Ադրբեջանը սադրանքների է դիմում, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն. Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ թեպետ Ադրբեջանը սադրանքների է դիմում, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն: Այս մասին նա ասել է news.am-ի հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ հունիսին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան (Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի): Դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Իհարկե, ադրբեջանցիները շարունակում են զինված սադրանքների դիմել, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն, դրանք պետք է շարունակել», - հավելել է Նալբանդյանը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարերը վերջին անգամ հանդիպել են ապրիլի 28-ին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նախաձեռնությմաբ: Մինչ այդ հայտնի դարձավ, որ նույն օրը առավոտյան 9.30-ի սահմաններում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Արզումանյանը: Չորս օր առաջ հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
