Նիկոլի «թավիշը» կիրառում են Բելառուսում. Կրեմլի դեմ ծածուկ պայքար

Եվրոպայի ամենափորձառու դիվանագետներից ու քաղաքական գործիչներից մեկը գտնում է, որ չնայած արևմտյան շատ վերլուծաբաններ Բելառուսի զանգվածային բողոքի ակցիաները համեմատում են Ուկրաինայի հեղափոխությունների հետ, բայց դրանք շատ ավելի նման են Հայաստանի 2018 թվականի ժողովրդավարական փոփոխությանը, երբ արտաքին կողմնորոշումների հարց չդրվեց:

Նման շեշտադրմամբ Project Syndicate կայքում հոդված է տպագրել Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը՝ գտնելով, որ Բելառուսի դեպքում շատ ավելի օգտակար կլինի հայկական մոդելի կիրառումը։

Բելառուսում ընթացող իրադարձությունների մասին նա նշում է, որ աննախադեպ քանակի մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ չվախենալով պետական ապարատի բռնություններից, և ակնհայտ է, որ հերթական ընտրությունը գողանալու և իր իշխանությունը երկարաձգելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փորձը ձախողվել է, ու ըստ բոլոր չափանիշների՝ նրա օրերը հաշվված են։

«Շատ մեկնաբաններ Բելառուսի իրավիճակը համեմատում են Ուկրաինայի 2004-2005 թվականների «Նարնջագույն» և 2014-ի Մայդանի հեղափոխությունների հետ։ Բայց Բելառուսը Ուկրաինա չէ, և Մայդանի մոդելի կիրառումը Մինսկում ու Բելառուսի այլ քաղաքներում օգտակար չի լինի», - գրում է 71-ամյա փորձառու գործիչը, նշելով, որ Ուկրաինայի քաղաքական զարգացումներում հիմնական գործոնը արտաքին կողմնորոշման փոփոխությունն էր՝ եվրոպական ընտանիքին միանալու ցանկությունը։ «Մայդանի շարժումը ուղիղ արձագանք էր այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի փորձերին՝ հրաժարվելու եվրոպական ինտեգրման ու բարեփոխումների ճանապարհից։ Հեղափոխականները բաց դուրս էին գալիս Եվրամիության դրոշներով», - հիշեցնում է Բիլդտը։

«Բելառուսի ապստամբությունն ուրիշ է։ Ներքին խնդիրներն ակնհայտորեն նշանակալից մեծ դեր են խաղում, իսկ Եվրոպայի կամ Ռուսաստանի հանդեպ արտաքին կողմնորոշման հարցերը գրեթե բացակայում են։ Բելառուսցիները հոգնել են մի մարդու 26 տարվա կառավարումից, որն ավելի ու ավելի էր կորցնում կապը հանրության հետ։ Հեղափոխության սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշը Բելառուսի ազգային դրոշն է 1918 և 1991-95 թվականներին, որևէ այլ դրոշներ նույնիսկ չեն երևում», - ընդգծում է շվեդ գործիչը՝ շարունակելով. - «Բելառուսի դեպքում ես կառաջարկեի նմանություններ գտնել ոչ թե Ուկրաինայի, այլ Հայաստանի 2018 թվականի գարնան հետ, երբ զանգվածային ցույցերը հանգեցրեցին երկարամյա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ու երկրում ժողովրդավարական նոր դարաշրջան բացվեց»։

Բելառուսի ու Հայաստանի համեմատությունում նա նշում է, որ Հայաստանը նույնպես միշտ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ՝ թե՛ պատմական, թե՛ ռազմավարական պատճառներով, իսկ 2013 թվականին Հայաստանը չմիացավ Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային և չստորագրեց Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը, փոխարենը միացավ Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միությանը։

Բիլդտը նշում է, որ Հայաստանի 2018 իրադարձությունների ժամանակ արդարացված մտավախություններ կային, թե Ռուսաստանն ինչ-որ կերպ կմիջամտի՝ կանխելու համար հերթական «գունավոր հեղափոխությունը», բայց, քանի որ Հայաստանում աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոփոխելու հարց չդրվեց, Կրեմլն ըստ ամենայնի որոշեց զսպվածություն ցուցաբերել։

