Ռուսաստանը անվտանգության տեսանկյունից Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Այս մասին BBC-ի Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք գործընկերության մասին համապարփակ ընդլայնված համաձայնագիր ունենք ԵՄ-ի հետ, մենք նաեւ ԵԱՏՄ անդամ ենք»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ այժմ Եվրամիությունը Հայաստանի գլխավոր գործընկերն է բարեփոխումների ծրագրի իրականացման տեսանկյունից: «Մենք բավականին արդյունավետ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, եւ, ի դեպ, մենք մասնակցում ենք Աֆղանստանում, Լիբանանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը:
Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, եւ անում ենք ամեն ինչ՝ պահպանելու ԱՄՆ-ի եւ Իրանի հետ լավ հարաբերությունները, եւ միեւնույն ժամանակ պահպանում ենք մեր միջազգային պարտավորությունները»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը