Նորից փողեր տարան բյուջեից

ՀՀ կառավարությունը վերջին նիստում մինչև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հրաժեշտ տալը որոշում կայացրեց արդարադատության նախարարությանը հատկացնել 52 հազար 565 եվրոյին համարժեք դրամ՝ հատուցելու մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած երկու որոշումների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով անցած տարվա նոյեմբերի 24-ի վճռի համաձայն` ՀՀ կառավարությունը դիմումատուին պարտավոր է վճարել 2400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Իսկ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ գործադիր մարմինը դիմումատուին վճարելու է 50 հազար 165 եվրոյին համարժեք դրամ: Ի դեպ, նշված գործերով ՄԻԵԴ-ի վճռով գումարի վճարման վերջնաժամկետը մայիսի 24-ն է: Նշենք, որ Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել էր Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության մեջ։ Նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, հետո հրաժարվել`պնդելով, թե ինքը չի սպանել Սոխակյանին, մինչդեռ դատարանը նրա պնդումները հաշվի չի առել։ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործն ուղղակիորեն առնչվում է բանակին. 2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի հայրը՝ Հրաչ Մուրադյանը, դիմել էր Եվրոպական դատարան՝ պնդելով, որ որդին ծառայության ժամանակ հիվանդացել է, եւ նրան պատճաշ բուժօգնություն չեն տրամադրել։ Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը։ Մինչդեռ Հյաստանի դատական համակարգը այս գործով կայացրել էր հակառակ որոշումներ: Երկու դեպքերում էլ բոլոր կայացված ապօրինի վճիռների համար հատուցում են ՀՀ պետությունը՝ հարկատուների հաշվին պետական բյուջե վճարված սուղ միջոցներից։ ՄԻԵԴ-ի կողմից այս կարգի վճիռները վերջին տարիներին գնալով շատանում են՝ պետությունը ամեն անգամ հազարավոր դոլարների և եվրոների հատուցում է վճարում դատական համակարգի բացթողումների համար: 2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին կայացվել է ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո, իսկ արդեն 2016 թվականին կայացվել է կրկին տաս վճիռ և վճարվել 136 հազար եվրո: Պատճառները պարզ են՝ Հայաստանի դատական համակարգում առկա սխալների հետևանքով, երբ երկրի ներսում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ: Կան երկրներ, որտեղ դատավորներն անձամբ են հատուցում ՄԻԵԴ-ի որոշմամբ պահանջվող գումարները: Մեր երկրում նման պրակտիկա չկա ու հավանաբար չի էլ կարող լինել, քանի որ մեր դատավորների պաշտոնական աշխատավարձը չի բավականացնի ՄԻԵԴ-ի որոշմամբ սահմանված գումարները հատուցելու համար: Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ մարդու իրավունքների խախտման հիմքով որոշումները հենց այնպես չեն կայացվում, և համապատասխան որոշում կայացնող դատավորները կաշառքի տեսքով այդ գումարները ստացել են: Բայց քանի որ մեր իրականության մեջ ակնհայտ ճշմարտությունները, որպես կանոն, անապացուցելի են, ուրեմն անօրինականությամբ զբաղվող դատավորներին պատժելու այլ մեխանիզմներ պետք է մտածել: Ի վերջո, այս մարդիկ իրենց կատարած գործով նախ վնասել են պետության վարկանիշը, ապա նաև ֆինանսական վնաս հասցրել բյուջեին: Նրանց նկատմամբ ինչ-որ պատիժ անպայման պետք է կիրառվի, որպեսզի մյուս բոլոր դատավորների ու դատարանների համար դաս լինի: Պետք է ուղղակի այս խայտառակիչ դատավորներին որակազրկել ու նրանց դատավոր լինելու իրավունքեը թեկուզ ժամանակավոր կասեցնել: Իսկ եթե նույն դատավորի քննած գործը երկրորդ անգամ է ՄԻԵԴ-ում բեկանվում, նրան կարելի է ընդմիշտ որակազրկել: Կառավարությանը հրաժեշտ տված Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաև նրա նախորդները չհասցրեցին այս կարևոր քայլն իրկանացնել, բայց հաջորդ արդարադատության նախարարը պարտավոր է այս մասին լրջորեն մտածել: Արման Վարդանյան  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am