Փաշինյանը ձեռնոց է նետում Տիգրան Սարգսյանին

Ժողովրդական խոսք կա՝ «նոր հավեր, երկաթե ձվեր»։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հին ասածվածքն ամեն օր կյանքի կոչելու ճանապարհին է։ ՀՀ վարչապետը Կամարիսում խոսել է օտար լեզուներին տիրապետելու կարևորության մասին եւ մի աշխարհացունց հայտարարություն արել՝ ասելով առանց անգլերենի և ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, քանի որ Հայաստանի համար ամենամեծ շուկան ԵԱՏՄ–ն է։
«Ասում են` երեխան ինստիտուտ է ավարտել, բարձրագույն կրթության դիպլոմ ունի, բայց չունի աշխատանք։ Իսկ երբ հարցնում եմ` քանի՞ օտար լեզու գիտի ձեր երեխան, ասում են` ոչ մի։ Ունենալ բարձրագույն, բայց երկու օտար լեզու չիմանալ, նշանակում է` բուհ գնացած–եկած լինել։ Պատկերացրեք` մարդը ռուսերեն չգիտի և ուզում է մոշ աճեցնի, ոչ, նա չի կարող»,– պնդում է Փաշինյանը։ Նրա խոսքով` առնվազն երեք օտար լեզվի պետք է տիրապետել։
Իսկ մեզ թվում էր, թե կարեւորը լավ մասնագետ լինելն է, ասենք լավ հյուսնի համար լեզվի իմացությունը ամենեւին էլ կարեւոր չէ, անշուշտ, ինչպես հայտնի ասույթն է ասում՝ «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես», բայց լավ մասնագետ լինելու համար լեզուների իմացությունը ցանկալի, բայց ոչ պարտադիր է։ Հետաքրքիր է՝ իսկ լեզուների չիմացությամբ կարելի է պետության ղեկավար, վարչապետ աշխատել։ Եթե դա ենք ընդունում չափորոշիչ, ապա Նիկոլ Փաշինյանն իր լեզուների իմացությամբ մի «բուդկայի» պահակ էլ չպիտի աշխատի։ Բոլորովին վերջերս նա խայտառակ եղավ համայն աշխարհում իր անգլերենի խայտառակ իմացությամբ։ BBC-ին տված իր վերջի հարցազրույցից հետո բովանդակությունից շատ քննարկվում էր Փաշինյանի անգլերենը։ Միգուցե այս կոմպլեքսը, բարդույթը հաղթահարելու անհրաժեշտություն կա՞ր ու Նիկոլ Փաշինյանի՝ լեզվի իմացության մասին անդրադարձը հենց այս նպատակով էր, դա բոլորովին այլ հարց է։ Բայց կարծում ենք, այդ մասին խոսելու հեչ ճիշտ վայր չընտրվեց։ Գնալ գյուղացու, ռամիկի մոտ, ով քարից հաց է քամում ու պահում իր գոյությունը ու ասել, որ չէ, դու կարող ես հանապազարօյա հացից էլ զրկվես, եթե լեզու չգիտես, առնվազն բայղուշություն է։
Նիկոլ Փաշինյանը թերեւս տարրական պատկերացում չունի պարզ իրողությունների մասին, մի բան է մոշ աճեցնելը, որը կարող է անել ցանկացած ութամյա կրթություն ունեցող քաղաքացի, մեկ այլ բան է այն արտաքին շուկա հանելը, այո, դրա համար մարկեթինգի մասնագետներ են հարկավոր ու պետք չէ սեփական արշինով բոլորին չափել, եթե դու երկրի համ վարչապետ ես աշխատում, համ պատգամավոր, համ նախարար, փոխնախարար, անգամ բաժնի պետ ու գյուղապետ, դա դեռ չի նշանակում, որ բոլորն են իր պես մոնոպոլիստ։
Ի դեպ, ժամանակին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ծաղրողների թվում նաեւ Նիկոլ Փաշինյանն էր, ասում էր, պետք չէ քիթը խոթել գյուղացիների գործերի մեջ ու սովորեցնել ինչպես կով կթել, կարտոֆիլ ցանել, հանուն արդարության Տիգրան Սարգսյանի անհարկի միջամտությունը վերջին հաշվով ուսուցողական էր, մինչդեռ այսօր Նիկոլ Փաշինյանն, իսկապես, հեղափոխական բացահայտումներ է անում , որ անգլերեն չիմացողը մոշ չի կարող աճեցնել։ Իյա՝ իրոք, դե ուրեմն ձջեր անգլերենի իմացությամբ անգամ չպիտի տանից դուրս գաք։

Անի Սահակյան

դիտվել է 2328 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am