավ: Նիկոլ Փաշինյանը խոսնակի շուրթերով հայտարարեց՝ Սերժ Սարգսյանը <<օրենք է խախտել>> եւ կպատժվի: Իշխանությունն այնքան է տառապում դիմակացավով, որ դիմակ չկրելն արդեն համարում է օրենքի խախտում:

Իսկ թե այդ երբվանից պարետի որոշումը դարձավ օրենք, կիմանան միայն իրենք՝ իշխանականները: Խնդիրն այստեղ ոչ այնքան խախտումն էր, որքան իշխանության պրիմիտիվությունը, սնանկությունը: Ստացվում է, որ ավելի քան երեք ժամ ասուլիս տված ու բավականին հակասական հայտարարություններ արած, եւ վերջապես իրենց կողմից մերժված, <<թալանչի ու հանցագործ>> Սերժ Սարգսյանի աքիլեսյան գարշապարը դիմակ չկրելն է: Չեղավ գեթ մեկը, ով կհակադարձեր Սերժ Սարգսյանին իր, դիցուք, այն հայտարարության համար, որ հետախուզությունն ապրիլյանի օրերին թերացել է: Եթե թերացել է, ինչու է հարցը փակվել միայն պաշտոնանկությամբ, ինչու քրեական պատասխանատվության չեն ենթարկվել այն արկածախնդիր պաշտոնյաները, ովքեր պետության անվտանգությունն են հարվածի տակ դրել: Ստացվում է, որ իրականում կամ Սերժ Սարգսյանն իրոք ճիշտ էր, եւ Նիկոլենք սխալ, երբ քննադատում էին նրան ապրիլյանի հարցում, կամ էլ իշխանությունը հատուկ է իջնում դիմակի մակարդակի, որպեսզի նման տպավորություն ստեղծի: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի թիմում անգամ չթաքցրեցին զարանքը, որ այդ հարցին անդրադարձ է կատարվել վարչապետի խոսնակի մակարդակով: Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը անուղղակի պատասխանեց խոսնակին, նկատելով. «Թեև պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված` «օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում:
Ինչ վերաբերում է այսօր դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանվելիք քաղաքացիների վիճակագրությունը լրացնելու խնդրին, ապա այս կապակցությամբ նշեմ, որ թեև չի կատարվել որևէ «օրենքի» խախտում, սակայն ինքս պատրաստակամ եմ 10,000 դրամով համալրել տուգանքի ֆոնդը»:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի ասուլիսին գրեթե զուգահեռ ընթանում էր Արմեն Սարգսյանի հանդիպումը մի խումբ մտավորականների հետ, որի ընթացքում նախագահը կրկին առանց դիմակ էր, ու եթե նա նախագահական նստավայրի բակում էր, ապա Սերժ Սարգսյանի ասուլիսը հանգստյան գոտում էր:

Հետաքրքիր է՝ ՀՀ նախագահի դիմակ չկրելու վրա ինչու է աչք փակում իշխանությունը: Ինչպես ասում են՝ ամեն ինչ կարելի է գյուղի երեխաներին ու գժերին, բայց մի մոռացեք, որ այս մարդը մեր պետության նախագահն է, պետության գլուխը՝ Սահմանադրությամբ:

Անի Սահակյան

դիտվել է 1675 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am