Արեւմուտքը երես է թեքում Փաշինյանից. գիծը գծած է

Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի «HardTalk»-ի հաղորդավար Սթիվեն Սակուրին տված հարցազրույցի շուրջ բուռն քննարկումներն ու հատկապես քննադատությունները չեն դադարում: Սարսափելին եւ խայտառակությունը ոչ այնքան վարչապետի՝ անգլերենի սոսկալի իմացությունն էր, այլեւ անգրագիտությունն պետության համար այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսին Արցախի հարցի կարգավորումն է: Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու Փաշինյանի աբսուրդային հայտարարություններին, կամ ավելի ճիշտ է ասել՝ ստերին, սակայն, մտքի այն սննանկությունն ու չիմացությունը, որը դրսեւորեց Նիկոլ Փաշինյանը մոտ ղարաբաղյան խնդրի շուրջ խոսելիս, մեղմ ասած, ողբերգություն էր:

Իրավիճակն այնքան ցցուն էր, որ անտարբեր չանցան նույնիսկ մարդիկ, քաղաքական գործիչներն ու ուժերը, որոնք այսպես կոչված հեղափոխության աջակիցներ են ինքնահռչակվել: Փաշինյանի հարցազրույցից <<ծանր>> տպավորություն էր ստացել նաեւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, վերջինիս խոսքով՝ այդ տպավորությունը Հայաստանի իմիջի համար էր: Զուրաբյանի կարծիքով` հարցազրույցի ձախողման պատճառները մի քանիսն են` պատասխանների բովանդակությունը, լեզվի տիրապետումը, նախկինում կատարված քայլերը, որոնց համար հնարավոր չէ հոդաբաշխ պատասխան տալ։ «Ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը, կարգավորման մասին սեփական պատկերացում և հստակ քաղաքականություն չունենալը։ Ո՛չ Զոհրաբ Մնացականյանը, ո՛չ Փաշինյանը չկարողացան օգտվել ընձեռած հնարավորությունից` ներկայացնելու Ղարաբաղի հակամարտության էությունը. որ դա միջպետական տարածքային վեճ չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար, որի սահմանադրական ընթացքին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։ (Ապշել կարելի է, բայց երկու հարցազրույցում էլ չհնչեց «ինքնորոշում» բառը, որն այսօրվա միջազգային քաղաքականության հիմնարար սկզբունքների մեկը լինելով` ընկած է Հայաստանի պաշտոնական քաղաքականության հիմքում)։ Փոխարենը` նորից անդրադարձ կատարվեց հազարամյա պատմությանը, մի բան, որն ուղղակի մերժվում է ժամանակակից աշխարհի հակամարտությունների կարգավորման դիվանագիտության մեջ և նման խոսակցության դիմողին անմիջապես դնում է ագրեսորի կարգավիճակի մեջ»,– Ֆեյսբքուքի իր էջում գրել է Զուրաբյանը։

Նրա խոսքով` ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու հարցը ուներ շատ պարզ պատասխան. Հայաստանի ռեգուլյար բանակը երբևէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում, հետևաբար նրան որևէ հանցագործություն վերագրելը՝ իրականության աղավաղում է։ Տպավորություն է ստեղծվել, որ ՀՀ֊-ն գործել է ռազմական հանցագործություններ, բայց վարչապետը խուսափել է դրանց գնահատական տալուց։
Կարճ ասած՝ Զուրաբյանը խոսել է այն ամենի մասին, ինչ ՀՀ երկրորդ նախագահն էր հայտնել իր վերջին հարցազրույցում, լավ է, որ ընդդիմությունը գոնե այս հարցում
չի քողարկում իշխանության վտանգավոր մոտեցումները:

Ընդհանրապես ՀՀ վարչապետի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ Փաշինյանն այլեւս չի վայելում Արեւմուտքի համակրանքը, կարելի է հասկանալ՝ ինչու, քանզի որեւէ աշխարհաքաղաքական կենտրոն չի կարող անվերջ խաղադրույք կատարել մի մարդու վրա, որն ամեն օր կապացուցի, որ չունի լուրջ պոտենցիալ պետություն կառավարելու, խորքային հարցերի տիրապետելու, ասվածի վկայությունն էլ այս հարցազրույցն է եւ Նիկոլ Փաշինյանի մտքի բոբիկությունը:

Եթե անգամ Արեւմտյան պրոյեկտ է եղել, ապա այդ կենտրոնն այս հարցազրույցով կարմիր քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին՝ բաց տեքստով ասելով, որ ձախողել է բոլոր ոլորտներում: Անշուշտ, այս հարցազրույցը կարելի էր ընդդիմության տված մեծ նվեր ընդունել, քանզի Փաշինյանն ինքն իր ոտքով քայլեց դեպի իր քաղաքական գերեզման, բայց կշեռքի մյուս նժարին ունենալով Հայաստանի խայտառակված իմիջը, կարծում ենք նվերը լիարժեք վայելել հնարավոր չի լինի:

Հ.Գ.-Որ Արեւմուտքն այլեւս ոգեւորված չէ Փաշինյանով, երերում էր հաղորդավարի հարցադրումներից: Օրինակ հաղորդավարը նկատում էր, որ Հայաստանում հեղափոխությունից շատերի սպասումները չեն արդարացել։ «Արդեն երկու տարուց ավելի է, ինչ Դուք, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» մեծ հույսերով եկել եք իշխանության: Երբ ես նայում եմ Հայաստանին, կարծես այժմ շատ հայեր զգում են, որ այդ հույսերը խորտակվել են: Ի՞նչն է սխալ ընթանում»,-հարցրել է հաղորդավար Սթիվեն Սակուրը:«Կորոնավիրուսը վերահսկողության տակ առնելու Ձեր կառավարության ջանքերը հաջողություն չեն ունեցել, հակառակը` այն ձախողվել է, այնպես չէ՞»,-նաև հարցնում էր նա:

Անի Սահակյան

դիտվել է 5195 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am