«Դեմ առ դեմ» կռիվ տվողի վերջին հույսը

Թուրքիան առաջիկայում կդառնա Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը` ընդունելով Թուրքիայի ռազմական ղեկավարությանը` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ:

Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքու էին ժամանել նախօրեին` հետևելու համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլին: Լայնամասշտաբ այդ զորախաղերը մեկնարկել էին հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց: Դրանց մեկնարկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել թուրք գործընկերոջ` Ռեջեփ Էրդողանի հետ ու, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել` «լարվածության սրացմանը նպաստող որևէ գործողություն թույլ չտալու կարևորությունը»: Ալիևը երեկ պնդել է` այդ մտահոգությունները զուր էին:

«Մենք ամեն տարի թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում ավելի քան տասը նման` համատեղ զորավարժություն ենք անցկացնում, դա սովորական երևույթ է, և այստեղ ինչ-որ արտառոց բան փնտրել պետք չէ: Մենք ևս նկատում ենք, որ այս վարժանքները անհանգստություն են առաջացնում որոշ երկրներում, սակայն դրանց համար հիմքեր չկան: Սա թուրք-ադրբեջանական միասնության հերթական դրսևորումն է», - հայտարարել է Իլհամ Ալիևը: Վերջինս նաև պնդել է, թե մոտ ապագայում Թուրքիան կարող է դառնալ Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
Վերջին հինգ տարիներին, ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի, Ադրբեջանը զինատեսակների շուրջ 60 տոկոսը ձեռք էր բերել Իսրայելից, 30 տոկոսը` Ռուսաստանից: Հիմա, սակայն, Բաքուն կարծես մտադիր է կենտրոնանալ թուրքական արտադրանքի վրա: «Գաղտնիք չէ, որ Թուրքիան այժմ հզոր ռազմաարդյունաբերական ներուժ ունի, որից նաև մենք ենք օգտվում: Ուզում ենք ապագայում ևս շարունակել այդ համագործակցությունը: Վստահ եմ, որ առաջիկայում Թուրքիան, ինչպես մյուս ոլորտներում, ռազմատեխնիկականում ևս կդառնա մեր թիվ մեկ գործընկերը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ սահմանային վերջին բախումների մասին. - «Թուրքիան դարձավ մեզ առաջինը և միանշանակ աջակցող երկիրը», - ասել է Ադրբեջանի առաջնորդը` չհստակեցնելով, թե ինչ դիրքորոշում են հայտնել մյուս դաշնակիցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին նա զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու դժգոհել Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի կապակցությամբ: «Ալիևը նշել է, որ հուլիսի 17-ից ի վեր Հայաստան ավելի քան 400 տոննա ռազմական նշանակության բեռ է ուղարկվել», - հաղորդել էր Ադրբեջանի նախագահական նստավայրն ու հավելել. - «Իլհամ Ալիևն ասել է, որ Պուտինի հետ իր հեռախոսազրույցի հիմնական նպատակն է պարզել հենց այդ հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում»:

Բաքվում հնչող այդ մտահոգությունների ֆոնին` Թուրքիայի պաշտպանության նախարարը երեկ եղբայրական երկրին կրկին հավաստիացրել է` դուք մենակ չեք: «Ուզում եմ բացեիբաց հայտարարել, որ մեր բոլոր միջոցներով մինչև վերջ Ադրբեջանի հետ ենք: 83 միլիոնանոց Թուրքիան մեր եղբայրների կողքին է»,- երեկ` համատեղ զորավարժությունների ավարտին, հայտարարել է Հուլուսի Աքարը:

Ի դեպ, Ստոկհոլմում գործող հետաքննական կենտրոններից մեկը` Nordic Research Monitoring Network-ը, օրեր առաջ մի ուշագրավ փաստաթուղթ է գաղտնազերծել, որում թուրքական ռազմական հրամանատարությունը կարծիք է հայտնում, թե հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում Ռուսաստանն աջակցելու է Երևանին: Գաղտնի այդ կոմյունիկեն, ըստ հրապարակման, գրվել է 2015-16թթ.` Թուրքիայի զինված ուժերի վերապատրաստումներին նվիրված ծրագրի շրջանակներում: Փաստաթղթում այն ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այժմ` պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պնդել է` քանի որ Ռուսաստանը աջակցելու է Հայաստանին, Թուրքիան պետք է օգնի Ադրբեջանի զինված ուժերին` ռազմական վերապատրաստման և համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով:

Փաստաթուղթը, ըստ հրապարակման, առգրավվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից` 2016-ի հեղաշրջման փորձից հետո, «այն բացահայտվել է Անկարայում ընթացող մի դատաքննության ժամանակ, երբ դատախազ Սերդար Չոշքյունը կցել է այն նախաքննական նյութերին», - հաղորդում է հետաքննական կառույցը` հրապարակելով փաստաթղթից արված մի փոքր լուսանկար:

Թուրքիայի պաշտոնական աղբյուրներն առայժմ այս հրապարակմանը որևէ կերպ չեն արձագանքել: Ադրբեջանի նախագահն իր հերթին երեկ հայտարարել է` թուրք-ադրբեջանական զորավարժություններն այսուհետ առավել ինտենսիվ կլինեն:

Հուլիսյան հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո Ալիևը մի պահ անգամ Հայաստանին «թասիբի» էր գցում, թե՝ թող Հայաստանը Ադրբեջանի հետ «դեմ առ դեմ» կռվի դուրս գա: Փաստորեն, մեկ ամիս անց, Ադրբեջանում արդեն որոշել են, որ քանի որ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմում Ռուսաստանը Հայաստանին է աջակցելու, ուրեմն՝ Թուրքիան էլ՝ Ադրբեջանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2350 անգամ
Լրահոս
ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am