Ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Toyota Camry-ն, օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ ներկայացուցիչները
![Ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Toyota Camry-ն, օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ ներկայացուցիչները](/timthumb.php?src=/disc/18-08-20/fd4e3ab90c65e5119856de8b818fb9e0.jpg&w=708)
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհաին ոստիկաններն և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: