«Պալատական հեղաշրջում», կամ՝ «արյունալի մայդան» ու «քաոս». Ռուսական ընդդիմությունը չի թաքցնում խանդավառությունը

Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են: Երկրում շարունակվում է համընդհանուր գործադուլը, որին միացան նաև պետական հեռուստաալիքների աշխատակիցները:

Երեկ Մինսկում բողոքի ակցիաների կենտրոններից մեկը Բելառուսի հեռուստառադիոընկերության շենքն էր: Գործադուլին միացան նաև պետական հեռուստաալիքների աշխատակիցները: Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին անվավեր ճանաչել օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, պաշտոնանկ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին, ազատ արձակել քաղբանտարկյալներին, լրատվամիջոցներում վերացնել գրաքննությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ընտրությունների պաշտոնական արդյունքներով վերընտրվել է, երեկ ելույթ ունեցավ Մինսկի գործարաններից մեկի բողոքի դուրս եկած աշխատակիցների առջև: Այնտեղ նա հասել էր ուղղաթիռով: «Հեռացիր», - վանկարկում էին հավաքվածները: Լուկաշենկոն հայտարարեց, որ չի թողնի իր պաշտոնը ճնշման տակ և նախագահական լիազորությունները կարող է փոխանցել միայն նոր Սահմանադրության ընդունումից հետո:

Միևնույն ժամանակ Բելառուսում իշխանական թևից դեպի բողոքավոր ժողովուրդ անցման առաջին ծիլերն են նկատվում: Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հրաժարական է ներկայացրել։ Դրանից մի քանի օր առաջ նա տեսաուղերձ էր պատրաստել, որում աջակցել էր բողոքի խաղաղ ցույցերի դուրս եկած բելառուսցիներին։

«Ես իսկապես հրաժարական եմ ներկայացրել։ Սա տրամաբանական քայլ է, քանի որ որպես դեսպան ես նշանակվել եմ գործող նախագահի կողմից և ենթադրվում է, որ պետք է անցկացնեմ նրա սահմանած քաղաքականությունը։ ԱԳՆ-ն կարծում է, որ իմ դիմումում արտահայտված քաղաքացիական դիրքորոշումը այդ շրջանակից դուրս է եկել»,- TUT.BY-ին ասել է Իգոր Լեշչենյան։

ԱԳՆ-ից պարզաբանել են, որ արտակարգ և լիազոր դեսպանի հրաժարականի մասին որոշումն ընդունում է նրան նշանակած անձը, այսինքն՝ պետության ղեկավարը։ Դիվանագետների «ինքնաբացարկը» ևս նախագահն է քննում․ պետք է հրաման ստորագրվի։ Իգոր Լեշչենյայի հրաժարականի մասին հրաման առայժմ չի եղել։
Օգոստոսի 16-ին Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հանդես էր եկել քաղաքացիների աջակցությամբ, որոնք նախագահի ընտրություններից հետո բողոքի խաղաղ ցույցեր են անցկացնում։ «Ինչպես և բոլոր բելառուսները, ես ևս ցնցված եմ իմ համաքաղաքացիների խոշտանգումների և ծեծի մասին պատմություններից»,-նշել էր դիվանագետը։ Լեշչենյան նաև ասել էր, որ ինքը համերաշխ է նրանց հետ, ովքեր խաղաղ երթերով դուրս են եկել բելառուսական քաղաքների փողոցներ իրենց ձայնը լսելի դարձնելու համար։

Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են, իսկ Լուկաշենկոն առաջարկում է հանրաքվե անցկացնել: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարեց, որ պատրաստակամ է անցկացնել հանրաքվե, և «իր լիազորությունները հանձնել Սահմանադրությանը համապատասխան, բայց ոչ ճնշումների ներքո, ոչ փողոցային բողոքների միջոցով»: Նա շեշտել է, թե պատրաստ է հանձնել իշխանությունը, բայց միայն նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո:

