Ելք դաշինքի արձանագրած խախտումները ժամը 19-ի դրությամբ
Ժամը 08։00-ից մինչև 19։00-ն ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և գործողությունները․ 1․ Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 ) 2․ ԵԼՔ դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․ • 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։ • 6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ վերջինս դիմել է ոստիկանություն։ • 2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի աշխատանքը և հեռացրել ընտրատեղամասից։ 3․ Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր և կանաչ)։ 4․ 10/33 ընտրատեղամասում ծրարից թափվել են մանր թերթիկներ։ 5․ 5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում առկա է բաց դուռ, որտեղից ելումուտ է իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռում քվեարկության ընթացքի դիտարկման համար։ 6․ 8/51 և 6/01 ընտրատեղամասերում հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ։ 7․ 9/55 քաղաքացու մոտ հայտաբերել են քվեարկած քվեաթերթիկ, ինչի կապակցությամբ հաղորդում է տվել հանցագործության մասին։ 8․ Իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, մասնավորապես․ • Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։ • Խլել են «Հրապարակի» լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։ • 6/16 բռնություն է կիրառվել Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի նկատմամբ։ • Խոչընդոտել են 1in.am լրատվականի լրագորղի գործունեությունը։ 9․ 6/48 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Խաչատրյան Օգսենը ցուցակներով ուղղորդել է քաղաքացիներին։ Վստահված անձը ահազանգել է ԿԸՀ-ն, որից հետո նրան հեռացրել են։ 10․ Ընտրողներին որպես օգնող գրանցված մարդիկ վերահսկել են նրանց քվեարկությունը։ 11․ 6/01-ում ՀՀԿ ավագանու թեկնածուին տևական ժամանակ չեն կարողացել հեռացնել ընտրատեղամասից։ 12․ Թիվ 9/55 ընտրատեղամասում դիտորդը և Ելքի վստահված անձը ահազանգել են «կառուսելի» մասին։ 13․ 8/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն առանց խցիկների գրիչները փոխել է կարմիրներով։ 14․ Մի քանի ընտրատարածքներում անհայտ անձիք ներկայացել են որպես դիտորդ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ԿԸՀ ներկայացրած ցուցակներում այդ անձիք բացակայել են։ Նրանք իրականացրել են քաղաքացիների քվեարկության ուղղորդում՝ ՀՀԿ-ի օգտին։ ԵԼՔ դաշինքի վստահված անձանց ջանքերով նրանք հեռացվել են տեղամասերից։ 15․ Արձանագրել ենք ոստիկանության համատարած անգործության փաստը ընտրատեղամասերում ընտրախախտումների և միջադեպերի նկատմամբ։ 16․ Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել Երկիր Ծիրանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ 17․ 6/14, 6/15 տեղամաասերում քվեատուփերը կապարակնքված չեն։
