Ինչպես հանձնել «Եվրոպայի վերջին դիկտատորին». Վերջին խոսքը Պուտինինն է

Լուկաշենկոն առաջին անգամ հայտարարեց, որ պատրաստ է թողնել իշխանությունը

Բելառուսական ընդդիմությունը նախօրեին հայտարարեց, որ ստեղծել է համակարգող խորհուրդ, որը պետք է բանակցի իշխանությունների հետ իշխանության խաղաղ փոխանցման շուրջ: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմության կողմից խորհրդի ստեղծումն իշխանության «զավթման փորձ է»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ի Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ընտրություններից հետո անվտանգության նկատառումներից ելնելով մեկնել է Լիտվա, որտեղից հայտարարեց, թե պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ։

Բելառուսում ստեղծված իրավիճակը հեռախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է նախ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, հետո էլ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Հեռախոսազրույցները կայացել են արևմտյան երկրների առաջնորդների նախաձեռնությամբ:

Մոսկվան ակտիվ բանակցություններ է վարում եվրոպացի առաջնորդների հետ: Ակնհայտ է, որ առայժմ որոշում չկա: Պուտինը, կարելի է ասել, ծանր կացության մեջ է. որպես ընկեր՝ նա պետք է պահի Բատկային, որը ժամանակ առ ժամանակ կոշտ քննադատությամբ է հանդես գալիս Ռուսաստանի ու նրա առաջնորդի հասցեին:

Թե՛ Մոսկվայի, թե՛ եվրոպական երկրների առաջնորդների համար պարզ է, որ Լուկաշենկոյի հետագա պաշտոնավարումը խնդիր է: Իսկ ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայային բելառուսցիները առաջնորդ կարող են համարել միայն այն պատճառով, քանի որ մերժում են Բատկային:

Դիտորդները դժվարանում են կանխատեսումներ անել` միջամտելու է Կրեմլը բելառուսական իրադարձություններին, թե ոչ: Կրեմլի մամլո հաղորդագրությունների համաձայն` հեռախոսազրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել է Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Ռուսական կողմից շեշտվել է «հանրապետության ներքին գործերի արտաքին միջամտության ցանկացած փորձի անընդունելիությունը»: Այս հաղորդագրություններից և ընդհանրապես Մոսկվայի արձագանքից պարզ չէ` արտաքին միջամտության տակ արդյոք Կրեմլը հասկանում է նաև Մոսկվայի միջամտությունը, թե Մոսկվան համարում է, որ Բելառուսի, որի հետ Ռուսաստանը 1999թ. Միութեանական պետության մասին պայմանագիր է կնքել, արտերկիր չէ:

Հետաքրքրական է, որ ռուսական դաշնային հեռուստաընկերությունները երեկվանից նկատելիորեն փոխել են տոնայնությունը և ավելի կոշտ են սկսել քննադատել Լուկաշենկոյին, մինչդեռ վերջինս, ում արևմուտքը չի ճանաչում որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ, շարունակում է ակնկալել աջակցություն Մոսկվայից և պնդում է, որ «դրսի ուժերի կողմից կոորդինացվող ցույցերը» Բելառուսում ուղղված են նաև Ռուսաստանի դեմ:

Նկատենք, Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը, երկրում հայտարարվել է համընդհանուր գործադուլ: Ցուցարարների կողմ են անցնում ոչ միայն խոշոր գործարանների աշխատողները, բժիշկները, երաժիշտները, այլ նաև պետական ապարատի ներկայացուցիչները: Ցուցարարների կողմ է անցել մասնավորապես Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան:

Հատկանշական է, որ բելառուսցի իրավապահներին հանգստյան օրերին տեղի ունեցած աննախադեպ մարդաշատ ակցիաների և ամբողջ երկրում մեկնարկած գործադուլի ֆոնին` դադարել են ցրել ցուցարարներին: Բելառուսցիներին արդեն դաժանաբար չեն ծեծում, իսկ ձերբակալվածների մեծ մասին էլ արդեն ազատ են թողել:

Ուշագրավն այն էր, որ Լուկաշենկոն առաջին անգամ հայտարարեց, որ պատրաստ է թողնել իշխանությունը, սակայն միայն սահմանադրական հանրաքվեից հետո:
Աշխարհը ուշադիր հետևում է Բելառուսում իրադարձություններին: Այսօր՝ օգոստոսի 19-ին, Եվրամիության առաջնորդները մտադիր են արտահերթ տեսակոնֆերանս անցկացնել՝ քննարկելու Բելառուսի իրավիճակը: Իսպանիայի արտգործնախարարն հայտնել է, որ նաև քննարկվելու է Մինսկում բռնությունների և ընտրակեղծիքներին առնչություն ունեցող անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ անդրադառնալով հետընտրական Բելառուսի իրադրությանը, ասել է, թե սարսափելի իրավիճակ է այնտեղ և շատ ուշադիր կհետևեն զարգացումներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Բելառուսում տիրող իրավիճակին:

Ո՞վ է Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան

Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների մոտ տասը տոկոսը: Բելառուսի ընդդիմադիր թեկնածուն չընդունեց պարտությունը:
Սվետլանա Տիխանովսկայան, ով ձերբակալված ամուսնու՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկու փոխարեն է ներքաշվել ընտրապայքարի մեջ, բոլորի համար պարզ է, որ պատահական մարդ է, ավելին՝ ապաքաղաքական: Նա, իսկապես, հայտնեց բելառուսական թոհուբոհի մեջ պատահականորեն, և այժմ, ըստ ամենայնի չի էլ հասկանում ինչ է կատարվում:

