Գործարարների պատասխանը Փաշինյանին․ սպառնում են փակել աշխատատեղերը

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիային տրված կառավարության աջակցությունը չի ապահովում հյուրանոցային ոլորտում առկա խնդրի լուծումը: Հյուրանոցային բիզնեսով զբաղվող ընկերությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սուբսիդավորման չափը չի կազմում աշխատավարձային ֆոնդի գոնե կեսը։
Ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան կորոնավիրուսի հետեւանքով սահմանված կարանտինի առաջին իսկ օրից ի վեր բարձրաձայնել է ոլորտի խնդիրները, որոնց առջեւ կանգնելու են տնտեսվարողները պետության կողմից համաչափ եւ ժամանակին քայլեր չձեռնարկելու դեպքում, այդ թվում` այսքան տեւող եկամուտների զրոյական մակարդակի պայմաններում աշխատավարձի վճարման անկարողությունը։

Այդ իսկ պատճառով ասոցիացիան միանշանակ ողջունում է կառավարության կողմից տվյալ ծրագրի ընդունումը՝ հաշվի առնելով ասոցիացիայի կողմից արդեն 6 ամիս առաջարկվող լուծման կարեւորագույն կետերից մեկի կիրառումը՝ ծրագրի երկարաժամկետ լինելու հանգամանքը։

Ասոցիացիան բազմիցս հայտնել է այն կարծիքը, որ ոլորտին աջակցությունը պետք է լինի հաշվի առնելով այն փաստը, որ ոլորտը շարունակելու է վնասներ կրել եւ հիմնվելով փորձագետների կարծիքի վրա՝ տնտեսվարողները կկարողանան ծախսածածկման հասնել միայն 2021-ի ապրիլից՝ նկատի ունենալով տուրիզմի ոլորտի սեզոնայնությունը։ Հետևաբար` շատ կարեւոր էր ծրագրի ոչ միանվագ, շարունակական լինելը, որն ըստ ընդունված միջոցառման հաստատվեց՝ պետական աջակցության վճարումը սահմանելով մինչեւ 2021-ի ապրիլը>>,- նշվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ հյուրանոցային բիզնեսի տերերը ընդգծել են, որ հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել, ուստի զրոյական եկամտաբերության պարագայում բազմաթիվ աշխատեղերը, որոնք դեռ պահպանվել են, կրճատման ռիսկի տակ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց ֆինանսական ռեսուրսները սպառված են, եւ նրանք աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն։

Գործարարները գտնում են, որ ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, եւ այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածը էլ ավելի մեծ վնասներ կբերի։

Հետեւաբար, ասոցիացիան, ինչպես պատկան մարմինների հետ բոլոր հանդիպումներում, այնպես էլ հիմա պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով, հաշվի առնելով, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։

<<Ասոցիացիան կողմ է կառավարության կողմից տրվող ցանկացած դրական հանգուցալուծումներին, սակայն պնդում է, որ տվյալ միջոցառումը չի ապահովի հյուրանոցային ոլորտում առկա խնդրի լուծումը, քանի դեռ սուբսիդավորման չափը չի կազմել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսը»,- նշված է հայտարարության մեջ։
Սա ըստ էության հյուրանոցային բիզնեսով զբաղվողների անուղղակի պատասխանն է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գործարարներն իր հետ հանդիպումից դժգոհ են հեռացել, քանի որ բյուջեից փողեր են ուզում ստանալ, ինչին ինքը չի համաձայնվում։

Հայկ Դավթյան

դիտվել է 6721 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am