Պատային իրավիճակ. Փաշինյանը փախչելու տեղ չունի

Թվում էր, թե Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի «HardTalk»-ի հաղորդավար Սթիվեն Սակուրին տված հարցազրույցից, ավելի ճիշտ՝ վերջինիս ձեռամբ խայտառակությունից հետո Հայաստանի մնացյալ պաշտոնյաները դասեր կքաղեն եւ այլեւս չեն փորձի հանդես գալ միջազգային այս հարթակում,
սակայն հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հեռավար հարցազրույցի մասնակցել: Հայտնի չէ, թե ով է ՀՀ վարչապետին խորհուրդ տվել անգլերենի խայտառակ իմացությամբ եւ ասելիքի բացակայությամբ «հյուրընկալել» աշխարհի լավագույն հարցազրույցավարներից մեկին, բայց արդյունքներն էականորեն չտարբերվեցին, ինչպիսին Մնացականյանի պարագայում էին: Նա պատասխանել է բազմաթիվ թեմաների վերաբերող հարցերի՝ միաժամանակ չհամաձայնելով հաղորդավարի այն դիտարկմանը, որ Հայաստանում հեղափոխությունից շատերի սպասումները չեն արդարացել։ «Արդեն երկու տարուց ավելի է, ինչ Դուք, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» մեծ հույսերով եկել եք իշխանության: Երբ ես նայում եմ Հայաստանին, կարծես այժմ շատ հայեր զգում են, որ այդ հույսերը խորտակվել են: Ի՞նչն է սխալ ընթանում»,-հարցրել է հաղորդավար Սթիվեն Սակուրը:«Կորոնավիրուսը վերահսկողության տակ առնելու Ձեր կառավարության ջանքերը հաջողություն չեն ունեցել, հակառակը` այն ձախողվել է, այնպես չէ՞»,-նաև հարցրել է հաղորդավարը:
Մի բան ակնհայտ է, որ Հայաստանը արդեն երկու տարի ժողովրդավարության բաստիոն եւ հեղափոխությունը դրոշակ դարձնելու Նիկոլ Փաշինյանի ճիգերն այլեւ չեն հուզում նաեւ հեղափոխության ամենամեծ փայատիրոջը՝ Արեւմուտքին եւ հարցազրուցավարի հարցադրումներն ու դիտարկումները դրա վառ ապացույցն են: Ի վերջո, հեղափոխությունը հեղափոխություն, բայց նրանք սպասում են արդյունքների՝ միգուցե Արցախի տարածքների վերադարձի, միգուցե Ռուսաստանի ազդեցության դաշտից դուրս գալու, կամ Հայաստանում ռուսական ռազմաբազաները հանելու, կամ էլ Հայաստանի հետ կապված թուրքական ծրագրի իրագործման տեսքով:

