Ֆեյքաբուծարանի «արքան». Նիկոլ Փաշինյանի նորանոր «հերոսները»

Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հունից դուրս է հանում իր գնահատմամբ տեղեկատվական մանիպուլյացիաներ, ընդդիմադիր կարգավիճակում էլ նա գրեթե ամեն օր նախկին իշխանություններին քննադատում էր նման PR տեխնոլոգիաների կիրառման համար։ Կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանը ինչպես իր կարգին քաղաքապետը կասեր՝ ուղղակի գժվում է նման տեխնոլոգիաների համար, ու պատահական չէ, որ թավշյա հեղափոխության օրերից մինչ օրս պարբերաբար ապավինում է ֆեյքային ու մանիպուլյացիոն տեխնոլոգիաներին, այլ կերպ ասած՝ սուտն ու կեղծիքն օգտագործելը հենց իրեն ու իր շրջապատին են ներհատուկ։ Նրանք նույնիսկ գնացին այնպիսի ստոր քայլի, ինչպիսին է ապրիլյան քառօրյայում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի հիշատակն օգտագործելն ու հավաքված ամբոխից էմոցիա փախցնելը։ Ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Էդուարդ Աղաջանյանը, «թավշյա» օրերին մի կեղծ պապիկ էր բերել հրապարակ, նրա կողքը բռնել էր Աբաջյանի նկարն ու ցույց էր տալիս, թե, իբր, ժողովո՛ւրդ ջան, տեսեք, հերոս Ռոբերտի պապն էլ է Նիկոլի հետ։ Ապրիլյան օրերին այդպիսի քստմնելի տեխնոլոգիան ու մանիպուլյացիան , անշուշտ, աշխատեց։ Այդ տեխնոլոգիան կիրառելու ժամանակ Փաշինյանը Ռոբերտի «պապիկի» հետևում էր կանգնած և հետևում էր այդ կեղծիքին։ Կարծում ենք՝ Լեյլա տատիկը, ով հեղափոխության օրերին իր հոգսաշատ աչքերով ու բարի ժպիտով եւ հանրահավաքներին իր պարտադիր ներկայությամբ , համաձայնեք, դրական շունչ էր հաղորդում բազմահազար մարդկանց։ Արտուշ պապիկը,ում առաջ բերեցին այս տարի՝ Եղեռնի տարելիցի միջոցառման ժամանակ, կամ կառավարության դիմաց «բրոնյա» հանած Փաշինյանի «մորքուրին», ով բոլորին հորդորում է հանգիստ թողնել Փաշինյանին եւ ամենօրյա պատրաստակամություն է հայտնում գուրգուրել վարչապետի «լավ տեղերը» ։ Մի խոսքով՝ եթե նախկին իշխանություններն ընդամենը մի ՀՀԿ տատիկ ունեին, այն էլ պարբերաբար ընդդիմադիր հայացքներ էր ցուցադրում եւ քննադատում նաեւ ՀՀԿ-ին, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բուժել է էլ տատիկ պապիկներ, էլ հորքուր-մորքուրներ, էլ տատմեր ու այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը հանուն իշխանության եւ այն պահելուն ֆեյքաբուծությամբ է զբաղված, որոնք սակայն իրական «հերոսներ» պետք է դառնան։ Օրերս էլ հայտնվեց նրա ոտքը պաչելու պատրաստ մի տատիկ։ Գեղարքունիքի մարզ վերջին այցի ընթացքում Գանձակ համայնքում Փաշինյանին է մոտեցել մի տատիկ, որը ցանկացել է համբուրել վարչապետի ոտքերը։ Դե, հիմա, արի ու հասկացի՝ ոտք համբուրող տատիկն իրական էր, թե բուծարանի հերթական «արտադրանքը»։ Վարչապետը ձեւ բռնեց, թե զայրանում է տատիկի վրա ու թույլ չտվեց, բայց քայլարածների ու զոմբիների համար կարծում ենք՝ տեխնոլոգիան աշխատեց։

Անի Սահակյան

դիտվել է 3228 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am