Փաշինյանը Ծռերին «գլխատելու» մի քանի պատճառ ունի

Չորս տարի առաջ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով շուրջ 3 տարի տևած դատավարությունից հետո երեկ դատական նիստին հրապարակվեց մեղադրական ճառը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջեց Էդվարդ Գրիգորյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Արեգ Կյուրեղյանին ևս` 8 տարի 6 ամիս, Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Սեդրակ Նազարյանին` 9 տարվա, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման: Դատախազը միջնորդեց Վարուժան Ավետիսյանին դատապարտել 8 տարի 9 ամիս ազատազրկման, Արմեն Բիլյանին` 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին` զմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով:
Թե ինչու նման շրջադարձային զարգացում տեղի ունեցավ Ծռերի գործով, կարելի է վերլուծել:

Հիշեցնենք, որ 2018-ին գալով իշխանության՝
Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով ազատ արձակվեցին խմբի տղաները, որոնք ձերբակալվել էին նախորդ ռեժիմի ժամանակ: Եւ չնայած հանրային լայն խմբերի վրդովմունքին, քանզի նրրանց ապստամբության հետեւանքով մարդկային կյանքեր էին խլվել, Փաշինյանը անսասան մնաց իր քայլերում: Իսկզբանե Ծռերը նաեւ արդարացում էին պահանջում՝ համարելով, որ իրենց գործողությունները եղել են օրինական եւ ապստամբել են ոչ լեգիտիմ իշխանության դեմ, այդուհանդերձ Փաշինյանը տուրք չտվեց նրանց պահանջներին՝ թերեւս այս գործը զենք պահելով իր ձեռքում: Շուրջ երկու տարի շարունակ Ծռերին նա օգտագործեց ըստ քաղաքական նպատակահարմարության, երբեմն հրապարակներ էին նրանց կողմից բրոնյա արվում, երբ նշմարվում էր ընդդիմության ակտիվություն, բայց խմբավորումը հասկանալի է, որ, հատկապես, Ռուսաստանի դեմ որոշակի մեսիջներ տեղ հասցնելու խողովակ էր ծառայում իշխանության համար:
Հեղափոխությունից երկու տարի անց, երբ Ամուլսարի շուրջ կրքերը կրկին եռռում են , ըստ էության Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով դատապարտվում են հանքի շահագործմանը դեմ ռադիկալ դիրքորոշում ունեցող «Սասնա ծռեր» խմբավորման անդամները:
Արդյոք իշխանությունն օպերատիվ տվյալներ ուներ, որ Ծռերը նոր ապստամբություն են իրականացնելու, քանի որ երկու տարվա ռեւերերսներից հետո նման խիստ դատավճիռ հրապարակեով Փաշինյանը ըստ էության որոշաի արձանագրումներ մտցրեց իր դիրքորոշում: Առաջինը, որ այսպիսով՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ նախկին իշխանությունը լեգիտիմ է եղել և, ըստ էության, «Սասնա ծռեր» խմբավորումը զենք է վերցրել օրինական իշխանությունների դեմ ու պետք է պաստասխանատվություն կրի: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատասխանատվություն է ստանձնում նախորդ ռեժիմի գործունեության համար, որոնք պատճառ են դարձել «Սասնա ծռերի» ապստամբության. խոսքը 2016 թվականի Ապրիլյան պայմանավորված պատերազմն է, և դրանից հետո առաջացած իրավիճակը. երբ ըստ հրապարակումների՝ Սերժ Սարգսյանը արցախյան էլիտային համոզում էր հանձնել ազատագրված տարածքները՝ ըստ Լավրովյան ծրագրի, քանի որ իրենք համարում էին, որ չունեն ռեսուրս՝ պաշտպանելու այդ հողերը: Կամ էլ սա ժեստ էր Ռուսաստանին ուղղված, Փաշինյանը վերջին օրերին ակնհայտ ռեւերանսներ է անում Ռուսաստանի նկատմամբ՝ Լուկաշենկոյին շնորհավորելն էլ այս համատեքստում է: Եւ, վերջապես, այսպիսով Փաշինյանն ըստ էության կանաչ լույս է վառում ապստամբության արդյունքում ամենաշատը տուժած ոստիկանության առջեւ՝ ֆորա տալով ապագա գործողություններում:

Անի Սահակյան

դիտվել է 5327 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am