«Ինքնասպան եղիր, սպա», այսպես էին ճանապարհում Մինսկի գործարաններից մեկի աշխատողներն այսօր Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նա սա լսելով մոտեցել է մարդկանց` ասելով, թե մի վախեցեք, «ես ձեզ բան չեմ անի, դուք շատ եք, ես` մենակ»: Լուկաշենկոն կարճ ելույթ էր ունեցել գործարանում, որի աշխատողները, սակայն, այդ ելույթի ժամանակ վանկարկում էին «հեռացիր, հեռացիր»: «Շնորհակալություն», վանկարկումներին ի պատասխան` ասել է Լուկաշենկոն` հավելելով, թե ոչինչ չի անի ճնշման տակ, և նոր ընտրություններ չեն լինելու։ Լուկաշենկոն և նրա կողմնակիցներն անընդհատ պնդում են, որ եթե Բելառուսում լինի իշխանափոխություն, սովետական ժառանգությունից մնացած և մինչ օրս աշխատող բոլոր գործարանները կփակվեն, կթալանվեն, և ընդհանրապես Բելառուսում կլինի լուրջ տնտեսական ճգնաժամ։

Նախօրեին նոր տեսաուղերձ է տարածել նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով ավելի վաղ Բելառուսից իշխանությունների ճնշման տակ ստիպված է եղել մեկնել Լիտվա. - «Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանգստանա և նորմալ ռիթմի մեջ մտնի, որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին և ամենակարճ ժամկետում օրենսդրական բազա և պայմաններ նախապատրաստենք նոր նախագահական ընտրություններ կազմակերպելու համար», - ասել էր Տիխանովսկայան՝ կոչ անելով իրավապահներին անցնել ժողովրդի կողմ. - «Եթե դուք դադարեք կատարել հանցավոր հրամանները և անցնեք ժողովրդի կողմը, բելառուսցիները ձեզ կներեն»:

Երեկ Տելեգրամի ալիքները տարածեցին տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես են ռուսական հատուկ բեռնատարներն ուղղվում դեպի Բելառուս: Համացանցում տարածվել է տեղեկություն, որ Ռուսաստանը Բելառուս է տեղափոխում «Ռոսգվարդիայի» ստորաբաժանումներ։ Պաշտոնապես տեղեկությունը չի հաստատվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին, Մինսկում անցկացվեց հանրապետության պատմության ամենամարդաշատ բողոքի ակցիան, որի ժամանակ շուրջ 200-250 հազար բելառուսցիներ պահանջել են Լուկաշենկոյի հրաժարականը։

Արևմուտքը Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները չի ճանաչում. կոշտ հայտարարությամբ հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը` ասելով, թե Եվրամիությունը պետք է աջակցի իր իրավունքների համար պայքարող բելառուս ժողովրդին։ Հավելենք, որ Վրաստանը հետ է կանչել Բելառուսում իր դեսպանին:

Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը միանշանակ չէ․ Կրեմլը հաղորդագրություն էր տարածել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որում նշված էր, թե Մոսկվան կգա օգնության Մինսկին դրսից սպառնալիքի դեպքում:

Հատկանշական է, որ ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերությունները մի կողմից քննադատում են Լուկաշենկոյին, մյուս կողմից` պնդում, որ հեղափոխությունը Բելառուսում կազմակերպել և կոորդինացնում են դրսի ուժերը՝ հատկապես Լիտվայից և Լեհաստանից:

Հիշեցնենք` 1999թ. Մոսկվան և Մինսկը ստորագրել են Միութենական պետության մասին պայմանագիրը, որը, սակայն, դե ֆակտո չի գործել, և որի վերակենդանացման Մոսկվայի փորձերը տապալվել էին անցած տարվա դեկտեմբերին։

Միջազգային մամուլն ուշադրությամբ հետևում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին:

Libération Ֆրանսիական թերթը Լուկաշենկոյին անվանում է խորհրդային դարաշրջանի՝ «վերջին դինոզավր» և պնդում, որ նա խիստ վախեցած է, ու ամբողջ հույսը Պուտինն է: «Պուտինը ցույց տվեց, որ ամեն ինչի պատրաստ է: Բայց արդյոք նա պատրաստ է նոր ճակատ բացել, քանի դեռ մոլեգնում է համաճարակը և տնտեսական ճգնաժամը: Եվ այն էլ Բելառուսի դեմ, որտեղ, ի տարբերություն Ուկրաինայի, ընդհանրապես հակառուսական տրամադրություններ չկան»,- հարցնում է թերթը:

