Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է դրսից․ Ամուլսարի հարցում նահանջի տեղ չկա


«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել այն մասին, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)-ը եւ այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տեւական ապօրինության արդյունքում»:
«ՎԶԵԲ-ը 2020թ. հունվարի դրությամբ հանդիսանում էր Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետեր։ 2020 թ.-ի փետրվարին Լիդիան Ինթերնեյշնլը ստիպված եղավ ապացուցակվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, Ամուլսարի շուրջ երկու տարվա ապօրինություններից հետո ստեղծված ֆինանսական խնդիրների հետեւանքով, ինչն այլեւս հնարավորություն չէր տալիս շարունակել բաժնետոմսերի ազատ վաճառքը։
ՎԶԵԲ-ը եւ այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տեւական ապօրինության արդյունքում, եւ այս առիթով անհասկանալի է այս լուրը տարածող շրջանակների ոգեւորությունը։

Այդ նրանց իրականացրած ապօրինության ու պատկան մարմինների անգործության հետեւանքով են մի շարք հեղինակավոր բանկեր ու ներդրումային կազմակերպություններ կորցրել են Հայաստանում օրինական բոլոր թույլտվություններն ունեցող ընկերության բաժնետոմսերում իրենց ներդրումը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Լիդիանը» նաեւ տեղեկացրել է, որ շարունակելու է հետեւել ՎԶԵԲ եւ ՄՖԿ չափանիշներին եւ քննարկել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործակցության շրջանակները Ամուլսարի ծրագրում:
Ավելի վաղ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տեղեկատվություն էր հրապարակել, որ «Լիդիան Ինթերնեշնլը», որին 100 տոկոսով պատկանում է Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիան» ընկերությունը, 2019-ից անվճարունակ է և այժմ Ջերսիի իրավասու դատարանում անցնում է փակման վարույթով։
Ըստ ՎԶԵԲ-ի՝ 2020 թվականի հուլիսի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքավայրը պատկանում է կանադական «Լիդիան Վենչուրս» ընկերությանը, որտեղ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բաժնետեր չի հանդիսանում։ ։
Հիշեցնենք` Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում էին Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ ակտիվիստներ, որոնք հանդես են գալիս «Ամուլսարի պահապանները» անվանումով, գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։
Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերության միջնորդությամբ հանվեցին ց դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրեցի պահնորդների տնկանրեը։ Ամուլսարի շահագործման դեմ բողոքները հայտարարություն տարածեցին` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:
«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։
Օգոստոսի 7-ին Ամուլսարի տարածքից հեռացվեցին նաև «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։ Այս գործողություններն ուղակցվեցին ոստիկանության և ակտիվիստների միջև բախումներով։ Հաջորդաբար ընկերեւթյունն արդեն հայտարարեց, որ աշխատատեղերի վերականգնման գործընթաց է սկսում։
Այսպիսով՝ Ամուլսարի խնդիրը
Դեռևս 2019թ–ի ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել ակտիվիստների գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Ինչ վերաբերում է ակտիվիստների այն պնդմանը, թե հանքի շահագործումը վնասում է Ջերմուկի բնական միջավայրին և հանքային ջրի կենսոլորտին, ապա ըստ լիբանանյան «Էլարդ» ընկերության իրականացրած շրջակա միջավայրի ռիսկերի գնահատման, հանքի շահագործման ընթացքում առաջացած խնդիրները լուծելի են, ռիսկերը՝ կառավարելի: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել, որ կենսաբազմազանությունը չի տուժում։
Այսպիսով՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցը սուր ոսկորի նման մնացել է իշխանության կոկորդին։ Ամուլսարի հարցով օղակը գնալով սեղմվում է և դրսից և ներսից․ մի կողմից ակտիվիստները չեն պատրաստվում զիջել՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանյանի՝ 2018 թվականի հեղափոխության օերեին տված խոստումը։ Մյուս կողմից՝ Ամուլսարի ծրագրում ընդգրկված միջազգային ներդրողները հրաժարվում են ծրագրից, որը շատ վատ հետևանք կարող է ունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Ընհանապես Հայաստանը ձեռք է բերում անլուրջ և անպատասխանատու գործընկերոջ իմիջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ամուլսարի ներդրումային ձախողման պատճառով ՎԶԵԲ-ը կարող է ընդհանրապես հրաժարվել Հայաստանում նոր ներդրումային ծրագրեր իրականացնելուց՝ անվստահության հիմքով։ Ի վերջո, եթե պետության և միջազգային ֆինանսական կազմակերպության միջև կնքվել է հանքի շահագործման պայմանագիր, դրանից հրաժարվելը չի կարող է հետևանք չունենալ։
Հայկ Դավթյան

 

դիտվել է 2188 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am