Արեւմուտքի պահանջատիրական մոտեցումներն ակներեւ դարձան նաեւ այսօրվա հարցազրույցում , եւ քանի որ սպասելիքները դեռեւս չեն իրականացել, այլ բան չի մնում, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության ու քաղաաքականության մասին խոսել բաց տեքստով, իրերը կոչել իրենց անուններով: Զրույցի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումների և ձախողումների թեման։ Հաղորդավարն ընդգծեց, որ Հայաստանում առկա է դժգոհություն, չիրականացված սպասելիքներ, բայց Փաշինյանը չհամաձայնեց դիտարկման հետ՝ վկայաբերելով միջազգային պարբերականների գնահատականները. «2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը եւ ունեցանք տնտեսական մեծ հաջողություններ, մեր երկիրը հսկայական հաջողությունների է հասել միջազգային վարկանիշային աղյուսակում` ժողովրդավարության, խոսքի ազատության, անկախ դատական հակակոռուպցիոն քաղաքականության առումով, եւ միջազգային ամսագրերը Հայաստանը տարվա երկիր երկու տարի անընդմեջ տարվա երկիր ճանաչեցին:
Ոչ միայն ժողովրդավարության, այլեւ տնտեսական առումով: Այո, իհարկե, համավարակը խանգարեց մեզ, սակայն մենք կշարունակենք»: Թե ինչպես եւ ինչ գնով են միջազգային ամսագրերը Հայաստանին նման գնահատական տվել, այդ մասին շատ գրվեց, շատ խոսվեց, բայց աբսուրդն այն է, որ Փաշինյանին ոչ թե սեփական ժողովրդի գնահատականն է հետաքրքրում, այլ միջազգային ամսագրերի, որոնք չի բացառվում, որ այստեղ ունեն իրենց հետաքրքրություններն ու շահերը եւ եթե անգամ անշահախնդիր են նման գնահատական տվել, դա դեռ ՀՀ քաղաքացու բարեկեցության չափանիշ չէ: Անգամ օտարներն են նկատում Հայաստանում առկա դժգոհությունները, բայց հեղափոխության առաջնորդը Սերժ Սարգսյանի պես կարծես կտրվել է իրականությունից եւ կյանքի մասին դատողություններ է անում պատվիրված հոդվածներին ու հարցումներին հղում անելով:
Մեկնաբանելով կառավարության հասցեին քննադատությունը կորոնավիրուսի համավարակի հետ կապված` Փաշինյանն ասաց, որ «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ ընդդիմությունը կարող է ազատ արտահայտվել»: «Եվ ես շատ ուրախ եմ, որ այժմ ընդդիմությունը Հայաստանում գործում է շատ ավելի հեշտ, քան հեղափոխությունից առաջ»: Ավելացրեց, թե դեռ վաղ է իրականում գնահատել կառավարության աշխատանքը: Իհարկե, աբսուրդ է, երեւի մի քանի հազար մահվան դեպք էլ պիտի գրանցենք, որ նոր գնահատական տրվի կառավարության անգործությանը, բայց սա այն դեպքն է, երբ որեւէ մեկը չի էլ սպասում իշխանության գնահատականին, հաղորդավարն այս հարցում էլ ճշգրիտ տիրապետում է իրավիճակին: Հարցին այն մասին, թե ինչու է նա համավարակի թեժ պահին առանց դիմակ մասնակցել խնջույքի` ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հետևել է այն կանոններին, որտեղ անցկացվում էր պաշտոնական ընդունելությունը:
«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով»,-ասել է ՀՀ վարչապետը՝ խեղաթյուրելով իրականությունը:
Չմոռացվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը։
«Մասնավորապես, խոսքը Սահմանադրական դատարանի երեք դատավորի պաշտոնից հեռացնելու Ձեր որոշման մասին է, որոնք արգելափակում էին հետաքննությունը նախկին նախագահ Քոչարյանի նկատմամբ: Դա կարծես թե քաղաքական դրդապատճառ ունի. արդյոք դա՞ ձեզ հիմա առաջնորդում»,- հարցրել է լրագրողը:
«Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, ես պետք է շեշտեմ, որ մենք փորձեցինք Սահմանադրական դատարանն ամբողջությամբ համապատասխանեցնել մեր սահմանադրությանը, քանի որ մեր սահմանադրության մեջ մենք ունեինք Սահմանադրական դատարանի սահմանում, բայց իրականում մենք ունեինք լրիվ այլ Սահմանադրական դատարան: Ուստի մենք դա անում ենք, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի մեր սահմանադրությանը»,- ասել է Փաշինյանը: ՍԴ-ն Սահմանադրությանը, թե՞ սեփական իշխանությանը հարմարեցնելու խնդիր է դրված, հարցի պատասխանն ակնհայտ է եւ այն գործնականում պարզ կդառնա նաեւ ապագայում, սակայն հարց է առաջանում՝ ինչու էր 2015-ին Փաշինյանը խիստ անտարբեր սահմանադրական փոփոխությունների հարցին եւ համարում էր այն կեղծ օրակարգ, իսկ հիմա ընկել է դետալների մեջ եւ անհանգստացած է, որ Սահմանադրության եւ ՍԴ-ի միջեւ անհամապատասխանություն կա:
Իսկ Արցախի հարցում կրկնեց իր տխրահռչակ մոտեցումը առ այն, որ Արցախի հարցը զուտ տարածքի հարց է, ոչ թե միջազգայնորեն ճանաչման կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման: Հաղորդավարը սադրանք որակեց Փաշինյանի՝ անցած տարի Արցախում արված «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունը, ինչին ի պատասխան Փաշինյանը բացատրեց, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել բնիկ հայ ազգաբնակչությամբ։ Հաղորդավարը հիշեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթերից մեկը, որում, ըստ Սաքուրի, պահանջում են հայկական ուժերին դուրս գալ գրավյալ տարածքներից։ Փաշինյանն էլ իր հերթին բրիտանացի հաղորդավարին հիշեցրեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթում չի նշվում Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժեր։ Ավելին՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ մեկ ընդհանուր անվտանգության տարածքում է։

Անի Սահակյան

դիտվել է 4842 անգամ
Լրահոս
Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով «Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան» «Մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից» «Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք» Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Իրանը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ նոր հակամարտության․ WSJ Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am