Թուրքիան «օգտագործում է»
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան շահագրգռված է ուկրաինական ածխարդյունահանման ձեռնարկությունների մասնավորեցման, գազատրանսպորտային համակարգի ու գազապաստարանների օգտագործմամբ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։ Ուկրաինայի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարներ Վլադիմիր Դեմչիշինն ու Բերաթ Ալբայրաքը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության պոտենցիալ նախագծերը։ Նրանք պայմանավորվել են երկխոսությունը շարունակել մոտ ժամանակներս և քննարկել են Դեմչիշինի թուրքական այցի հնարավորությունը։
