Մեղրիում զինվոր է զոհվել
Մեղրիի զորամասում այսօր զինվոր է զոհվել: Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունների հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «14.05.2017թ. ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: Զոհված զինծառայողը Կոտայքի մարզից է:
