Հեղափոխություններն ահագնացան. Ինչ է որոշել Պուտինը

Ողջ աշխարհի ուշադրությունը շարունակում է մնալ Բելառուսի ուղղությամբ, որտեղ դեռ շարունակվում են բողոքի ակցիաները: Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով նախօրեին Մինսկում, ըստ տարբեր գնահատականների, փողոց է դուրս եկել մոտ 200-250 հազար մարդ:

Բելառուսի կառավարությունը նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին է ներկայացրել իր հրաժարականը: Դա արվել է նրա օգոստոսի 15-ի հրամանի համաձայն: Փաստաթղթում նշվում է, որ վարչապետը, նրա տեղակալները, նախարարները և պետական կոմիտեների նախագահները պետք է իրականացնեն իրենց լիազորությունները մինչև նախագահը կձևավորի կառավարության նոր կազմ: Այն կձևավորվի նախագահի կողմից նշված անձանց պաշտոններում անձանց նշանակելու վերաբերյալ իրավական ակտերի ստեղծելուց հետո:

Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվավոր տրակտորների գործարանի տարածքում։ Գործարանի տարածքում տրանսպորտային միջոցների շարժը սահմանափակ չէ, հարակից կայանատեղիները լցված են ավտոմեքենաներով: Գործարանի աշխատակիցներից մեկի խոսքով՝ աշխատողները չեն պատրաստվում բողոքի ցույց կազմակերպել, այլ պարզապես ուզում են զրուցել նախագահի հետ: Կենտրոնական մուտքի մոտ հարյուր մարդ է հավաքվել սպիտակ և կարմիր դրոշներով:

«Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ: Մենք արդեն ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հասել է նա: Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։

Կիրակի օրը Մինսկում անցկացվեց Լուկաշենկոյի կողմնակիցների ցույցը՝ Լուկաշենկոյի մասնակցությամբ: Ըստ պետական լրատվամիջոցների, ավելի քան 60 հազար մարդ է մասնակցել դրան, ըստ այլ աղբյուրների, հավաքվել է մի քանի հազար մարդ:
Երկրում նաև շարունակվում էին ընդդիմության ցույցերը, որոնք ավելի բազմամարդ էին: «Հանուն ազատության» կարգախոսով Մինսկում տեղի ունեցած զանգվածային երթին ըստ տարբեր գնահատականների՝ 100-ից 200 հազար մարդ է մասնակցել: Նրանք իշխանություններին մեղադրում են նախագահական վերջին ընտրություններում ձայներ կեղծելու մեջ և դատապարտել ցուցարարների դեմ բիրտ ուժի գործադրումը: Բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մասնակիցները պահանջել են նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը, պետության ղեկավարի նոր ընտրությունների անցկացում, ինչպես նաև պահանջել են պատասխանատվության ենթարկել ցուցարարների և ընդդիմության դեմ ուժ կիրառողներին:
Շվեյցարիայում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը և Սլովակիայում Բելառուսի դեսպանը դատապարտել են իշխանությունների գործողությունները:

Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ: «Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանդարտվի և բնականոն ռիթմի մեջ մտնի, որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին և կարճ ժամկետներում նախապատրաստենք օրենսդրական բազա ու պայմաններ նոր նախագահական ընտրություններ կազմակերպելու համար», - ավելի քան մեկ շաբաթ երկրում ընտրությունների արդյունքների դեմ շարունակվող աննախադեպ բողոքի ակցիաների ֆոնին հրապարակած իր ուղերձում հայտարարել է Տիխանովսկայան:

Նա, ինչպես հայտնի է, օրեր առաջ մեկնել էր հարևան Լիտվա, աջակիցների պնդմամբ, ճնշման ներքո: Գործող նախագահի հիմնական մրցակիցը Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների մոտ 10 տոկոսը, նա հայտարարել է, որ չի ընդունում պարտությունը:
Նախօրեին տեղի ունեցավ Պուտին-Լուկաշենկո երկրորդ հեռախոսազրույցը: Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը նորից հեռախոսով քննարկել են վերջին շրջանում Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները:

Երկու ղեկավարների առաջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել՝ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Կրեմլը հայտնում է, թե «զրույցի ընթացքում քննարկվել է դրսից Բելառուսի վրա գործադրվող ճնշումը: Ռուսական կողմը վերահաստատել է, որ պատրաստ է սատարել Բելառուսին առաջացած խնդիրները Միութենական պայմանագրի հիման վրա, իսկ հարկ եղած դեպքում նաև ՀԱՊԿ պայմանագրով լուծելու հարցում»:

Լուկաշենկոն երեկ հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցի ընթացքում ստացել է Բելառուսին «համապարփակ օգնություն» տրամադրելու խոստում, եթե այդ մասին Բելառուսը խնդրի: Ինչպես հաղորդում է BelTA պետական լրատվական գործակալությանը, այդ մասին նա ասել է օգոստոսի 15-ին, Բելառուսի Պաշտպանության նախարարության ռազմավարական կառավարման կենտրոնում կայացած հանդիպմանը: «Երբ խոսքը վերաբերում է ռազմական բաղադրիչին, մենք Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունենք Միության պետության և ՀԱՊԿ շրջանակներում: Սրանք այն պահերն են, որոնք տեղավորվում են այս համաձայնագրերում: Հետևաբար, այսօր ես Ռուսաստանի նախագահի հետ երկար, մանրամասն զրույց ունեցա իրավիճակի մասին … Եվ մենք պայմանավորվեցինք Վլադիմիր Պուտինի հետ՝ մեր առաջին խնդրանքով կտրամադրվի համակողմանի աջակցություն՝ Բելառուսի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար», -նշել է Լուկաշենկոն:

Շաբաթ օրը Լուկաշենկոն նշել էր, թե պատրաստվում է Վլադիմիր Պուտինին տեղեկացնել «ոչ միայն Բելառուսին, այլև միութենական պետությանը սպառնացող վտանգների մասին», կրկին պնդելով, թե երկրում «գունավոր հեղափոխության սցենար է իրագործվում», որը հաջողության դեպքում կարող է տարածվել: «Բելառուսի պաշտպանությունն այսօր նշանակում է մեր միասնական պետության պաշտպանություն և օրինակ է ծառայում մյուսների համար: Եթե բելառուսները չդիմակայեն, այս ալիքը կտարածվի նաև այնտեղ», - ասել էր Լուկաշենկոն, որի իշխանավարման դեմ ցույցերն ու գործադուլները արդեն մեկ շաբաթ է` չեն դադարում. առնվազն երկու մարդ զոհվել է, շուրջ յոթ հազարը` ձերբակալվել:

Քվեարկությունից առաջ Լուկաշենկոն պնդել էր, թե օտարերկրյա ուժերը, այդ թվում` Ռուսաստանը, աշխատում են իր դեմ և փորձում է ապակայունացնել իրավիճակը Բելառուսում: Հետընտրական զարգացումներից հետո, սակայն, նա պնդել էր, թե անհրաժեշտ է զանգահարել Վլադիմիր Պուտինին:

«Որոշվել է շարունակել կանոնավոր շփումները` տարբեր մակարդակներում, ինչպես նաև ընդգծվել է դաշնակցային հարաբերությունները ամրապնդելու պատրաստակամությունը, ինչը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերին», - զրույցից հետո հայտարարել է Կրեմլը:

Այն որ, Լուկաշենկոն ծանր դրության մեջ է, ակնհայտ է: Երկու օր է շրջանառվում են վարկածներ, որ Ռուսաստանն օգնության կհասնի՝ զորքեր տեղակայելով Բելառուսում:
Լուկաշենկոյի ուղերձը Պուտինին՝ պարզ է. աջակցիր ինձ, հակառակ դեպքում նույն սցենարը սպասում է Ռուսաստանին և նրա առաջնորդին: Լուկաշենկոն արդեն իսկ անվանել է իր երկրում տեղի ունեցողը՝ «գունավոր հեղափոխություն»:

Կրեմլը փաստացի կանգնած է Լուկաշենկոյի թիկունքին, ռուսաստանյան կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն՝ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով: Սա նշանակում է՝ օգնություն Պուտնից ցանկացած սցենարով և ցանկացած մեթոդով:

Գիշերվանից արդեն իսկ լուրեր են շրջանառվում Բելառուսում ռուսական զորքերի տեղաշարժի վերաբերյալ: Օգոստոսի 16-ին ռուսական E95 և M1 մայրուղիներում «Ռոսգվարդիայի» ուժերի մեքենաներին նման «Ուրալ» և «ԿամԱԶ» մակնիշի, առանց համարանիշների ու տարբերակիչ նշանների մի քանի տասնյակ բեռնատարներ են նկատել, որոնք շարժվել են Բելառուսի հետ սահմանի ուղղությամբ, գրում է Conflict Intelligence Team-ը։

Սանկտ Պետերբուրգի և Պսկովի միջև ճանապարհին, ինչպես հայտնել է «Ֆոնտանկայի» աղբյուրը, շուրջ 30-40 բեռնատար և մի քանի ռազմական արտաճանապարհային մեքենաներ են ուղևորվել անձնակազմի հետ: CIT-ի գնահատմամբ՝ մեքենաներում կարող էր լինել «առնվազն 600 մարտիկ»: Արևմտյան ռազմական շրջանում լրատվամիջոցին հայտնել են, որ «ներկայացված տեխնիկայի նմուշները չեն օգտագործվում շրջանի զորքերի կողմից»։ «Մեդուզա»-ն նույնպես հաղորդել է, որ Մոսկվա-Մինսկ ճանապարհին առանց տարբերանշանների մեքենաներ են նկատվել։ Տեսահոլովակներից մեկը նկարահանվել է Մոսկվայում, երկրորդը՝ M1 մայրուղու վրա։ Այդ մեքենաների տեսագրությունը հրապարակել է նաև լրագրող Վասիլի Մաքսիմովը։ CIT-ի տվյալներով՝ այս տեսանյութը նկարահանվել է Բելառուսի հետ սահմանից 83 կմ հեռավորության վրա:

Ակնհայտ է, որ արևմտյան ծրագրերը՝ հեղափոխությունների տեսքով ընդլայնվում են հետխորհրդային հանրապետություններում: Հայաստանից հետո Բելառուսն ու Ռուսաստանն են էպիկենտրոնում: Որքան էլ երկրների առաջնորդները իրենց պետություններն ամրացնեն ու հզորացնեն՝ արևմուտքն իր ծրագրերն իրականացնելու հարցում՝ հետևողական է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5400 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am