Նա ստիպված փախուստի դիմեց և ապաստանեց հարևան Լիտվայում: Տիխանովսկայան օրերս տարածեց երկու տեսագրություն, որոնք վկայում էին ընկճված հոգեվիճակի մասին, ըստ նրա աջակիցների, տեսագրություններն արվել են ճնշման և սպառնալիքների ներքո: Բայց ավելի ուշ Տիխանովսկայան մարդկանց դիմեց մի նոր՝ շատ ավելի հստակ տեսաուղերձով: «Դեռ կես տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ բելառուսները կարող են միավորվել և հին իշխանությանն ասել «ո՛չ», բայց այդպես եղավ: Մենք գնացինք ընտրատեղամասեր և մեր ընտրությունն արեցինք, օրենքով, խաղաղ և արժանապատվորեն», - ասել էր Տիխանովսկայան: Նրա փոխանցմամբ, հիմա կրիտիկական վիճակ է, մարդու կյանքից ավելի թանկ բան չկա, բայց իշխանությունն արյունալի կոտորած է սարքել: Տիխանովսկայան կոչ արեց դադարեցնել բռնությունը և երկխոսություն սկսել:

Թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար պարզ է, որ պատահական բելառուսական իրադարձությունների կիզակետում հայտնված կինը չի կարող առաջնորդ լինել: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ առայժմ պարզ չէ:

Ո՞վ է Վիկտոր Բաբարիկոն

Գործող նախագահի հիմնական մրցակիցներից մեկը՝ չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոն էր, ով համարվում է Մոսկվայի թեկնածու: Նա կալանավորված է՝ նրան մեղադրում են տնտեսական հանցագործությունների մեջ: Լուկաշենկոն խոստովանել է, որ նախկին բանկիրի հետապնդումները սկսվել են իր նախաձեռնությամբ:

Հենց այս թեկնածուն կարող է ընտրություններին մասնակցության դեպքում վայելել Մոսկվայի անվերապահ աջակցությունը: Բայց Բատկան խորամանկ գտնվեց՝ նրան հեռացնելով ընտրապայքարից: «Գազպրոմին» պատկանող բանկի ղեկավարը հրաժարվել էր պաշտոնից` հայտարարելով, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին: Սրան հետևեցին բանկում խուզարկություններ և ձերբակալություններ:

Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ նախագահական հավակնություններ ունեցող նախկին բարձրաստիճան կառավարչի դեմ քրեական գործ է հարուցվել` պետությանը հսկայական վնաս հասցնելու մեղադրանքով: Իշխանությունը նաև պնդում է, որ այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա:

Բելառուսի իշխանությունները «Բելգազպրոմբանկում» աղմուկ հանած խուզարկությունների հետո բանկի կառավարչի պաշտոնում իրենց թեկնածուին են նշանակել: Բանկում, որը ղեկավարում էր Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքական մրցակիցը, ժամանակավոր ադմինիստրացիա է նշանակվել: Դրան նախորդել էր հանցավոր եկամուտների օրինականացման և հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական գործերի հարուցումը: Բանկի նկատմամբ վերահսկողությունն անցել է Բելառուսի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Նադեժդա Երմակովային:

«Բելգազպրոմբանկում» ձերբակալությունների մասին հայտնի դարձավ հունիսի 12-ին, իսկ ուղիղ մեկ ամիս առաջ Բաբարիկոն լքել էր բանկի ղեկավարի պաշտոնը և հայտարարել օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Հունիսի կեսերին Բելառուսի նախագահի թեկնածու, «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն ձերբակալվեց։ Ընդհանուր առմամբ, 15 մարդ էր ձերբակալվել, խոշոր գումարներ և բանկի կորպորատիվ հավաքածուից կտավներ էին առգրավվել։ Հունիսի 12-ին էլ Պետական վերահսկողական կոմիտեի ղեկավարը հայտարարեց, թե իբր՝ «բանկի բազայի վրա կազմակերպված հանցավոր խումբ է ստեղծվել, որը դրամական միջոցներ է արտահանել երկրից, իսկ 20 տարի բանկը ղեկավարած Բաբարիկոն, իբր, այս ամենի մասնակիցն է եղել»։

Հուլիսի սկզբին արդեն պարզ էր, որ Մինսկի դատարանը կալանքի տակ է թողնելու Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին: Նա համարվում էր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը։

Հուլիսի14-ին Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց նախագահի հինգ թեկնածուների, այդ թվում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, բայց նրանց թվում Վիկտոր Բաբարիկոն չկա։ ԿԸՀ-ի նախագահը հայտարարեց, թե Բաբարիկոյի ունեցվածքի և եկամուտների հայտարարագրում անհամապատասխանություններ կան, նրա եկամուտներն իրականում ավելի շատ են, քան ներկայացված է, բացի այդ՝ նախընտրական արշավը ֆինանսավորվում է դրսից։

Այսպես, հունիսի կեսերից Բաբարիկոն ձերբակալված է և մինչև հիմա գտնվում է մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածներով՝ հարկերից խուսափում, փողերի լվացում և կաշառակերություն։ Քրեական գործով անցնում է նաև նրա որդին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2918 անգամ
Լրահոս
Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով «Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան» «Մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից» «Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք» Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Իրանը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ նոր հակամարտության․ WSJ Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am