Սերժ Սարգսյանը գերադասեց սեփական հաշվետվությունը

Հրավիրած ասուլիսում Սերժ Սարգսյանն առավելապես անդրադարձել է ապրիլյան պատերազմի թեմային և փորձել պարզաբանումներ տալ իր հասցեին ուղղված մեղադրանքների։ Սարգսյանն ասուլիսի ընթացքում մի շարք կարեւոր բացահայտումներ արեց, ուշագրավ ու տեղ-տեղ հակասական մանրամասներ պատմեց այդ շրջանի իրադարձությունների մասին, մասնավորապես Ռուսաստանի դերի ու 1994 թ. հրադադարի համաձայնագրի կապակցությամբ:

Նա ասել է որ մարտի դաշտում կրելով պարտություն՝ Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ՝ Ռուսաստանի մասնակցությամբ։
«Մեզանից ակնկալվում էր, որ համաձայնեինք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին, բայց մենք մերժեցինք՝ պնդելով, որ վերահաստատվի 1994 թվականի մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փասատաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ավելի ուշ ստացանք նաև համանախագահների հստակ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994 թվականի եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը,- ասել է Սարգսյանը և ավելացրել, -
Մոսկվայում հրադադարի շուրջ բանակցությունների ժամանակ մենք հասել ենք նրան, որ հրադադարի նոր պայմանագիր չկնքվի, եւ ուժի մեջ մնա 1994 թ. Համաձայնագիրը>>: Պարզվում է՝ բանակցության համար հայկական կողմը ընտրել էր Թբիլիսին, սակայն ադրբեջանցիները պնդել էին, որ հանդիպումը կայանա Մոսկվայում: Սերժ Սարգսյանի խոսքով, Ադրբեջանը չի համաձայնել դիրքերը վերադարձնել նախկին դասավորությանը, քանի որ մեծ կորուստներ են կրել, հայկական կողմն էլ պնդել է, որ նոր համաձայնագիր չստորագրվի: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է այն իրողությունը, որ երրոդ նախագահը ապրիլյան իրադարձությունները հայակական կողմի համար համարում է հաղթանակ։ Ըստ էության՝ եթե Ադրբեջանի նպատակը նոր համաձայնագիրն էր, ապա նա դրան չի հասել, հետևաբար հայկական կողմը թախողել է հակառակորդի գլխավոր նպատակը։
Սերժ Սարգսյանը սա համարում է հաղթանակ, մինչդեռ 4 տարի շարունակ անընդհատ խոսվում է, որ հայկական կողմը տարածքային զիջում է արել, այսինքն՝ դիրքեր է կորցրել, հետևաբար 2016 թվականի ապրիլին մենք հաղթանակ չենք ունեցել։ Ապրիլյան պատերազմից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ բանակում դիզվառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով զինտեխնիկան լավ չի աշխատել։ Սա ևս հաճախակի է շահարկվում և Սերժ Սարգսյանը հերքել է այս ինտրիգը․ «Ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ, նա խոստովանել է, որ դա վրիպում էր։ Երբ որ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ միգուցե այսպիսի խնդիր է եղել։ Հետո ստուգմամբ պարզել է, որ այդպիսի խնդիր չի եղել։ Ուղղակի զուտ կարծում եմ, որ թյուրիմացություն էր»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է 80-ականների զենքի մասին հայտնի արտահայտությանը, որը նա արել էր ապրիլյան պատերազմի օրերին, ապա նա պնդում է, որ այն ժամանակ այդպես էր պահանջում պահը և դա դրսի լսարանի համար արված հայտարարություն էր։ Սերժ Սարգսյանն այս առնչությամբ հիշեցրել է, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը Իսկանդեր ունի, որն, ի դեպ, Ռուդադատանի աջակցությամբ ենք ստացել։
Սարգսյանը նաև ասել է, թե այժմ շատ մեծ է պատերազմի վտանգը։ Ապրիլյան քառօրյաի խորհրդարնական հանձնաժողովը դեռ չի հրապարակել իր եզրակացությունը, սակայն Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հանձնաժողովի հետ։ Ըստ էության Սերժ Սարգսյանն առաջ անցավ հանձնաժողովից և ներկայացրեց ապրիլյան քառօրյաի հետ կապված սեփական հաշվետվությունը։
Ընդ որում, նա խոստացավ, որ հաջորդաբար լինելու են նաև այլ հաշվետվություններ, այդ թվում նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների՝ Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության վերաբերյալ։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1344 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am