Կարլ Բիլդտի կարծիքով՝ դեպքերի լավագույն դասավորության դեպքում հայկական հեղափոխությունը կարող է օրինակ ծառայել Բելառուսի համար։ Բելառուսի անցումային կառավարման առաջիկա նպատակը կլինի նախագահական նոր ընտրությունների ճանապարհ հարթել, որը կանցկացվի միջազգային դիտակման ներքո։ «Խաղաղ գործընթաց ապահովելու համար սեղանին պետք չէ դնել Բելառուսի արտաքին կողմնորոշումների հարցերը։ Ընտրություններն ու պայքարը պետք է տարվեն միայն երկրի ներքին ժողովրդավարացման համար ու ոչինչ ավելին», - ընդգծում է շվեդ գործիչը:

Կարլ Բիլդտը գտնում է, որ Բելառուսում հայկական մոդելի պայմանները ստեղծելու համար Եվրամիությունը պետք է զգուշություն ցուցաբերի իր առաջիկա պատժամիջոցների հարցում՝ թիրախավորելով միայն անհատների, որոնք պատասխանատու են ու մասնակցել են ընտրությունների կեղծմանը և ցուցարարների դեմ բռնաճնշումներին։ Բելառուսի հանրությանն ու տնտեսությանը վնաս պատճառող ցանկացած այլ սահմանափակում ապակառուցողական կլինի, զգուշացնում է նա։
«Իհարկե, բաց է մնում հարցը, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի հայկական ոճի քաղաքական անցումը Բելառուսում։ Նրա մոտիկ շրջապատում հավանաբար կլինեն ՆԱՏՕ-ի ուղղության մասին որոշ պարանոիկ զգուշացումներ», - գրում է Բիլդտը և նշում, որ դաժան բռնաճնշումները կանխելու համար Արևմուտքը չպետք է դեմ լինի Ռուսաստանի հետ Բելառուսի սերտ կապերի պահպանմանը։

«Արևմուտքը պետք է դիվանագիտական նախաձեռնություն ցուցաբերի, հստակ ցույց տալով, որ կաջակցի ժողովրդավարական Բելառուսին, եթե այն նախկինի պես նախընտրի սերտ կապեր ունենալ Ռուսաստանի հետ։

Բելառուսի իրավիճակը աշխարհաքաղաքական պայքար չէ։ Դա ներքին հարց է, այն վերաբերում է Բելառուսի ժողովրդին և ռեժիմին, որը կորցրել է լեգիտիմությունն ու սպառել իրեն։ Արևմտյան դիվանագիտությունը կարող է օգնել Բելառուսի ժողովրդին հասնելու ժողովրդավարական արդյունքների, բայց միայն խելացի գործելու դեպքում», - ըստ «Ազատության»՝ Project Syndicate կայքում հրապարակած հոդվածում զգուշացրել է Շվեդիայի նախկին վարչապետը։

Անթաքույց Փաշինյանի «թավշյա հեղափոխությունը» եվրոպացի դիվանագետը՝ տպագրել Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը, որը Արեւելյան գործընկերության ակտիվ ջատագովներից է:

Հայաստանի՝ արեւմուտքից ֆինանսական միջոցներ պոկելու, իսկ Ռուսաստանին չզայրացնելու քաղաքականությունն, այսպիսով, դառնում է ընդունելի եվրոպացիների համար և միանգամայն կիրառելու:

Իհարկե, զգուշավորությունն այս երկրների հանդեպ նրանք համարում են կարևոր պայման: Հակառակ դեպքում, Մոսկվային զայրացնելը, եվրոպացների համար այնքան էլ ընդունելի չէ: ԵՄ առաջնորդներն, ինչպես նկատվում է, նախընտրում են ընդդեմ Ռուսաստանի ծածուկ պայքարը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2184 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am