Հայաստա՞ն... Ո՛չ. «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան» անվան շինհրապարակ

Նիկոլ Փաշինյանը խիստ էր ոգևորվել նախօրեի մարզային շրջայցից: Դժվար է համոզված պնդել, բայց կարելի է ենթադրել, որ աշխատանքային այցի ընթացքում նրան առանձնապես ոգևորել էին ինչպես իրեն ցուցադրված աշխատանքները, այնպես էլ՝ իր ոտքը համբուրելու անկեղծ (ասենք, էլի) մղում դրսևորած պատկառելի տարիքի կինը, պարզ ասած՝ տատիկը:

Տեսածը Փաշինյանին անչափ լավատեսություն էր հաղորդել: Իսկ երբ նրան լավատեսություն է հաղորդվում, մեր անկրկնելի վարչապետ-ուզուրպատորը սկսում է «աստվածաբանել», զուգահեռաբար նաև արդարացնել «թավշյա» պաշտոնավորներին առասպելական պարգևավճարներով ողողելը: Չնայած, ինչպիսի կառավարիչ է, նույնպիսի կամ գուցե ավելի վատ «աստվածաբանող»:

Բայց նախ, վարչապետական հորդառատ լավատեսության դրդապատճառների մասին և, իր խոսքերի հիման վրա. «Սա (Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում կատարված աշխատանքները) լավատեսություն է տալիս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է մի մեծ շինհրապարակ: Պրոցեսը սկսվել է, հեղափոխության ժամանակ տրված խոստումները կոնկրետ կատարվում են։ Մենք հեղափոխության ժամանակ ասում էինք՝ մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ, մենք էսօր էս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ավելի վստահ քայլեն: Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը, ես մեկ-մեկ կեսկատակ ասում եմ՝ Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս»:

Հը՜մ... Կեսկատակ:

Առհասարակ, հավատք ունեցողների համար պատվիրաններից մեկը հետևյալն է. «Աստծո անունը զուր տեղը մի՛ տուր»:

Կեսկատա՜կ: Իսկ մենք լիարժեք կատակով, ավելին, ամբողջական սարկազմով դիտարկենք «թավշյա» և հեղափոխական կառավարության՝ «ժողովրդի ոտքերի տակ հող դառնալու» խոստման իրականացումը:

Մեր լեռնային, քարքարոտ երկրում հողը, հատկապես մշակության ենթակա հողը, իսկապես էլ թանկ է: Իսկ հիմա այն շատ ավելի թանկ է: Պատճառը պարզ է: Փաշինյանական կառավարությունը, որ «էս աշխատանքով հող է դառնում ժողովրդի ոտքերի տակ», ընդամենը երկու տարվա ընթացքում, նույն ժողովրդի վճարած հարկերի հաշվին համախառն ավելի քան 105 միլիոն դոլարի պարգևավճարներ է ստացել: Կլորացված՝ մոտ 50 միլիարդ դրամի:

Այնպես որ, վաղուց ժամանակն է, որպեսզի նրանց դիմելիս ասենք. «Թանկագին Նիկոլ Փաշինյան և դուք՝ կառավարության թանկագին անդամներ, գումարած՝ «Իմ քայլի» թանկագին պատգամավորներ:

«...Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս»: Կոդային ֆրազն է սա, թերևս:

Առհասարակ, Քրիստոսի երկրորդ գալստյան սպասումը թեպետ բնորոշ է քրիստոնեական բոլոր եկեղեցիներին, հատկապես վերջին տասնամյակներում, եթե ոչ՝ հարյուրամյակում առավելապես «շահագործվում» է աղանդավորական տարբեր շարժումների ներկայացուցիչների կողմից: Ավելին, զանազան «մեսիաներ», ինքնակոչներ կամ պարզապես «շուստրի» կերպարներ, ձեռնարկելով որևէ նոր աղանդի ձևավորում, հիմքում հաճախ հենց այդ «երկրորդ գալստյան սպասումն» են դնում, որպես կանոն՝ «համեմելով» կամայական «մեկնություններով»:

Հարցն այն է, թե ըստ Ավետարանի, երկրորդ գալստյան ժամանակ ի՞նչ է անելու Հիսուս Քրիստոսը, ի՞նչ իրադարձություններ են նախորդելու այդ երևույթին:

Շատ պարզ ու մատչելի ասված է, որ նախքան այդ սաստիկ աղետներ են լինելու, հարկիրճ՝ համարյա թե աշխարհի վերջը, մարդկությունը բախվելու է ահավոր փորձությունների, որոնց շարքում երկրաշարժերն ու սովը, թերևս, ամենից մեղմ բաներն են լինելու: Հակաքրիստոսներ են հայտնվելու, մի խոսքով...
Հիսուս Քրիստոսն էլ գալու է և, ըստ էության, ահեղ դատաստան անի...

Լավ, հիմա մենք չենք, դուք եք՝ դա ի՞նչ մի կատակելու թեմա է: Եվ ամենից կարևորը. ո՞վ է այդ ամենին պատրաստվում, օրինակ, ասֆալտ անելով, ջրագիծ նորոգելով կամ թեկուզ զրոյից կառուցելով: Այսինքն, Քրիստոսի երկրորդ գալստյանը սպասելու կոնտեքստում ինչ-որ բան կառուցելը նույնիսկ կեսկատակ, չի աղերսվում...

Իսկ եթե լուրջ, ապա այն, ինչ ներկայացվում և ընկալվում է որպես չգիտես թե ինչ շնորհ կամ պարգև, ընդամենը ցանկացած կառավարության պարտականություններից մեկն է. իրականացնել որոշակի աշխատանքներ: Այսինքն, ի՞նչ, որ իրենք իրենց պրեմիաներ դուրս գրելուց, հասարակությունն իրար խառնելուց, տակուգլուխ թեմաներ ու անընկալելի երևույթներ օրակարգի հարց դարձնելուց բացի, մեկ-մեկ էլ իրենց բուն պարտականությունն են կատարում արդեն պիտի տատիկներին նետի Նիկոլի ոտքերը պաչպչելո՞ւ...

Բա որ հանկարծ երկրորդ գալուստը հենց այդ պահին տեղի ունենա, ի՞նչ են պատասխանելու, ի՞նչ «կռուտիտով» են ահեղ դատաստանից պլստալու: Բա որ Տերը հարցրեց, թե էս ո՞ւմ եք ձեզ կուռք շինել...

Չնայած, ասողներ կան, որ իրականում արդեն փորձնական երկրորդ գալուստ եղել է, այդ թվում՝ Հայաստան: Բայց թարսի պես, մեր գերուսյալ ու պայծառակերպ ոստիկանները ոչ միայն չեն ճանաչել, այլև դիմակ չկրելու համար տուգանել են, քիչ չի, մի հատ էլ փռել են «նորակառույց» ասֆալտին, ձեռքերը կանդալել, որ հանկարծ բան չհասցնի անել, «բերման են ենթարկել բաժին» ու դրանից հետո այլևս տեսնող չի եղել:

...Երբեմն այնպես է թվում, որ Նիկոլ Փաշինյանը տեղի-անտեղի Աստծուն հիշատակելով հեռակա մրցության մեջ է խիստ «արևմտամետ» և ռուսաֆոբ իր երբեմնի դաշինքային գործընկերոջ հետ։

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1541 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am