Երեխեք, ինչի եք տենց ջղայն նայում ինձ․ Շարմազանովը՝ լրագրողներին
Երևանի ավագանու ընտրությունների ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսով ներկայացրեց ընտրությունների արդյունքները :Սակայն մինչ ելույթը սկսելը, նա լրագրողներին ժպտալով հարցրեց․ «Երեխեք, ինչի եք տենց ջղայն նայում ինձ»։ Ներկաներից մեկը պատասխանեց․ «Երջանիկ ենք»։ «ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունները գնահատում է մրցակցային, ժողովրդավարական և նախնական տվյալներով փաստում ՀՀԿ թիմի համոզիչ հաղթանակը: ՀՀԿ-ն դրական է գնահատել մեր թեկնածուների և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգայանի քարոզչությունը, ունեցել ենք 100-ից ավելի հանդիպում ժողովրդի հետ, դրանց ընթացքում կարողացել ենք ներկայացնել մեր իրականացրած աշխատանքը: Ընտրությունները գնահատում ենք դրական, դրանք վերահաստատեցին, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով»,- նշեց Շարմազանովը:
