Երևանում քվեարկել է ընտրողների 40.99 տոկոս. Նախնական տվյալներ
Ժամը 20:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 345 հազար 226 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99 տոկոսը: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով տվյալները ստացվել են էլեկտորանային եղանակով: Հիշեցնենք, որ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 842 հազար 147:
