Հավատարիմ հակառակորդները. Մոսկվան՝ Թուրքիայի ու Հայաստանի արանքում

Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական վերջին բախումներն առաջին պլան նետեցին նաև տարածաշրջանի երկու խոշոր տերությունների՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների հարցը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Թուրքիան իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին և զորախումբ ուղարկեց այնտեղ՝ միասնական զորավարժություններին մասնակցելու համար: Ռուսաստանի արձագանքն ավելի զուսպ էր, որը կոչ արեց հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական բախումները՝ առաջարկելով իր միջնորդությունը: Մոսկվան այդ օրերին ևս տարածաշրջանում անցկացրեց ավելի փոքր ծավալի զորավարժություններ: Բացի այդ, երկու երկրների նախագահները՝ Էրդողանն ու Պուտինը, հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին հայ- ադրբեջանական բախումները:

Վերլուծաբանների կարծիքով դժվար է ամբողջական և միանշանակ գնահատական տալ թուրք-ռուսական հարաբերություններին: Ռազմական և տնտեսական համագործակցության հետ մեկտեղ Մոսկվան և Անկարան տարբեր տարածաշրջաններում հանդես են գալիս որպես աշխարհաքաղաքական հակառակորդներ և ունեն հակադրվող շահեր:

«Այս երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն: Այստեղ առկա են ինչպես մրցակցության, այնպես էլ համագործակցության տարրեր»,- նշում է Սթեֆան Բլանկը: Ըստ վերլուծաբանի՝ Լիբիայի հարցում այս երկրները հակառակորդներ են, իսկ սիրիական հակամարտությունում վերջիններիս մոտ առկա է հակադրության և համագործակցության համադրություն:

Հարավային Կովկասը և, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը Մոսկվայի ու Անկարայի համար մեկ այլ կարևոր շահերի գոտի է: Բլանկը, սակայն չի տեսնում հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման հնարավորություն ռուս-թուրքական երկկողմանի ձևաչափի ներքո: Անհրաժեշտ է Արևմուտքի ակտիվ ներգրավվածություն, գտնում է վերլուծաբանը, այս երկու տերությունների կայսերական նկրտումներին հակազդելու համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Վրաստանի շուրջ խնդիրները, որոնք առանձին հարց է, չեն կարող օրինականորեն կարգավորվել Էրդողանի ու Պուտինի համաձայնության միջոցով»,- ասում է Բլանկը:

Վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիփսն իր հերթին ընդգծում է, որ Մոսկվան ու Անկարան ձգտում են որոշիչ ձայն ստանձնել հակամարտության կարգավորման հարցում: Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիան թիրախավորում է Հայաստանը, իսկ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիր չէ: ԱՄՆ ու ԵՄ ակտիվ գործունեությունը մեծացնում է դիվանագիտական եղանակով խնդիրը կարգավորելու հավանականությունը:
«Ակնհայտ է, որ Անկարան և Մոսկվան այժմ ցանկանում են այստեղ ստանձնել գլխավոր դերակատարություն: ԱՄՆ չպետք է թույլ տա նման զարգացում և Ֆրանսիայի հետ համագործակցությամբ պետք է Մինսկի խմբի գործունեությունն ավելի կենսունակ դարձնի»,- ասում է Ֆիլիփսը:

Վերլուծաբան Էմիլ Սանամյանի կարծիքով էլ Անկարան և Մոսկվան այսօր գերիշխող դիրքերում են, մասնավորապես, Սիրիայի և Լիբիայի հարցերում, սակայն ղարաբաղյան հակամարտությունում իրավիճակը մի փոքր այլ է. «Մինչ այս պահը ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, պահպանել է իր գոյությունը»,- ընդգծում է Սանամյանը:

Ըստ նրա, սակայն, ձևաչափի պահպանումը կրում է իներցիոն բնույթ, քանի որ Ռուսաստանը չի փորձել մի կողմ քաշել մնացած համանախագահող երկրներին: Վերլուծաբանը չի բացառում, որ նման փորձը կարող է հանգեցնել տարածաշրջանի խոշոր տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և նաև Իրանի էլ ավելի ակտիվ ներգրավմանը հակամարտությունում գործող ձևաչափի փոխարեն: Այս հարցում Արևմուտքի լուրջ հետաքրքրության բացակայության պարագայում առաջացած վակումը կարող է լրացվել տարածաշրջանի վերոհիշյալ ուժերի կողմից, գտնում է վերլուծաբանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2742 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am