Ընտրությունների արդյունքները կանխատեսելի են. ՀՀԿ
«ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունները գնահատում է մրցակցային, ժողովրդավարական և նախնական տվյալներով փաստում ՀՀԿ թիմի համոզիչ հաղթանակը: ՀՀԿ-ն դրական է գնահատել մեր թեկնածուների և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգայանի քարոզչությունը, ունեցել ենք 100-ից ավելի հանդիպում ժողովրդի հետ, դրանց ընթացքում կարողացել ենք ներկայացնել մեր իրականացրած աշխատանքը: Ընտրությունները գնահատում ենք դրական, դրանք վերահաստատեցին, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ճանապորհով»,- հրավիրված ասուլիսում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ստացվել է ընտրախախտման մասին 49 հաղորդում ,այդ թիվն 2012 թվականի ավագանու ընտրությունների համեմատ կտրուկ պակասել է:Ընտրությունների նախնական արդյունքները տպավորիչ են և գոհացուցիչ, բայց նաև կանխատեսելի: Մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մեծ վարկանիշ և ակնակալում էինք ընտրողների ձայների 70 տոկոսը: Ներկա դրությամբ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունն ամփոփված է, ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական, նախնական տվյալներով՝ ՀՀԿ թիմն արձանագրում է համոզիչ հաղթանակ»,- ասաց Շարմազանովը: Երևանի ապագա ավագանին, Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կաշխատի արդյունավետ՝ հանուն Երևանի,վստահեցրեց ՀՀԿ խոսնակը:
