Նիկոլ Փաշինյանի ամենավերջին սցենարը

 

ՀՀ պետական պարտքը 2020 թ․ 7 ամիսների ընթացքում ավելացել է 618․2 մլն դոլարով։ Այն վաղուց հատել է ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանագիծը և արդեն մոտենում է 8 մլրդ դոլարի շեմին։ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝
2019 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 321․3 մլն դոլար, իսկ արդեն 2020 թ. հուլիսի 30-ի դրությամբ այն հասել է 7 մլրդ 939․5 մլն դոլարի։ Միայն 2020 թ. հուլիսին պետական պարտքը ավելացել է 220․7 մլն դոլարով։
Հուլիսի 31–ի դրությամբ 7 մլրդ 939․5 մլն դոլարի պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ–ի 58.1 տոկոսն է կազմում։
7 մլրդ 939․5 մլն դոլար պետական պարտքից 7 մլրդ 460․9 մլն դոլարը Կառավարության պարտքն է, 478․6 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը։ ՀՀ արտաքին պարտքը հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 576․7 մլն դոլար է, ներքին պարտքը՝ 1 մլրդ 884․3 մլն դոլար։
Հատկանշական է, որ 2020 թվականին Հայաստանը պետական բյուջեով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար պետք է ներգրավեր 440 մլրդ դրամի պարտք, որից մոտ 281 մլրդ դրամն ուղղելու էր ավելի վաղ վերցված պարտքերի մարմանը։ Փաստորեն , նախատեսված մոտ 90 մլն դոլարի փոխարեն կառավարությունը վերցրել է 612 մլն դոլար․ շուրջ 7 անգամ ավելի շատ, քան պետք է վերցներ։ Հասկանալի է, որ պետական պարտքի նման շեշտակի մեծացումն ուղղակիորեն կապվում է համավարակի հետ, որը շատ մեծ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Բայց, ինչպես ասում են, դրանից իրականությունը չի փոխվում։ Ինչպես է Հայասատանը կարողանալու դուրս բերել տնտեսությունը կոլապսից։ Հակաճգնաժամային տնտեսական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի տնտեսական թիմն ուղղակի տապալել է։
Ըստ էության մեկ շնչին բաժին ընկնող պետական պարտքի ծավալը կազմում է մոտ 3000 դոլար, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, նորածինները ներառյալ ճիշտ այդ չափով պարտք են ժառանգում պետությունից։ Նախկինից կուտակված ահռելի պարտքի բեռն էլ ավելի է ծանրանում, տնտեսական հեղափոխությունն այդպես էլ չի իրագործվում, ներդրումներ չկան, իսկ պարտքն հավերժ ավելացնելու հեռանկարը, ամենավատ սցենարն է, որին պետք է պատրաստվել։ Ի վերջո, եթե պարտքը գերազանցի ՀՆԱ-ի մակարդակին, ապա երկիրը կդասակարգվի որպես անհուսալի։ Թերևս
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հենց սրան էլ ձգտում է։ Ամեն դեպքում այդպես էլ բովանդակային համակաճգնաժամային ծրագիր կառավարությունը չի առաջարկել, անգամ պարզ չէ, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, որն է նրանց պատկերացրած ելքը։ Թերևս միայն արտակարգ դրության երկարաձգումը։ Բայց դա ևս արդեն ավարտվում է, որից հետո կմնա կառավարման լիակատար տապալումը՝ իհարկե,  պաշտոնյաների բարձր պարգևավճարները չհաշված։

Հայկ Դավթյան

դիտվել է 5237 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am