Monde Ֆրանսիական առաջատար պարբերականը կոչ է անում Եվրամիությանը վերջ տալ «սեփական ժողովրդի դեմ բռնապետի պատերազմին՝ Եվրոպայի հենց սրտում»: «Բելառուսի հետ սահմանակցող Եվրամիության համար սա Մինսկի վերելքի կամ նրան արևմտյան ճամբար ներքաշելու հարց չէ: Սա ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների պաշտպանության հարց է, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն»,- գրում է թերթը: Պարբերականը կոչ է անում 27 երկրներին «դատապարտել ճնշումները և քաղաքական աջակցություն ցուցաբերել քաղաքացիների ձգտումներին դեպի ազատ ընտրություններ»: Առաջին անգամ չէ, որ բելառուսներից խլում են ընտրություններ, և առաջին անգամ չէ, որ նրանց ծեծի են ենթարկում այն բանի համար, որ դա նրանց դուր չի գալիս, գրում է թերթը: «Երբեք փոփոխությունների ծարավն այնքան նկատելի, իսկ ճնշումներն այնքան դաժան չեն եղել, որքան հիմա: Սակայն առանց արտաքին օգնության Մինսկի հրապարակը հազիվ թե կարողանա միայնակ ստիպել Լուկաշենկոյին անսալ բանականության ձայնը»,- եզրափակում է Le Monde-ը իր կոչը: Մեկ այլ հոդվածում էլ թերթն իր ընթերցողներին պատմում է՝ ինչպես են Պուտինի հակառակորդները սրտի տրոփյունով հետևում հարևան երկրում իրադարձություններին:

«Ռուսաստանի ընդդիմությունը չի թաքցնում խանդավառությունը հարևանների մոտ փոքրիկ հեղափոխության առիթով: Բոլորը՝ սկսած Ալեքսեյ Նավալնիից մինչև Խաբարովսկի բնակիչներ, խոսում են այն մասին, որ գլուխ բարձրացրած բելառուսները վերադարձրին իրենց հույսը»: Այն հույսը, որ խաղաղ ցույցերի հաջողությունը թույլ կտա մեկընդմիշտ փոխել ռուսների՝ քարոզչության արդյունքում ձևավորված պատկերացումները հեղափոխության ուղիների վերաբերյալ. կամ պալատական հեղաշրջում, կամ արյունալի մայդան, քաոս և պատերազմ:

New York Times Ամերիկյան հեղինակավոր թերթի կարծիքով՝ կիրակի օրվա զանգվածային ակցիան ցույց տվեց, որ Լուկաշենկոն չկարողացավ վախեցնել մարդկանց բռնության և ՆԱՏՕ-ի ներխուժման սպառնալիքներով: «Լուկաշենկոն կարծես թե հաշվարկել էր, որ արևմտյան սահմանին մտացածին ռազմական ճգնաժամ հորինելը լավագույն միջոցն է երկրի ներսում հակառակորդին դիմակայելու գործում Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար»,- գրել է թերթը՝ նկատելով վճռական փոփոխություն Բելառուսի առաջնորդի հռետորաբանության մեջ, որը դեռ մեկ ամիս առաջ Կրեմլին մեղադրում էր իրեն տապալելու փորձի մեջ: Առաջին անգամ Լուկաշենկոյի խելահեղ քայլը՝ դեմքով շրջվել դեպի Արևելք և մնացած ամեն ինչով՝ Արևմուտք, և նրա քաոտիկ վարքը գնալով ավելի շատ է հոգնեցնում Պուտինին, կարծում է թերթը, հավելելով՝ արդյոք նա ուզում է հետագայում էլ գործ ունենալ Լուկաշենկոյի հետ՝ բաց հարց է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4348 անգամ
Լրահոս
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video) «Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը Իրական սպառնալիք Նիկո՛լ, ու՞մ ես պատերազմով սպառնում․ Իշխան Սաղաթելյանի կոշտ արձագանքը (video) «Հրապարակ»․ ՔՊ-ն Չարենցավանում բարեգործություն է անում` տարածք նորոգում Դի Կապրիոն որոշել է լրջացնել հարաբերությունները Վիտորիա Չերետիի հետ Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. Սուրենյան Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Հայկական քաղաքական դաշտում հայտնվել է «ինտելեկտի» նոր չափանիշ՝ տեսախցիկների առաջ հնարավորինս լուրջ դեմքով տարատեսակ սննդամթերքի օգտագործելու ունակությունը․ Արման Աբովյան Եթե մեր ենթակառուցվածքների վրա հшրձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Մենք իրավունք ունենք «ոչ» ասել Ուկրաինային տրամադրվող վարկին․ Օրբան Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ոչնչшցրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան Իսրայելը հшրվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am