Թուրքիան իր դեմ «նենգ դաշինք» է տեսնում. Հայաստանը սպառնալիքների էպիկենտրոնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել են էներգետիկայի, զբոսաշրջության, հաղորդակցության և տնտեսության այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նախագահները քննարկել են միջազգային օրակարգում գտնվող մի շարք թեմաներ՝ մասնավորապես Լիբիայում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումները: Երկու առաջնորդները ընդգծել են սերտ համագործակցությունն ու երկխոսությունը շարունակելու կարևորությունը: Քննարկվել է նաև իրավիճակը Սիրիայում, կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները ռազմական և դիվանագիտական խողովակներով:

Թուրքիայի տարածաշրջանային ակտիվությունը բոլոր խնդիրներում, երկու՝ այլ պետությունների հարաբերություններում մշտապես ցցուն է եղել: Ռուսաստանի հետ զգուշավոր հարաբերություններն ունեն իրենց պատճառները:
Հատկանշական է, որ Թուրքիան Հայաստանի կողմից որևէ հայտարարություն անարձագանք չի թողնում: Հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության ֆոնին կարծես, Թուրքիան սկսել է ավելի կոշտ կեցվածք ընդունել Հայաստանի հետ «փոխհրաձգության» առիթների դեպքում:

Պաշտոնական Երևանն ու Անկարան շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին տարածաշրջանային հարցերի շուրջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գերատեսչության՝ Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ շաբաթ օրը տարածած հայտարարությանը, զգուշացրել է, թե Հայաստանը չափն անցնում է` իր աշխարհագրությունից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու հավակնություն ցուցաբերելով:

Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակ Համի Աքսոյը նշել է, թե «Հայաստանը, կարծես, իր աշխարհագրական դիրքի մասին թյուր պատկերացում ունի. խոսքը ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի մասին է»: Հիշեցնելով Սևրի պայմանագրի 100-ամյակի վերաբերյալ պաշտոնական Երևանից հնչած վերջին հայտարարությունը՝ Աքսոյը ընդգծել է, որ «Հայաստանը հիմա էլ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելով չափն անցնում է և անպատասխանատու կեցվածք է դրսևորում»:

«ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո դեպի ծով ելք չունեցող Հայաստանն է իրեն իրավունք վերապահում տարածաշրջանում խոսք ասելու: Սա ցույց է տալիս, թե Թուրքիայի դեմ ձևավորվող նենգ դաշինքը ինչ մասշտաբներ ունի», - ասել է Աքսոյը։

Նա շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր և Կիպրոսի թուրքերի իրավունքները Արևելյան Միջերկրականում, և ոչ մի դաշինք ի զորու չէ խանգարել դրան: Նրա համոզմամբ, «հակառակ կարծիք ունեցողները պատմությունից դասեր չեն քաղել»։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակն առիթը բաց չի թողել հերթական անգամ հիշեցնելու՝ «մեր ողջ կարողությամբ կանգնած ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»:

Շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե ուշադիր հետևում են Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ թուրքական նավերը Հունաստանի հետ վիճելի Միջերկրական ծովի ջրերում սեյսմիկ հետազոտություններ սկսեցին:

«Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը: Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները», - ասված էր Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Պաշտոնական Անկարային, ըստ ամենայնի, զայրացրել է նաև օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին:

Նա ուղերձում, մասնավորապես նշել էր, որ Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ. «Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ»:

Սևրի պայմանագիրը պատմական փաստ է, ընդգծել էր Փաշինյանը՝ շարունակելով. - «Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում: Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենադրամատիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում: Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում»:

Ապա, նա հավելել էր, որ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: «Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ»:

Այս հայտարարությունից մեկ օր անց Թուրքիայի արտաքին գերատեսչությունը անուղղակի սպառնաց․ «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1870 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am