Кто был никем-тот станет всем! Ինտերնացիոնալ՝ հեղափոխականների հիմնը

Հետևելով ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի շուրջ զարգացումներին` կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում ՔՊ թիմում։ Ըստ էության, Վահրամ Ավետիսյանը, տեսնելով թիմում իր անվան շահարկումները եւ հասկանալով, որ չնայած ինքն առաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հրաժարվեց հետագա պայքարից։

Իսկ այս ընթացքում ՔՊ-ական թիմի անդամների մի մեծ խումբ, չնայած նրան, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հանրային ելույթներում, մամուլի հրապարակումներում եւ ամեն առիթով լուրջ քննադատության էին արժանացնում նրան եւ ներկայացնում բազմաթիվ վարկաբեկող նյութեր։ Փաստորեն, վիճակը հասել է նրան, որ վարչապետի առաջադրած թեկնածուն կարող էր չընտրվել, եւ դա էլ հիմք է հանդիսացել նրա հրաժարականի համար։

Սա շատ լուրջ նոր զարգացում է ՔՊ թիմում։ Այս տղաները եւ աղջիկները երբ եկան քաղաքականություն, շատ լավ հասկանում էին, որ իրենք ոչինչ են, ամեն ինչը Նիկոլն է, իրենք այդտեղ են Նիկոլի կամքի շնորհիվ, այդ պատճառով էլ Նիկոլի կամքից ցանկացած շեղում համարվում էր սրբապղծություն, անընկալելի ու անպատկերացնելի հանցանք։ Բայց անցած երկու տարիների ընթացքում այս տղաներն ու աղջիկներն աշխարհին այնքան նայեցին իրենց սպասարկող մեքենաների պատուհանի բարձունքից, այնքան պարգեւավճար ու անօրինական բարձր աշխատավարձ ստացան, որ իրենց ինքնագնահատականը փոխվեց։ Այլեւս իրենք այն կարծիքին չեն, որ Նիկոլն ամեն ինչ է, իրենք ոչինչ։ Նրանք այն կարծիքի են, որ պետք է ունենան հեղափոխության իրենց առանձին փայը՝ ոչ թե այնքան, ինչքան Նիկոլն է թողնում, այլ մի ավտոնոմ կառավարման հատված՝ ասենք Սահմանադրական դատարանը։

Հեղափոխության հերձվածողների այս խումբը ցանկանում է Նիկոլից խլել այն ավարը, որին նա տիրացել է մեկամյա ծանր ճակատամարտերի արդյունքում, վերջում էլ գործելով ծանրագույն քրեական հանցանք՝ սահմանադրական կարգի տապալում։ Սա արդեն նշանակում է, որ այս տղաներն ու աղջիկները հասկացել են, որ Նիկոլն ամեն ինչ որոշող չէ, ավելին՝ նա արդեն ոչինչ էլ չի որոշում։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին «Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am