Սեփական շողքից վախեցածը

Նորություն հայտնած չեմ լինի, եթե ասեմ, որ ավելի բարդույթավորված, սեփական շողքից վախեցած «պետական», քաղաքական գործիչ, առավել ևս` ղեկավար, քան Փաշինյանն է, հայոց աշխարհը չի տեսել։

Բայց հիմնական բարդույթը, որ «շահեկանորեն» առանձնանում է Փաշինյանի բազմաթիվ, բազմապիսի այլ բարդույթներից, մշտական անապահովության, խուճապի, անհանգստության զգացումն է և կասկածամտությունը։ Իր, իր բազմամարդ ընտանիքի և իշխանության անվտանգության հետ կապված անհաղթահարելի վախերն ու ֆոբիաները հանգիստ չեն տալիս` գիշերային մղձավանջի պես հետապնդում են, զօր ու գիշեր ուղեկցում են այս մարդուն` երբ և որտեղ էլ լինի։

Տեղափոխվեց կառավարության շենք, թե չէ` ուժեղացրեց յուր անձնական պաշտպանությանն «սպառնացող» հնարավոր ու անհնար մարտահրավերների «կանխարգելման» միջոցառումները։ Որպես սկիզբ, բազմապատկեց թիկնապահների կազմը և իր թանկագին անձի անվտանգությունն օրնիբուն հսկող ավտոմեքենաների թիվը հասցրեց «պատմական մաքսիմումին»։ Առաջին գործերից մեկը եղավ կառավարության նիստերի դահլիճի մուտքին մետաղորսիչ սարք դնելը. մի բան, որ իր նախորդների մտքով չանցավ անել անգամ Հոկտեմբերի 27-ից հետո։

Օրենքով սահմանված կարգավորումներին հակառակ` նախագահին օրենքով հատկացված կառավարական ամառանոցը բռնազավթելուց հետո նախաձեռնեց և ռեկորդային կարճ ժամկետում իրականացրեց 2 միլիոն դոլարանոց «կապիտալ» վերանորոգում, որի ծախսերի առյուծի բաժինը հատկացվեց նոր «կեցավայրն» անվտանգության աննախադեպ միջոցներով համալրելու` նախկին նախագահների պետական պաշտպանության «թույլ, աղքատիկ և բարոյապես մաշված» համակարգի վերազինման և արդիականացման «աստվածահաճո» գործին։ Որ օձն իր պորտով, հավքն իր թևով չկարողանա անցնել իր և մերձավորների կողքով։

Վկայակոչելով օրենքի իբր հրամայական պահանջը, օպերատիվ կերպով լուծեց իր ընտանիքի անդամներին անվտանգության հատուկ միջոցներով` թիկնապահներով, բյուջեի հաշվին ձեռք բերված թանկարժեք ավտոմեքենաներով և «ուղեկցող անձնակազմով» ապահովելու «հիմնախնդիրը»։ Մի բան, որ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկն իրեն թույլ չէր տվել։ Երևի գլխի չէին, որ «իրավունք չունեն» հրաժարվել պետական պահպանության «պարտադիր» ատրիբուտներից. պարտավոր են համակերպվել «դառը» ճակատագրի հետ ու սուսուփուս`ատամները սեղմած, հանուն հայրենիքի` ստոիկաբար դիմակայել կինո «Հայրենիքի» մոտի «հին, բարի» բնակարանի լեն ու բոլ, ազատ ու անկաշկանդ ապրելակերպին վերադառնալու անդիմադրելի ցանկությանը։

Մեզ և ձեզ անհայտ պատճառներով ահագին ժամանակ հանդուրժեց բոլոր երեք նախագահների անվտանգության հիմնական պատասխանատու Գրիգորի (Գրիշա) Հայրապետովին, բայց 2019-ի հոկտեմբերին դարձյալ մեզ և ձեզ անհայտ հանգամանքների բերումով նրան էլ ուղարկեց «վաստակած հանգստի»` ազատեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Ոչ մեկը չիմացավ` որտեղ էր թերացել Հայրապետովը. եթե խնդիրն այն էր, որ իրենից առաջ ապահովել էր նաև Սերժի և Քոչարյանի անվտանգությունը, ինչո՞ւ հենց սկզբից պաշտոնանկ չարեց`գեներալ-մայորի կոչում շնորհեց, հետո նոր հանեց գործից։

Քանի որ անձնական պաշտպանվածության` իր և ընտանիքի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ իշխանությունն ատամներով պահելն է` ցանկացած գնով, Փաշինյանի «օրակարգում» առանցքային տեղ է զբաղեցնում սեփական անփառունակ իշխանության անվտանգությունն ամեն կերպ ամրապնդելն ու զարգացնելը։ Դրա համար երկու տարում երեք ԱԱԾ տնօրեն ու Ոստիկանապետ փոխեց։ Սկզբում ազատվեց Վանեցյանից, որին իր աջ ձեռքն էր համարում` որի հետ «ախպերական» հարաբերությունների մեջ էր, հետո նույն բախտին արժանացրեց Էդուարդ Մարտիրոսյանին, որի անունն էլ չհասցրինք անգիր անել։

Նույնը`ոստիկանության պետի դեպքում. «հեղափոխության» գլխավոր կարգախոսներից մեկի` «Ոստիկանը մերն է» պոպուլիստական կեղծ թեզի խորհրդանիշ Օսիպյանին փոխարինեց Արման Սարգսյանով, որը ստիպված եղավ իր տեղը զիջել իջևանցի Վահե Ղազարյանին։

Դե, իսկ ավելի ցածր օղակի պաշտոնյաներին`տեղակալներին, «դեպարտամենտների» ղեկավարներին, վարչությունների պետերին ձեռնոցի պես փոխելը սովորական, առօրյա մի բան է դարձել, որի մասին նույնիսկ չարժե խոսել։ Վերջին`ամենաթարմ օրինակը Գևորգ Մովսիսյանին ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու որոշումն է:

Ի՞նչ կարող ես անել. մարդը չի վստահում, չի հավատում իր և ընտանիքի անվտանգության «երաշխավորներին», բոլորի մեջ դավաճաններ է ման գալիս, դավադիրներ փնտրում, վախենում է «քցվելուց» ու դավաճանվելուց։ Մի խոսքով, բոլորին իր արշինով է չափում, և դա, դատելով ամենից, «ամբողջ կյանքի» համար է...

Էդ մի ժամանակ էր, որ ասում էր` Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Հիմա 3 միլիոն վարչապետների 99 տոկոսը դարձել է տուգանքի, ամեն տեսակ հին ու նոր հարկերի, տուրքերի «հավաքագրման» մատերիալ։

Ինքը վաղո՜ւց երեք միլիոն վարչապետերից մեկը չէ։ Եզակի և անփոխարինելի ազգային արժեք է` ազգային հարստություն, որ պետք է պահպանենք ու փայփայենք աչքի լույսի պես. ազգային բոլոր արժեքների երկու տարվա համատարած ալան-թալանից հետո ի՞նչ ունենք, բացի իրենից ու իր ընտանիքի քաջառողջությունից...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 733 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am