Վտանգավոր հանգրվան. «Սրբազան պարտք»՝ ընդդեմ Հայաստանի

Ինչպես հայտնի է, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերը պետք է անցկացնեին «Թուրք-ադրբեջանական արծիվ-2020» համատեղ զորավարժությունը։ Սակայն, հաշվի առնելով թուրքական բարձրաստիճան պատվիրակության այցը, զորավարժությունները շարունակվել են մինչև երեկ։ Բացի այդ, օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում անցկացվել էին համատեղ ցամաքային վարժանքներ:

Հիշեցնենք, որ զորավարժությունների ավարտին Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Եվ ահա, Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները մեկնել են Ադրբեջան՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի վերջին դրվագին։ Ցուցադրական զորավարժությունների ավարտին, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդես են եկել ուշագրավ հայտարարություններով։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը Թուրքիայի և Թուրքիայի ԶՈւ անունից դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանին։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր ելույթում մասնավորապես նշել է․ «Բարեբախտաբար, մենք փորձի փոխանակում ենք անում աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի հետ։ Թուրքիայի ԶՈւ-ն ամբողջ աշխարհին ցուցադրել է իր ուժը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի Զինված ուժերը ևս իր սրբազան պարտքը կիրագործի»։
Հուլիսյան ռազմական գործողություններից հետո թերևս առաջին անգամ, պաշտոնական Բաքուն բացահայտ հայտարարում է, որ իր «սրբազան պարտքն» է համարում Թուրքիայի օգնությամբ Ղարաբաղը վերադարձնելը, ընդ որում շեշտում, որ ապավինելու է Թուրքիայի ԶՈւ աջակցությանը։

Այսինքն, մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններն էին սովորաբար ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծման օգտին հանդես գալիս: Սակայն հիմա պաշտոնապես Ադրբեջանը, ըստ էության, Անկարային ներքաշում է ղարաբաղյան հնարավոր հաջորդ պատերազմի մեջ:

«Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ օկուպացված տարածքներն ազատագրելու գործում», - Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը Ադրբեջան է ժամանել երկկողմ զորավարժությունների ավարտական փուլի ընթացքին հետևելու նպատակով։ Թուրքական պատվիրակության կազմում են նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները։

Փաստորեն, պաշտոնական Բաքուն համարում է, որ իրենց բախտը բերել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը փորձի փոխանակում են իրականացնում այնպիսի ուժեղ բանակի հետ ինչպիսին թուրքականն է։ «Աստված տա, որ Թուրքիայի Զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի բանակը կատարի իր սրբազան պարտքը», նկատել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Սա ավելի քան՝ պատերազմի շանտաժ է, ընդ որում՝ ղարաբաղյան հնարավոր հաջորդ պատերազմում Թուրքիայի ներգրավման վերաբերյալ պաշտոնական արձանագրում:
Հայաստանի իշխանություններն, այս առումով, պետք է համարժեք քաղաքականություն իրագործեն. մի կողմից պաշտոնական Բաքուն է իր ռազմատենչ քաղաքականությամբ, այժմ էլ՝ Թուրքիան, որը տարիներ շարունակ Հայաստանը շրջափակման մեջ է պահում, ասել է թե՝ թշնամական քաղաքականություն է վարում:

Միջազգային ողջ հանրության ուշադրությունն անհապաղ պետք է հրավիրել թուրք-ադրբեջանական բացահայտ թշնամական գործողություններին ընդդեմ Հայաստանի, որն արդեն պաշտոնական Բաքուն «սրբազան պարտք» է անվանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4241 անգամ
Լրահոս
Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով «Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան» «Մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից» «Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք» Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Իրանը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ նոր հակամարտության․ WSJ Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am